Օլա Ուիլյամս Կամարա (նորվ.՝ Ola Williams Kamara, հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2], Օսլո, Նորվեգիա), սիերա-լեոնեական ծագմամբ նորվեգացի ֆուտբոլիստ, Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կոլամբուս Կրյու»։

Օլա Կամարա
Օլա Կամարան «Ստրյոմսգոդսետի» կազմում գնդակին «սպասելիս» (2012 թվական)
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլա Ուիլյամս Կամարա
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2] (34 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 184 սմ[1]
Քաշ 81 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբուս Կրյու
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Նորվեգիա Ստաբեկ 6 (0)
2007  Նորվեգիա Հյոնեֆոս 8 (0)
2009-2012 Նորվեգիա Ստրյոմսգոդսետ 100 (31)
2013-2014 Ավստրիա Ռիդ 0 (0)
2013  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մյունխեն 1860 10 (0)
2013  Նորվեգիա Ստրյոմսգոդսետ 14 (12)
2014-2016 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) 23 (2)
2015  Նորվեգիա Մոլդե 29 (14)
2016-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբուս Կրյու 0 (0)
Ազգային հավաքական
2006 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 17) 7 (1)
2007 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 18) 5 (0)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի փետրվարի 4-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի սեպտեմբերի 3-ի

Օլան ծնվել է Սիերա Լեոնեից գաղթածների ընտանիքում[3], որոնք մինչև ապագա ֆուտբոլիստի ծնվելը տեղափոխվել են Օսլո[4]։

Ակումբային կարիերա խմբագրել

Կամարան նորվեգական «Ստաբեկ» ակումբի սանն է[4][5]։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին «Լիլիստրյոմի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Սոմեն Չոյիին, Օլան կատարել է իր նորամուտը Նորվեգիայի առաջնությունում[6]։ Այդ ժամանակ նա դեռևս 16 տարեկան էր։ 2007 թվականին Օլան վարձավճարային իրավունքներով սկսում է գալ Նորվեգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Հյոնեֆոսի» կազմում։ «Ստաբեկ» վերադառնալուց հետո նա թիմի հետ միասին դառնում է երկրի չեմպիոն։ 2009 թվականին Կամարան համալրում է «Ստրյոմսգոդսետի» կազմը, որտեղ նա դիտարկվում էր որպես թիմը լքած Մարկուս Պեդերսենի փոխարինող[7]։ Նորվեգացու նոր պայմանագիրը ուներ երկու տարի ժամկետ[8]։ Մայիսի 3-ին «Սանեֆորդի» դեմ խաղում Օլան կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[9]։ Իսկ հունիսի 21-ին «Տրոմսյոյի» դեմ խաղում նա նոր թիմի կազմում արդեն հեղինակում է իր առաջին գնդակը[10]։ 2010 թվականին Օլան իր թիմի հետ մեկտեղ հաղթանակ է տանում Նորվեգիայի գավաթի խաղարկությունում[3]։

2013 թվականին Կամարան համալրում է ավստրիական «Ռիդի» կազմը, սակայն տեղափոխումից անմիջապես հետո վարձավճարով ուղևորվում է Գերմանիա և դառնում է «Մյունխեն 1860» ակումբի ֆուտբոլիստ[11]։ Փետրվարի 4-ին «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[12][13]։

Նույն թվականի ամռանը Օլան վերադառնում է «Ստրյումգոդսետ» և մրցաշրջանի ընթացքում մասնակցելով 14 հանդիպման և դառնալով 12 գոլի հեղինակ՝ օգնում է ակումբին դառնալ Նորվեգիայի չեմպիոն[14]։ 2014 թվականին Կամարան համալրում է վիեննական «Աուստրիայի» կազմը։ Փետրվարի 9-ին կայացած «Ռապիդայի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[15]։ Մայիսի 4-ին «Գրյոդինգի» դեմ խաղում Կամարան հեղինակում է իր առաջին գնդակը մայրաքաղաքային թիմի կազմում[16]։ Մեկ տարվա ընթացքում ֆուտբոլիստը դառնում է ընդամենը երկու գոլի հեղինակ և արդյունքում՝ 2015 թվականին կնքելով վարձավճարային պայամանագիր տեղափոխվում է «Մոլդե»[17]։ Ապրիլի 7-ին «Օդդի» դեմ խաղում Կամարան կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[18]։ Իսկ ապրիլի 11-ին կայացած «Բուդյո-Հլիմտի» դեմ խաղում Օլան դառնում է դուբլի հեղինակ և այդպիսով հեղինակում է «Մոլդեի» կազմում իր առաջին գոլերը[19]։ Հուլիսի 3-ին «Սարպսբորգ 08»-ի դեմ խաղում Կամարան հետ-թրիկի հեղինակ է դառնում[20][21]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 11-ին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղի[22] երկրորդ խաղակեսում Կամարան փոխարինելով Դանիել Բրոտենին՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[23][24]։ 2014 թվականի հունվարի 15-ին Մոլդովայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Օլան հեղինակում է իր առաջին գնդակը երկրի ազգային հավաքականի կազմում[6][25]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ստաբեկ»

  «Ստրյոմգոդսետ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ola Kamara». altomfotball.no (Norwegian). Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Oksnes, Bernt Jakob (2005 թ․ հուլիսի 15). «Her er nye Norge» (Norwegian). Dagbladet. էջ 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Torkelsson, Mattias (2013 թ․ հունվարի 20). «Ola Kamara till 1860 München». SvenskaFans.com (Norwegian). Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kjernlie, Eira; Dimmen, Sofie Dege (2013 թ․ հոկտեմբերի 11). «Ola takker sine helgeforeldre». Budstikka (Norwegian). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Langerød, Dag; Vik, Marius (2010 թ․ նոյեմբերի 14). «Matchhelt på luselønn» (Norwegian). Nettavisen. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Nilsen, Jostein (2010 թ․ դեկտեմբերի 3). «Signerte ny kontrakt» (Norwegian). Drammens Tidende. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Bakkehaug, Wegard (2013 թ․ հոկտեմբերի 15). «Spisskometen Kamara var én dag fra å ende i 2. divisjon». TV 2 (Norwegian). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Саннефьорд VS. Стрёмсгодсет 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 3.
  10. «Стрёмсгодсет VS. Тромсё 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունիսի 21.
  11. «Ola Kamara verstärkt den Löwen-Sturm» (German). TSV 1860 München. 2013 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Мюнхен 1860 VS. Кайзерслаутерн 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 4.
  13. Solbakken, Espen (2010 թ․ նոյեմբերի 14). «Godset-helten bor hjemme hos mamma» (Norwegian). Verdens Gang. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Full fart på Nadderud og i Østfoldhallen – ungdomsbloggen uke 46» (Norwegian). Stabæk Fotball. 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Рапид Вена VS. Аустрия Вена 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 9.
  16. «Грёдинг VS. Аустрия Вена 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 4.
  17. «Ola Kamara til Molde!» [Ola Kamara to Molde!]. www.moldefk.no (Norwegian). Molde FK. 2015 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Мольде VS. Одд 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 7.
  19. «Будё-Глимт VS. Мольде 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 11.
  20. «Сарпсборг 08 VS. Мольде 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 3.
  21. Olsen, Olav Rege (2008 թ․ նոյեմբերի 1). «Målkalas i finalen» (Norwegian). Stavanger Aftenblad. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  22. «Lillestrøm – Stabæk». altomfotball.no (Norwegian). 2006 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Словения 08 VS. Норвегия 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 11.
  24. Rudstaden, Ole Martin (2007 թ․ մայիսի 25). «HBK hentet Kamara» (Norwegian). Ringerikes Blad. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Молдавия 08 VS. Норвегия 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլա Կամարա» հոդվածին։