Օլե Յակոբ Բլոք (նորվ.՝ Ole Jacob Broch, հունվարի 14, 1818(1818-01-14)[1] կամ հունվարի 4, 1818(1818-01-04)[2], Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա - փետրվարի 5, 1889(1889-02-05)[2][1][3], Սևր), նորվեգացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, տնտեսագետ, մանկավարժ և քաղաքական գործիչ։

Օլե Յակոբ Բրոք
բուկմոլ՝ Ole Jacob Broch
Statsraad Dr O J Broch - 1891.jpg
Ծնվել էհունվարի 14, 1818(1818-01-14)[1] կամ հունվարի 4, 1818(1818-01-04)[2]
Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա
Մահացել էփետրվարի 5, 1889(1889-02-05)[2][1][3] (71 տարեկան)
Սևր
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Պաշտոն(ներ)Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of the Navy and Postal Affairs?, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of the Navy and Postal Affairs? և Q76419138?
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և Բևեռային աստղի շքանշանի կոմանդոր
Երեխա(ներ)Johan Jørgen Broch?
ՀայրJohan Jørgen Broch?
Commons-logo.svg Ole Jacob Broch Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Օլե Յակոբ Բլոքը ծնվել է 1818 թվականի հունվարի 14-ին, Նորվեգիայի Ֆրեդրիկստադ քաղաքում՝ սպա Յոհան Յորգան Բլոքի (նորվ.՝ Johan Jørgen Broch; 1791-1860) ընտանիքում, ով հայերենի երկրում մեծ հեղինակություն էր վայելում որպես քաղաքական գրող և Ստորտինգի անդամ[4]։

Ուսում է ստացել Խրիստիանայում (ներկայիս Օսլո)։ Երկար տարիներ ապրել է Փարիզում, ապա ճանապարհորդել է Բելգիա, Գերմանիա, Շվեյցարիա և Իտալիա[4]։

1842 թվականի աշնանը, Օլեն, Նիսենի հետ միասին Օսլոյում հիմնում են Լատինական և իրական դպրոց, 1843 թվականից 1852 թվականը ռազմական դպրոցի, իսկ 1853 թվական բարձրագույն ռազմական դպրոցի ուսուցիչ էր[4]։

 
Օլե Յակոբ Բլոքը

1848 թվականի դեկտեմբերին, նա Քրիստոնյաների համալսարանում զբաղեցնում է մաքուր մաթեմատիկայի դասախոսի տեղը, իսկ 1858 թվականից դառնում է պրոֆեսոր[4]։

Դրանից բացի՝ 1852 թվականին նա դարձել է հիպոտեկային բանկի տնօրենների խորհրդի անդամ, 1855 թվականին հանձն է առել Նորվեգիայի երկաթուղու ղեկավարությունը, իսկ 1859 թվականին նշանակվել է դրանից կարճ ժամանակ առաջ հիմնադրված Նորվեգիայի վարկային բանկի ղեկավար[4]։

Ստորտինգում, որտեղ 1862-1869 թվականներին Բլոքը եղել է Նորվեգիայի մայրաքաղաքի ներկայացուցիչ, նա մասնակցել է կարևոր հարցերի քննարկման և ակտիվորեն աջակցել է երկաթուղու կառուցման վերաբերյալ առաջարկին[4]։

1869 թվականին նա հրավիրվել էր նախարարների առանձնասենյակ և ստանձնել էր ծովային և փոստային դեպարտամենտների կառավարումը, սակայն 1872 թվականին նա թողնում է այն և վերադառնում իր համալսարանական զբաղվունքներին[4]։

1879-1889 թվականներին գլխավորել է Կշիռների և չափերի միջազգային բյուրոն։ Վերջին տարիներին Բլոքը հաճախ էր լինելում միջազգային ցուցահանդեսի և վեհաժողովների Նորվեգիայի պաշտոնական պատվիրակը[4]։

Գիտական միությունների՝ մաթեմատիկայի, մեխանիկայի ու օպտիկայի հարցերին նվիրված ամսագրերում ու պարբերական հրատարակություններում տպագրել է բազմաթիվ հոդվածներ[4]։

Օլե Յակոբ Բլոքը մահացել է 1889 թվականի փետրվարի 5-ին, Ֆրանսիայի Սևր կոմունայում։

Ընտրված մատենագրությունԽմբագրել

  • «Laerebog i Trigonometrien» (Խրիստ., 1851);
  • «Plangeometri» (Խրիստ., 1854, 3 հրատ., 1863);
  • «Lehrbuch der Mechanik» (2 հատոր, Բեռլին, 1850-54);
  • «Laerebog i Arithmetik» (2 հրատ., Խրիստիանա, 1862);
  • «Forelaesninger over den hoeiere Mathematik» (Օսլո, 1861);
  • «Statistisk Arbog for Kongeriget Norge» (Օսլո, 1867-71).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 131.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Օլե Յակոբ Բլոք»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներԽմբագրել