Դանիել Օմոիյա Բրոտեն (նորվ.՝ Daniel Omoya Braaten, մայիսի 25, 1982 թվական, Օսլո, Նորվեգիա), նիգերական ծագում ունեցող նորվեգացի ֆուտբոլիստ, Նորվեգիայի ազգային հավաքականի և նորվեգական «Բրան» ակումբի վինգեր[4]։

Դանիել Բրոտեն
նորվ.՝ Daniel Braaten
Բրատենը 2003 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Օբոիյա Բրոտեն
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1982(1982-05-25)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 184 սմ
Քաշ 85 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Բրան
Համար 25
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Նորվեգիա Շեյդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004 Նորվեգիա Նորվեգիա Շեյդ 102 (22)
2004-2007 Նորվեգիա Նորվեգիա Ռուսենբորգ 63 (12)
2007-2008 Անգլիա Բոլթոն Ուոնդերերս 6 (1)
2008-2013 Ֆրանսիա Թուլուզ 157 (13)
2013-2014 Դանիա Կոպենհագեն 23 (1)
2015-2016 Նորվեգիա Նորվեգիա Վոլերենգա 22 (1)
2016-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա Բրան 0 (0)
Ազգային հավաքական
2004-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիա 52 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի փետրվարի 24-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի փետրվարի 9-ի

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ կարիերա

խմբագրել

Բրոտենը ծնվել է Օսլոյում և իր ֆուտբոլային կարիերան սկսել է Նորվեգիայում։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը «Ռուսենբորգից» առաջ դառնում է «Շեյդը»։ «Ռուսենբորգի» հետ պայմանագիր կնքելուց առաջ, Բրոտենը ստանում էր շատ առաջարկություններ նորվեգական և արտասահմանյան տարբեր ակումբներից։ Նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Լանսը», որում Բրոտենը Դանիել Ֆրեյդհեմ Հոլմի հետ անգամ փորձաշրջան է անցնում[5]։ Այնուամենայնիվ Բրոտենը դեռևս պայմանագիր ունենալով «Շեյդի» հետ, սկսած 2002 թվականի աշունից մարզվում էր «Ռուսենբորգում», որի հետ էլ 2004 թվականին Դանիելը պայմանագիր է կնքում։ Գործարքի արժեքը կազմում է 250 հազար ֆունտ[6]։

Բրոտենը շնորհիվ իր վառ, ոչ ավանդական և գեղարվեստական խաղի ոճի դառնում է Նորվեգիայի առաջնության ամենաներկայացուցչական ֆուտբոլիստներից մեկը։ Նա մասնավորապես հայտնի է դառնում շնորհիվ իր առանձին տեխնիկական ունակությունների և ֆիզիկական ուճի և որպես ֆուտբոլիստ, որը կատարել է անսպասելի քայլեր խաղադաշտում։ Նա հայտնի էր նաև ոչ միայն իր տեմպերով այլև նրանով որ օգտագործում էր գնդակի վարման seal dribble ձևը[7]։

«Բոլթոն Ուոնդերերս»

խմբագրել

2007 թվականի օգոստոսի 3-ին Բրոտենը պայմանագիր է կնքում «Բոլթոնի» հետ։ Ինչպես հաղորդվում էր տրանսֆերի արժեքը կազմում է 450 հազար ֆունտ։ Նա իր առաջին գոլը Անգլիայի Պրեմիեր Լիգայում հեղինակում է ակումբի կազմը համալրելուց երեք շաբաթ անց. «Ռեդինգի» դեմ խաղում նա հեղինակում է իր թիմի վերջին և երրորդ գոլը, իսկ խաղն ավարտվում է 3-0 հաշվով[8][9]։

«Թուլուզ»

խմբագրել

Անգլիայում անցկացրած իր վերջին և ծանր մրցաշրջանից հետո Բրոտենը 2008 թվականի հունիսի 25-ին «Թուլուզի» հետ կնքում է 3 տարի ժամկետով պայմանագիր և տեղափոխվում է Ֆրանսիա[10]։ Նա կազմում էր Յուհան Էլմանդերի «Բոլթոն» տեղափոխման գործարքի մի մասը[11]։ Նոր թիմում նա իր առաջին գնդակը խփում է «ՊՍԺ»-ի դեմ հաղթական խաղում (4-1)[12][12]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Բրոտենը Նորվեգիայի ազգային հավաքականում իր նորամուտը կատարել է դեռևս «Շեյդում» հանդես գալու տարիներին՝ 2004 թվականին[4][13]։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 25 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. FBref.com(բազմ․)
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «Brann.no». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. [1]
  6. Søfting, Thomas. «Daniel Braaten» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Mestvinnende spillere» (Norwegian). Norwegian Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Cheese, Caroline (2007 թ․ օգոստոսի 25). «Bolton 3–0 Reading». BBC News.
  9. BBC Sport | Football | Premier League | Bolton 3-0 Reading
  10. «Hareide glad for Braaten-overgang | adressa.no». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  11. «Hareide glad for Braaten-overgang | adressa.no». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  12. 12,0 12,1 «Toulouse v. PSG Match Report». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  13. Dagbladet
  14. «Daniel Omoya Braaten's profil». fotball.no (Norwegian). Football Association of Norway. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բրոտեն» հոդվածին։