Օլեգ Մասկաև

բռնցքամարտիկ

Օլեգ Ալեքսանդրովիչ Մասկաև (ռուս.՝ Олег Александрович Маскаев, մարտի 2, 1969 թվական, Աբայ, Կարագանդայի մարզ), ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն է (2006—2008):

Օլեգ Մասկաև
Ընդհանուր տեղեկություններ
Ամբողջական անունՕլեգ Ալեքսանդրովիչ Մասկաև
ՄականունՄեծ О (անգլ.՝ The Big O, ռուս.՝ Большой О)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուզբեկստան Ուզբեկստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ2 մարտի, 1969
ԾննդավայրԱբայ, Կարագանդայի մարզ, ՂԽՍՀ, ԽՍՀՄ,
Քաշային կարգԾանր
Հասակ191 սմ
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ4 նոյեմբերի, 2013
Չեմպիոնական գոտիWBC
Մարտերի թիվ46
Հաղթանակների թիվ39
Հաղթանակ նոկաուտով28
Պարտություն7
Ոչ ոքի0
Տեղի չունեցած0

Կենսագրություն խմբագրել

Մասկաևը բռնցքամարտիկի իր կարիերան սկսել է ծննդավայրում։ Շնորհիվ բռնցքամարտի դպրոցի և իր տաղանդի Մասկաևը կարողացել է մեծ հաջողությունների հասնել սիրողական բռնցքամարտում։ 1993 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցել է Ուզբեկստանի թիմի կազմում։

Օլեգ Մասկաևը խոստովանում էր, որ իր ամենանվիրական ցանկություններից մեկը չեմպիոնական տիտղոսի պաշտպանության անցկացումն էր Ռուսաստանում։ Ռուսաստանը համարում էր իր հայրենիքը չնայած այն հանգամանքին, որ ծնվել էր Ղազախստանում[1]։ 2006 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Օլեգ Մասկաևին շնորհվում է Ռուսաստանի քաղաքացիություն[2]։

Սիրողական կարիերա խմբագրել

Սիրողական ռինգում Մասկաևը դարձել է Վարշավայի պայմանագրի կազմակերպության բանակային առաջնության չեմպիոն (1990), ԽՍՀՄ զինված ուժերի առաջնության հաղթող և գավաթակիր, Ասիայի առաջնության չեմպիոն։

1990 թվականի Տաշքենդում անցկացված ԽՍՀՄ զինված ուժերի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Մասկաևը ժամանակից շուտ կարողացել է հաղթել ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին։

1993 թվականի անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ, երբ Մասկաևը հանդես էր գալիս Ուզբեկստանի թիմի կազմում, իր մրցելույթներն ավարտել է կուբացի բռնցքամարտիկ Ռոբերտո Բալադոյի կողմից նոկաուտի ենթարկվելուց հետո։

1994 թվականի անցկացված Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո Մասկաևին շնորհվել է Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիկի կոչում[3]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Օլեգ Մասկաևը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1993 թվականի ապրիլի 17-ին լեգենդար բռնցքամարտիկ Ալեքսանդր Միրոշնիչենկոյի հետ մենամարտով։ Մասկաևն այդ մենամարտում կարողանում է հաղթանակ տանել նոկաուտով երրորդ ռաունդում։ Միրոշնիչենկոյի մարտավկաները պնդում էին, որ իրենց բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել ջարդված ձեռքով։

Իր 4-րդ մենամարտում Մասկաևը նոկաուտի է ենթարկում պարտություն չունեցող Ռոբերտ Հոուկինսին (3-0)։

1995 թվականի օգոստոսի 25-ին իր 5-րդ մենամարտում Մասկաևը կարողանում է միավորներով հաղթել ամերիկացի Ջո Թոմասին (23-1-1)։

1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մասկաևն անցկացնում է իր առաջին տիտղոսային մենամարտը Նիկոլայ Կուլպինի հետ (14-4)։ Հաղթելով Կուլպինին Մասկաևը նվաճում է ծանր քաշային կարգում Բռնցքամարտի Պանասիական ասոցիացիայի վարկածով չեմպիոնի կոչումը։

Մենամարտը Օլիվեր ՄքՔոլի հետ խմբագրել

1996 թվականի փետրվարին Մասկաևն իր առաջին պարտությունն է կրում պրոֆեսիոնալ ռինգում, երբ մենամարտում էր ամերիկացի աշխարհի նախկին չեմպիոն Օլիվեր ՄքՔոլի հետ։ Անփորձ Մասկաևը ոչինչ չի կարողանում անել դիմակայելու համար և հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկվում։

ՄքՔոլի հետ մենամարտից առաջ Մասկաևի ցուցանիշները հետևյալն էին. 15 հաղթանակ, որից 12-ը նոկաուտով և 0 պարտություն, իսկ Դևիդ Տուայի հետ մենամարտից առաջ՝ 20 հաղթանակ, որից 16-ը նոկաուտով և 1 պարտություն։ Բայց ցուցանիշների այսպիսի ցանկը իսկական չէր, որովհետև մենամարտի կազմակերպման համար բռնցքամարտիկին ավելացրել էին կեղծ հաղթանակներ Ռուսաստանում։ Ավելի ուշ կեղծ տվյալները հեռացվում են։ Եվ իրական տվյալները ունեին այսպիսի տեսք. 6 հաղթանակ, որից 3-ը նոկաուտով և 0 պարտություն, Տուայի հետ մենամարտից առաջ՝ 10 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով և 1 պարտություն[4]։

1996թ. Մասկաևը կարողանում է հաղթել 2 պարտություն չունեցող բռնցքամարտիկների. Ֆերնլի Ֆելիզին (10-0) և Ռալֆ Ուեսթին (10-0)։

Մենամարտը Դևիդ Տուայի հետ խմբագրել

1997 թվականի ապրիլի 5-ին անցկացված մենամարտում, երբ Մասկաևը մենամարտում էր Դևիդ Տուայի հետ, կրում է իր երկրորդ պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում։ Այդ մենամարտը WBC վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսի համար էր։ Մենամարտն ընթանում էր հավասար պայքարում, սակայն 11-րդ ռաունդում Տուան կարողանում է անցկացնել իր թագավորական ձախ հուկը, և մրցավարը կանգնեցնում է մենամարտը։

1997 թվականի սեպտեմբերի 27-ին Մասկաևը կարողանում է նոկաուտով հաղթել Ալեքս Ստյուարտին (41-6)։

1998 թվականի հոկտեմբերի 2-ին Մասկաևը մենամարտ է անցկացնում Տոակիպ Տասեֆի հետ, ում կարողանում է նոկաուտով հաղթել առաջին ռաունդում։ Մենամարտում հաղթելով Մասկաևը նվաճում է Բռնցքամարտի Պանասիական ասոցիացիայի վարկածով չեմպիոնի կոչումը։ Տիտղոսը Մասկաևը կարողանում է հաջող կերպով պաշտպանել 1999 թվականի փետրվարի 4-ին կայացած մենամարտում, երբ կարողանում է 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել Ջեֆֆ Ուոդենին։

Առաջին մենամարտը Հասիմ Ռահմանի հետ խմբագրել

1999 թվականի նոյեմբերին Մասկաևը մենամարտ է անցկացնում Հասիմ Ռահմանի հետ։ 8-րդ ռաունդի սկզբում Մասկաևին հաջողվում է մի քանի հուկ հասցնել Ռահմանի ծնոտին, որից հետո փորձում է զարգացնել հաջողությունը. Մասկաևի հերթական հուժկու հարվածը Ռահմանի ծնոտին դուրս է հանում նրան ռինգից։ Հանդիսականների շրջանում անմիջապես ծեծկռտուք է սկսվում, սակայն ոստիկաններին հաջողվում է վերահսկել իրավիճակը։ Ռահմանը ուշքի է գալիս միայն մի քանի րոպե անց[5][6]։

2000 թվականի Մասկաևը նոկաուտով կարողանում է հաղթել Սեդրիկ Ֆիլդսին։

2000 թվականին Մասկաևը մենամարտ է անցկացնում Դերրիկ Ջեֆֆերսոնի հետ։ Այս մենամարտում ֆավորիտը Մասկաևն էր և կարողանում է 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել Ջեֆֆերսոնին։ Ջեֆֆերսոնը պնդում էր, որ առաջին ռաունդում վնասել է ոտքը[7][8]։

2000 թվականի հոկտեմբերին Մասկաևը մենամարտ է անցկացնում Կիրկ Ջոնսոնի հետ։ 4-րդ ռաունդի սկզբում Ջոնսոնի ձախ հուկը հասնում է Մասկաևի ծնոտին, և նա ընկնում է, սակայն անմիջապես կարողանում է կանգնել ոտքի։ Բայց Ջոնսոնը շտապում է զարգացնել իր հաջողությունը և նրա աջ ու ձախ մի քանի հուկեր հասնում են իրենց նպատակին. վերջին աջ հուկն արդեն ավարտում է մենամարտը։ Ծանր նոկաուտ էր ռուս բռնցքամարտիկի համար[9]։

2001 թվականի մարտին Մասկաևը մենամարտ է անցկացնում Լենս Ուիտակերի հետ։ Նախապես ենթադրվում էր, որ Մասկաևի մրցակիցն է լինելու Դևիդ Տուան, ում հետ նախկինում արդեն մենամարտել էր, սակայն հետագայում ծրագրերը փոխվում են, և Մասկաևի մրցակիցն է դառնում Ուիտակերը։ 2-րդ ռաունդի սկզբում Ուիտակերի հարվածաշարը Մասկաևի գլխին ստիպում է ռուս բռնցքամարտիկին հայտնվելու ռինգի հատակին, ինչից հետո այդպես էլ չի կարողանում կանգնել և շարունակել մենամարտը. մրցավարը գրանցում է հերթական նոկաուտը[10][11]։

Մենամարտը Կորի Սանդերսի հետ խմբագրել

2002 թվականի Մասկաևը մենամարտ է անցկացնում Կորի Սանդերսի հետ։ 8-րդ ռաունդում Սանդերսի ձախ հուկը ծանր նոկդաունի է ենթարկում ռուս բռնցքամարտիկին։ Մասկաևը հազիվ է կարողանում ոտքի կանգնել, սակայն Սանդերսը նույն հարվածով նորից է նրան ուղարկում ռինգի հատակ։ Այս անգամ մրցավարը կանգնեցնում է մենամարտը[12]։

2003 թվականի սեպտեմբերին Մասկաևը 2-րդ անգամ է մենամարտ անկացնում Սեդրիկ Ֆիլդսի հետ և կարողանում է 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել։ Մասկաևը ձեռնոց է նետում ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին, սակայն Կլիչկոն չի ընդունում մենամարտի առաջարկը, քանի որ պատրաստվում էր մենամարտի Կիրկ Ջոնսի հետ[13][14]։

2003 թվականի նոյեմբերին Մասկաևը մենամարտ է անցկացնում Ջուլիուս Ֆրենսիսի հետ և կարողանում է 2-րդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով[15][16]։

2004 թվականի հուլիսին Մասկաևը մենամարտ է անցկացնում նիգերիացի պարտություն չունեցող Դևիդ Դեֆիագբոնի հետ։ Մասկաևը առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում։ 6-րդ ռաունդի միջնամասում Մասկաևի աջ հուկը հասնում է Դեֆիագբոնի ծնոտին, ինչից հետո նա հայտնվում է ռինգի հատակին։ Սակայն նիգերիացին կարողանում է ոտքի կանգնել և շարունակել մենամարտը, իսկ Մասկաևը չի կարողանում զարգացնել հաջողությունը։ 10 ռաունդների հաշվարկով հաղթանակը շնորհվում է Մասկաևին։ Որոշումը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ էր, ինչը սակայն չէր համապատասխանում ռինգում տեղի ունեցածին։ Հաշվարկային միավորների հայտարարման ժամանակ, երբ միավորները տրվել էին նիգերիացի բռնցքամարտիկին, լսելի էին հանդիսականների դժգոհության ձայները[17][18]։

Մենամարտը Սինան Շամիլ Սամի հետ խմբագրել

2005 թվականի նոյեմբերին Գերմանիայում կայանում է մենամարտ, որը իրավունք կտար մենամարտելու սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մասկաևը մենամարտ է անցկացնում թուրք բռնցքամարտիկ Սինան Շամիլ Սամի հետ։ Մասկաևը կարողանում է վերահսկել ամբողջ մենամարտի ընթացքը։ 11-րդ ռաունդի միջնամասում թուրք բռնցքամարտիկը գլխով հարվածում է Մասկաևի գլխին, ինչից հետո մրցավարը նրանից միավոր է հանում։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթում է ռուս բռնցքամարտիկը[19][20][21][22][23][24]։

Երկրորդ մենամարտը Հասիմ Ռահմանի հետ խմբագրել

Ընդհանուր հարվածներ Մասկաև Ռահման
Նպատակին հասած 184 250
Ընդհանուր 654 537
Տոկոս 28 % 47 %
Ջաբեր Մասկաև Ռահման
Նպատակին հասած 54 128
Ընդհանուր 292 266
Տոկոս 18 % 48 %
Ուժային հարվածներ Մասկաև Ռահման
Նպատակին հասած 130 122
Ընդհանուր 362 271
Տոկոս 36 % 45 %

2006 թվականի օգոստոսին երկրորդ մենամարտն է անցկացվում Մասկաևի և Հասիմ Ռահմանի միջև։ 12-րդ ռաունդի սկզբում Մասկաևի մի քանի հարվածներ հասնում են Ռահմանի ծնոտին, ինչից հետո մրցավարը սկսում է հաշիվ բացել, սակայն Ռահմանը չի համաձայնում մրցավարի հետ։ Նոկդաունից հետո Մասկաևը շտապում է զարգացնելու իր հաջողությունը և ռաունդի վերջնամասում ևս մի քանի հաջող հարվածներ է հասցնում Ռահմանի գլխին։ Մրցավարը տեսնելով, որ ամերիկացին չի պատասխանում հարվածներին, կանգնեցնում է մենամարտը։ Ռահմանը չի համաձայնում մրցավար Ջեյ Նեյդիի որոշմանը[25][26][27][28][29][30][31][32]։

Այս հաղթանակից հետո սուպերծանր քաշային կարգում բոլոր 4 հիմնական վարկածներով (WBC, WBA, IBF, WBO) աշխարհի չեմպիոնները ԱՊՀ երկրներից էին (Վլադիմիր Կլիչկո, Նիկոլայ Վալուև, Սերգեյ Լյախովիչ)։

2006 թվականի դեկտեմբերի 10-ին Մասկաևը կարողանում է պաշտպանել WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը Պիտեր Օկելլոյի հետ մենամարտում։ Ամբողջ մենամարտը անցնում է Մասկաևի առավելությամբ։ 10-րդ ռաունդում Մասկաևը կարողանում է նոկդաունի ենթարկել մրցակցին[33][34][35][36][37][38][39][40]։

Տիտղոսի հաջորդ պաշտպանությունը պիտի անցկացվեր 2007 թվականի հոկտեմբերի 6-ին WBC վարկածով հավակնորդ Սեմյուել Պիտերի հետ մենամարտով[41], սակայն Մասկաևը հրաժարվում է այդ մենամարտի անցկացումից, նշելով, որ մեջքի հատվածում ցավեր ունի։ Արդյունքում Պիտերը դառնում է ժամանակավոր չեմպիոն։ Մասկաևին տրվում է հնարավորություն ետ բերելու իր տիտղոսը. մենամարտի համար օր է նշվում 2008 թ. փետրվարի 2-ը։

Մենամարտը Սեմյուել Պիտերի հետ խմբագրել

Ընդհանուր հարվածներ Մասկաև Պիտեր
Նպատակին հասած 81 93
Ընդհանուր 243 255
Տոկոս 33 % 36 %
Ուժային հարվածներ Մասկաև Պիտեր
Նպատակին հասած 34 55
Ընդհանուր 97 125
Տոկոս 35 % 44 %

2008 թ. մարտին Մասկաևը մենամարտ է անցկացնում նիգերիացի բռնցքամարտիկ Սեմյուել Պիտերի հետ։ Նիգերիացին առավելությամբ էր հանդես գալիս մենամարտի ընթացքում։ 6-րդ ռաունդի վերջում Պիտերը կարողանում է մի քանի ուժեղ հարված հասցնել ռուս բռնցքամարտիկի գլխին։ Ռաունդի վերջնամասում Մասկաևն այլևս չէր կարողանում պատասխանել նիգերիացու հարվածներին։ Պիտերի աջ և ձախ հուժկու հուկերը ստիպում են մրցավարին կանգնեցնելու մենամարտը։

Սեպտեմբերին Մասկաևը կարողանում է միավորներով հաղթել Ռոբերտ Հոուկինսին, իսկ 2009 թվականի մարտին առաջին ռաունդում նոկաուտով հաղթում է Ռիչ Բորուֆֆին։

2009 թվականի դեկտեմբերին Մասկաևը առաջին ռաունդում նոկաուտով պարտվում է Նագի Ագիլերային (14-2)։

Վերադարձ խմբագրել

3 տարվա ընդմիջումից հետո Մասկաևը վերադառնում է պրոֆեսիոնալ ռինգ։ 2012 թ. դեկտեմբերի 30-ին կարողանում է 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթել Օուեն Բեկին։

2013 թվականի մայիսի 26-ին ծանր մենամարտ է անցկացնում, բայց կարողանում է միավորներով հաղթել ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյսոն Գավերնին[42]։

2013 թվականի նոյեմբերի 4-ին Մասկաևը մենամարտ է անցկացնում Դեննի Ուիլյամսի հետ։ Մրցավարների միաձայն որոշումով մենամարտում հաղթում է Մասկաևը։ Նշվում էր, որ մինչև մենամարտը Մասկաևը մեջքի վնասվածք ուներ, և այդ պատճառով մենամարտն այդքան էլ դիտարժան չեղավ[43]։

Մենամարտերի վիճակագրություն խմբագրել

Տերմին Նշանակություն
Հաղթանակ
Պարտություն
КО Նոկաուտ
ТКО Տեխնիկական նոկաուտ
UD, PTS Մրցավարների միաձայն որոշում
MD Մրցավարների մեծամասնության որոշում
SD Մրցավարների ոչ միաձայն որոշում
Մենամարտ Ամսաթիվ Մրցակից Անցկացման վայր Ռաունդ, ժամանակ Արդյունք Լրացուցիչ
39-7 նոյեմբերի 4, 2013   Դեննի Ուիլյամս (44-18)   Կրասնոդար UD (10) Հաղթանակ Հաշիվ. 98-92, 98-92, 98-92:
38-7 մայիսի 26, 2013   Ջեյսոն Գավերն (21-14-4)   Սարանսկ UD (10) Հաղթանակ Հաշիվ. 97-94, 98-90, 96-93:
37-7 դեկտեմբերի 30, 2012   Օուեն Բեկ (29-11)   Տրոիցկ TKO3 (10) 2:59 Հաղթանակ
3 տարվա ընդմիջում
36-7 դեկտեմբերի 11, 2009   Նագի Ագիլերա (14-2)   Սակրամենտո TKO1 (10) 1:54 Պարտություն
36-6 մարտի 14, 2009   Ռիչ Բորուֆֆ (17-2-1)   Սարանսկ KO1 (10) 1:35 Հաղթանակ
35-6 սեպտեմբերի 6, 2008   Ռոբերտ Հոուկինս (2) (23-11)   Մոսկվա UD (10) Հաղթանակ Հաշիվ. 100-92, 100-90, 100-90:
34-6 մարտի 8, 2008   Սեմյուել Պիտեր (29-1)   Կանկուն TKO6 (12) 2:56 Պարտություն Մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մասկաևի 2-րդ պաշտպանություն։
1 տարվա ընդմիջում
34-5 դեկտեմբերի 10, 2006   Օկելլո Պիտեր (18-4)   Մոսկվա UD (12) Հաղթանակ Հաշիվ. 120-107, 118—109, 120—107: Մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մասկաևի 1-ին պաշտպանություն։
33-5 օգոստոսի 12, 2006   Հասիմ Ռահման (2) (41-5-2)   Լաս Վեգաս ТKO12 (12) 2:17 Հաղթանակ Մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Տարվա վերադարձ The Ring ամսագրի վարկածով։
32-5 նոյեմբերի 12, 2005   Սինան Շամիլ Սամ (24-2)   Համբուրգ UD (12) Հաղթանակ Հաշիվ. 116-111, 118—109, 118—111:
31-5 հունիսի 24, 2005   Լիվին Կաստիլյո (13-3)   Ատլանտիկ Սիթի KO3 (10) 1:30 Հաղթանակ
30-5 հունվարի 22, 2005   Քուինն Նավարրե (30-12-1)   Լոս Անջելես KO3 (10) 2:47 Հաղթանակ
29-5 հուլիսի 23, 2004   Դևիդ Դեֆիագբոն (21-0)   Ատլանտիկ Սիթի SD (10) Հաղթանակ Հաշիվ. 98-92, 96-93, 94-95:
28-5 ապրիլի 16, 2004   Քրեյգ Թոմլինսոն (23-14-1)   Ատլանտիկ Սիթի TKO2 (10) Հաղթանակ
27-5 նոյեմբերի 27, 2003   Ջուլիուս Ֆրենսիս (23-14-1)   Չեխով TKO2 (10) Հաղթանակ
26-5 սեպտեմբերի 25, 2003   Դեննիս Մակկիննի (25-27-1)   Հանթինգթոն TKO1 (10) Հաղթանակ
25-5 սեպտեմբերի 6, 2003   Սեդրիկ Ֆիլդս (2) (19-20-1)   Կիև TKO9 (10) Հաղթանակ
24-5 հունիսի 28, 2003   Գարի Ուինմոն (25-12)   Վաշինգտոն TKO1 (10) Հաղթանակ
23-5 փետրվարի 15, 2003   Էրրոլ Սադիկովսկի (4-10)   Մեն TKO1 (10) Հաղթանակ
22-5 մարտի 17, 2002   Կորի Սանդերս (22-6)   Օրովիլլ TKO8 (10) Պարտություն
22-4 նոյեմբերի 30, 2001   Դևիդ Վեդդեր (21-19-5)   Ռինո TKO8 (10) Հաղթանակ
21-4 օգոստոսի 25, 2001   Բրայան Նիքս (15-7)   Լաֆլին TKO6 (10) Հաղթանակ
20-4 մարտի 10, 2001   Լենս Ուիտակեր (22-1)   Լաս Վեգաս KO2 (12) Պարտություն
20-3 հոկտեմբերի 7, 2000   Կիրկ Ջոնսոն (29-0-1)   Նյու Լոնդոն շրջան (Կոնեկտիկուտ) KO4 (12) Պարտություն
20-2 մայիսի 20, 2000   Դերրիկ Ջեֆերսոն (22-1-1)   Ատլանտիկ Սիթի TKO4 (10) Հաղթանակ
19-2 մարտի 2, 2000   Սեդրիկ Ֆիլդս (9-8)   Ռոուզմոնթ TKO8 (10) Հաղթանակ
18-2 նոյեմբերի 6, 1999   Հասիմ Ռահման (31-1)   Ատլանտիկ Սիթի KO8 (10) Հաղթանակ
17-2 մայիսի 20, 1999   Շեյն Սաթքլիֆֆ (22-6-1)   ունիկա TKO2 (12) Հաղթանակ
16-2 փետրվարի 4, 1999   Ջեֆֆ Ուոդեն (18-7)   Ուորլի TKO3 (12) Հաղթանակ
15-2 դեկտեմբերի 8, 1998   Մարիոն Ուիլսոն (11-29-3)   Նյու Յորք UD (8) Հաղթանակ Հաշիվ. 79-73, 79-73, 79-73:
14-2 հոկտեմբերի 2, 1998   Տոակիպա Տասեֆա (21-1-2)   Լոս Անջելես KO1 (12) Հաղթանակ
13-2 հունիսի 9, 1998   Քարիջ Տշաբալալա (23-2)   Մոսկվա KO9 (10) Հաղթանակ
12-2 հունվարի 9, 1998   Բուկեր Ուորդ (23-6-2)   Ատլանտիկ Սիթի ТКО4 (10) Հաղթանակ
11-2 սեպտեմբերի 27, 1997   Ալեքս Ստյուարտ (41-6)   Մոսկվա ТКО7 (10) Հաղթանակ
10-2 ապրիլի 5, 1997   Դևիդ Տուա (26-0)   Ատլանտիկ Սիթի ТКО11 (12) Պարտություն
10-1 փետրվարի 17, 1997   Ռոդնի Բլաունթ (2-4-2)   Լաս Վեգաս КО2 (6) Հաղթանակ
9-1 սեպտեմբերի 12, 1996   Ռալֆ Ուեսթ (10-0)   Նյու Յորք ТКО3 (10) Հաղթանակ
8-1 օգոստոսի 20, 1996   Ֆերնլի Ֆելիզ (10-0)   Նյու Յորք UD (8) Հաղթանակ
7-1 հունիսի 9, 1996   Մայք Ռոբինսոն (8-24-1)   Բուշկիլլ ТКО7 (8) Հաղթանակ
6-1 փետրվարի 24, 1996   Օլիվեր ՄքՔոլ (26-6)   Ռիչմոնդ ТКО1 (10) Պարտություն
6-0 սեպտեմբերի 29, 1995   Նիկոլայ Կուլպին (14-4)   Լոնդոն UD (12) Հաղթանակ
5-0 օգոստոսի 25, 1995   Ջո Թոմաս (23-1-1)   Ատլանտիկ Սիթի PTS (6) Հաղթանակ
4-0 հունիսի 30, 1995   Ռոբերտ Հոուկինս (3-0)   Ֆիլադելֆիա КО4 (6) Հաղթանակ
3-0 ապրիլի 11, 1995   Մայք Ուիթֆիլդ (3-6)   Վուդլաուն PTS (8) Հաղթանակ
2-0 մարտի 4, 1995   Ջիմմի Հարրիսոն (6-33-5)   Բոստոն ТКО4 (6) Հաղթանակ
1-0 ապրիլի 17, 1993   Ալեքսանդր Միրոշնիչենկո (21-0)   Թարազ ТКО3 (6) Հաղթանակ

Տիտղոսներ խմբագրել

Նախորդող՝
Հասիմ Ռահման
Ծանր քաշային կարգում WBC վարկածով Աշխարհի չեմպիոն
օգոստոսի 12, 2006 — մարտի 8, 2008
Հաջորդող՝
Սեմյուել Պիտեր

Ընտանիք խմբագրել

Մասկաևի կնոջ անունն է Սվետլանա, երեխաներինը՝ Աննա (1986 թ.), Ալեքսանդրա (1991 թ.), Օլեսյա (1993 թ.), Վիկտորիա (2002 թ.):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Биография Олега Маскаева на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին.
  2. Президент России предоставил гражданство Олегу Маскаеву
  3. https://lex.uz/ru/docs/2360609 О награждении группы спортсменов и специалистов по физическому воспитанию и спорту
  4. Интервью Олега Маскаева (ч. 2)
  5. «Хасим Рахман сказал: «Никогда не проиграю белому». Олег Маскаев ответил: «Я не просто белый, я — русский»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  6. «Белые надежды: русский с острова Стэйтен». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  7. «Маскаев — пан, но и Джефферсон не пропал». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Кто следующий?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  9. «Киллер Кирк свалил Маскаева». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  10. «Ещё один шанс». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  11. «В субботу известный российский тяжеловес Олег Маскаев потерпел сокрушительное поражение от американца Лэнса Уитакера». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  12. «Обидное поражение потерпел российский тяжеловес Олег Маскаев». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  13. «Маскаев победил Филдса, но получил отказ от Кличко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  14. «Олег Маскаев: на очереди Тайсон?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  15. «Олег Маскаев: меня загнали, как гвоздь в доску». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  16. «Маскаев снова на коне». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  17. «Олег Маскаев: у меня всегда есть план провести бой в России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  18. «Олег Маскаев: возвращение наверх?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  19. «Главные бои в ноябре (анонс)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  20. «Самиль сам считает, что его бой с Маскаевым закончится нокаутом». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  21. «Олег Маскаев: «К бою с Рахманом буду готов!»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  22. «Маскаев: в шаге от трона». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  23. «Главные бои в ноябре». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  24. «Обман месяца: Маскаева обобрали напёрсточники». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  25. «Главные бои в августе (анонс)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  26. «Маскаев — Рахман: возможны варианты». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  27. «Репортаж о бое Маскаев—Рахман». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 19-ին.
  28. «Маскаев прорвал последнюю линию обороны Америки». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  29. «Олег Маскаев: «Всё ещё надеюсь получить российское гражданство»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  30. «Братья-слобовяне». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  31. «Бой месяца: Олег Маскаев (Россия) — Хасим Рахман (США): Наш день в Лас-Вегасе». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  32. «Боец месяца: Олег и его команды». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  33. «Главные бои в декабре (анонс)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  34. «Есть ли у Охелло третья рука?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  35. «Все бои Маскаева и Охелло». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  36. «Маскаев — Охелло: нокаут заказывали?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  37. «Такого пояса Москва ещё не видела». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  38. «Виталий Кличко: «Шансы на бой между Маскаевым и моим братом увеличиваются»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  39. «Декабрь-2006: Праздник на нашей улице (Главные бои в декабре)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
  40. «Впервые — made in Russia (событие месяца)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  41. «Дон Кинг станет промоутером поединка Маскаев—Питер?». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
  42. «Олег Маскаев победил Джейсона Гаверна в тяжёлом бою». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  43. «45-летний Олег Маскаев намерен вернуться в ринг». vRINGe.com. 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույցներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Մասկաև» հոդվածին։