Մարկուս Պեդերսեն (նորվ.՝ Marcus Pedersen, հունիսի 8, 1990 թվական, Համար, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, նորվեգական «Ստրյոմգոդսետ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[3]։

Մարկուս Պեդերսեն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկուս Պեդերսեն
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1990(1990-06-08)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Համար, Նորվեգիա
Հասակ 180 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա «Ստրյոմգոդսետ»
Համար 10
Պատանեկան կարիերա
2005-2007 Նորվեգիա Համ-Կամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Նորվեգիա Համ-Կամ 9 (1)
2009-2010 Նորվեգիա Ստրյոմգոդսետ 40 (17)
2010-2014 Նիդերլանդներ Վիտես 30 (6)
2012  Նորվեգիա Վոլերենգա 15 (8)
2012-2013  Դանիա Օդենսե 24 (7)
2013-2014  Անգլիա Բարնսլի 18 (2)
2014-2015 Նորվեգիա Բրան 23 (7[2])
2015-մ.հ. Նորվեգիա Ստրյոմգոդսետ 29 (19)
Ազգային հավաքական
2009 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 2 (3)
2009-2011 Նորվեգիա Նորվեգիա (մինրև 21) 18 (8)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Պեդերսենը Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում:

«Համ-Կամ» խմբագրել

Պեդերսենը ծնվել է Համարում և սկսել է իր ֆուտբոլային կարիերան տեղի «Համ-Կամ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմում[4]։ Իր առաջին հանդիպումը մեծերի թիմում նա անցկացրել է 14 տարեկան հասակում[5]։ 2007 թվականին Մարկուսը ընդգրկվում է ակումբի մրցաշրջանային հայտացուցակում, սակայն այդպես էլ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս չի գալիս։ Ապրիլի 9-ին «Սկեյդի» դեմ խաղում նա «Համ-Կամի» կազմում կատարում է իր պաշտոնական նորամուտը։ 2008 թվականի հուլիսի 9-ին «Ռուսենբորգի» հետ հանդիպման ժամանակ Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը նորվեգական ակումբի կազմում[6]։ Այդ գոլը Պեդերսենի առաջինը լինելուց բացի նաև խաղում դառնում է հաղթական[7]։ Հաջող նորամուտից հետո նորվեգացին վնասվածք է ստանում և չի կարողանում շարունակել իր ելույթները 2008-2009 ֆուտբոլային մրցաշրջանում։

«Ստրյոմգոդսետ» խմբագրել

2009 թվականի հունվարին Մարկուսը տեղափոխվում է «Ստրյոմգոդսետ»[8]։ Մարտի 15-ին «Ստարտի» դեմ խաղում նա նոր թիմի կազմում կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։ Այս խաղում Պեդերսենը դուբլի հեղինակ է դառնում և օգնում է իր ակումբին խաղն ավարտել ոչ-ոքիով[10]։ Մինչև մրցաշրջանի ավարտը նա աչքի է ընկնում ևս երեք անգամ։ 2010 թվականի մրցաշրջանը Մարկուսի համար շատ հաջող է դասավորվում։ 16 հանդիպումներում նա դառնում է 7 գոլի հեղինակ և այդպիսով առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Հարձակվողով սկսում են հետաքրքրվել շատ ակումբներ, սակայն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը ստացած վնասվածքը նրան խանգարում է նոր թիմ տեղափոխվելու հարցում[11]։

«Վիտես» և վարձավճարներ խմբագրել

2010 թվականի օգոստոսի 30-ին Պեդերսենը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում նիդերլանդական «Վիտեսի» հետ[12]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 1,2 մլն եվրո։ Հոկտեմբերի 24-ին «Ուտրեխտի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[13][14]։ Չնայած այն բանին, որ «Վիտեսը» պարտվում է, և Մարկուսը դուրս է գալիս խաղադաշտ միայն երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ նորվեգացին լավագույնն էր խաղադաշտում, և նա կարողանում է խփել այդ խաղում «Վիտեսի» միակ գոլը։ Նոյեմբերի 14-ին «ՎՎՎ-Վենլոյի» դեմ խաղում Պեդերսենը երկու րոպեների ընթացքում դուբլ է ձևակերպում[15]։ Ինչպես և նախորդ ակումբներում, այնպես էլ այստեղ Մարկուսը «պայքարում էր» վնասվածքների դեմ[16]։

Հաջող և վնասվածքներով լեցուն իր առաջին մրցաշրջանից հետո Մարկուսը սկսում է քիչ հայտավորվել թիմի հիմնական կազմում և 2012 թվականի սկզբում վերադառնում է հայրենիք, որտեղ կնքված կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագրով սկսում է հանդես գալ «Վոլերենգայի» կազմում։ Մարտի 25-ին «Հյոուգեսունի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[17]։ Մեկ շաբաթ անց Մարկուսը, գրավելով իր նախկին ակումբի՝ «Ստրյոմգոդսետի» դարպասը, հեղինակում է իր նորամուտային գոլը[18]։ Հուլիսի 22-ին «Ստաբեկի» դեմ խաղում Մարկուսը անպատվում է հակառակորդ թիմի երկրպագուներին, ինչի համար նույն թվականի օգոստոսին պատժվում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից[19][20]։ «Վոլերենգայի» կազմում Մարկուսն անցկացնում է 15 հանդիպում և դառնում է 8 գոլի հեղինակ։

2012 թվականի ամռանը Պեդերսենը կրկին վարձավճարային պայմանագիր է կնքում։ Մարկուսի նոր թիմն է դառնում «Օդենսեն»։ Սեպտեմբերի 2-ին «Կոպենհագենի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը դանիական առաջնությունում[21]։ Սեպտեմբերի 30-ին «Օրհուսի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր նորամուտային գնդակը[22]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը լիարժեք պայմանագիր է կնքում «Օդենսեի» հետ[23]։

2013 թվականի ամռանը Մարկուսը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է անգլիական «Բարնսլի»։ Օգոստոսի 24-ին «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում Մարկուսը կատարում է իր նորամուտը Չեմպիոնշիպում[24]։ Իսկ օգոստոսի 31-ին կայացած «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը անգլիական թիմի կազմում[25][26]։

Վերադարձ Նորվեգիա խմբագրել

Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը տեղափոխվում է «Բրան»[27][28]։ 2014 թվականի օգոստոսի 17-ին կայացած «Ռուսենբորգի» դեմ խաղում Պեդերսենը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[29]։ Այդ նույն խաղում նորվեգացին նաև հեղինակում է իր առաջին գնդակը «Բրանի» կազմում։ 2015 թվականի ամառվանից Մարկուսը կրկին հանդես է գալիս «Ստրյոմգոդսետի» կազմում[3][30]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պեդերսենը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում[31]։ 2013 թվականի հունվարի 8-ին կայացած ՀԱՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում[32]։ Նոյեմբերի 15-ին Դանիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարկուսը հեղինակում է իր առաջին գնդակը երկրի ազգային հավաքականի կազմում[33]։

2013 թվականի հունիսին Պեդերսենը հայտավորվում է Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[34][35]։ Հունիսի 5-ին` բացման և առաջնության հյուրընկալողների դեմ խաղում Մարկուսը երկու գոլի հեղինակ է դառնում և փրկում է երկրի ազգային հավաքականին պարտությունից[36]։ Առաջնության շրջանակներում Մարկուսը նաև մասնակցում է նաև Իսպանիայի[37] և Անգլիայի[38] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[39]
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Համ-Կամ 2007 Առաջին դիվ. 4 0 0 0 4 0
2008 Թիփելիգա 5 1 1 0 6 1
Ընդհանուր 9 1 1 0 10 1
Ստրյոմգոդսետ 2009 Թիփելիգա 24 10 0 0 24 10
2010 16 7 3 4 19 11
Ընդհանուր 40 17 3 4 43 21
Վիտես 2010–11 Էրեդիվիզի 16 5 1 0 17 5
2011–12 9 0 2 1 11 1
2012–13 0 0 0 0 0 0
2013–14 2 1 0 0 2 1
Ընդհանուր 27 6 3 1 29 7
Վոլերենգա(վարձավճար) 2012 Թիփելիգա 15 8 1 1 16 9
Օդենսե (վարձավճար) 2012–13 Սուպերլիգա 24 7 2 5 26 12
Բարնսլի (վարձավճար) 2013–14 18 2 1 0 19 2
Բրան 2014 Թիփելիգա 10 3 1 0 11 3
2015 9 3 1 1 10 4
Ընդհանուր 19 6 2 1 21 7
Ստրյոմգոդսետ 2015 Թիփելիգա 10 11 0 0 10 11
2016 19 8 3 3 22 11
Ընդհանուր կարիերայում 177 65 15 15 192 80

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.ba.no/brann/fotball/sport/marcus-pedersen-folk-hater-deg-i-bergen-hvis-brann-sliter/s/5-8-244029
  3. 3,0 3,1 «Velkommen tilbake, Marcus!» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից (13 August 2015) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Andresen, Gorm S. (2006 թ․ ապրիլի 4). «10. klassingen som skal til Liverpool» (Norwegian). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին. «Han kom fra Stange som 11-åring (...)»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Melby, Olav (2010 թ․ մայիսի 15). «Jaktbikkja» (Norwegian). Drammens Tidende. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին. «Han trente med A-laget til Ham Kam som 14-åring. To år senere ble ham invitert til Anfield Road for å trene og prøvespille for Liverpool. Det ble ingen suksess. Han orket ingen ting. Svaret fikk han først etter at han kom hjem til Hamar. Kyssesyken herjet i kroppen hans.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Synstad, Roger (2008 թ․ հուլիսի 10). «18 år og iskald» [18 years old and ice cold] (Norwegian). Hamar Arbeiderblad. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Хам-Кам VS. Русенборг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 9 июля 2008.
  8. Sandberg, Tore (2008 թ․ հոկտեմբերի 15). «Pedersen blir Godset-spiller». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Стрёмсгодсет VS. Старт 3:3» (ռուսերեն). soccerway.com. 15 марта 2009.
  10. «Strømsgodset 3-3 Start». Altomfotball.no. 2009 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  11. «Strømsgodset 2-1 Brann». Altomfotball.no. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  12. «Pedersen solgt til Vitesse for 12 mill» (Norwegian). Verdens Gang. 2010 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Vitesse Sack Head Coach Theo Bos». 2010 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  14. «Витесс VS. Утрехт 1:4» (ռուսերեն). soccerway.com. 24 октября 2010.
  15. «ВВВ-Венло VS. Витесс 1:5» (ռուսերեն). soccerway.com. 14 ноября 2010.
  16. «Match report, Levanger-Brann 4-1, 26 May 2015». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «Волеренга VS. Хёугесунн 2:1» (ռուսերեն). soccerway.com. 25 марта 2012.
  18. «Стрёмсгодсет VS. Волеренга 3:2» (ռուսերեն). soccerway.com. 31 марта 2012.
  19. «Педерсен был наказан за оскорбления фанатов команды сопреника». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  20. martin k. andersen. «Pedersen fikk bot for obskøn gest – Aftenposten». Fotball.aftenposten.no. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  21. «Оденсе VS. Копенгаген 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2 сентября 2012.
  22. «Оденсе VS. Орхус 1:2» (ռուսերեն). soccerway.com. 30 сентября 2012.
  23. «Langtidsskade for Marcus Pedersen» (Norwegian). NTB. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Блэкберн Роверс VS. Барнсли 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2013—08—24.
  25. «Барнсли VS. Хаддерсфилд Таун 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—08—31.
  26. «- Vi vil at Marcus Pedersen skyter oss tilbake til eliteserien» (Norwegian). 2014 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Marcus Pedersen til Brann» (Norwegian). Bergens Tidene. 2014 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Marcus Pedersen klar for Brann» (Norwegian). SK Brann. 2014 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Бранн VS. Русенборг 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—17.
  30. «Selges til Godset for 2 millioner» (Norwegian). Bergens Tidene. 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Marcus Pedersen's profil – fotball.no – Norges Fotballforbund». fotball.no. 2009 թ․ սեպտեմբերի 14.
  32. «ЮАР VS. Норвегия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 8 января 2013.
  33. «Дания VS. Норвегия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—11—15.
  34. «Fire PL-klubber så Pedersens målshow – VG Nett om Strømsgodset». Vg.no. 2010 թ․ մայիսի 31.
  35. «Pedersen starter mot Zambia» (Norwegian). NRK. Norwegian News Agency. 2013 թ․ հունվարի 12. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 5 июня 2013.
  37. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 15-06-2013.
  38. «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 08-06-2013.
  39. «Altomfotball.no profile». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Պեդերսեն» հոդվածին։