Օդեսա (Տեխաս)

քաղաք ԱՄՆ-ի Տեխաս նահանգում

Օդեսա (անգլ.՝ Odessa), քաղաք ԱՄՆ-ում` Տեխասի արևմտա-կենտրոնական մասում։ Էկտոր շրջանի շրջկենտրոնն է։ Բնակչությունը 2014 թվականի տվյալներով 110.720 մարդ է։ Միդլենդի հետ կազմում է «Միդլենդ-Օդեսա» ագլոմերացիան, որտեղ բնակչությունը կազմում է 241.316 մարդ (2004)։ Նավթի արդյունահանման ու վերամշակման կենտրոն է։

Բնակավայր
Օդեսա
անգլ.՝ Odessa
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1881 թ.
Մակերես117,676319 կմ², 109,326985 կմ²
ԲԾՄ884±1 մետր
Բնակչություն114 428 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ432
Փոստային դասիչ79761–79766, 79761, 79763 և 79766
Պաշտոնական կայքodessa-tx.gov(անգլ.)
Օդեսա (Տեխաս) (ԱՄՆ)##
Օդեսա (Տեխաս) (ԱՄՆ)

2014 թվականին Ֆորբս (Forbes) ամսագրի տվյալներով ԱՄՆ-ի արագ զարգացող երրորդ քաղաքն է ոչ մեծ քաղաքների մեջ[2]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Քաղաքի անունը դրվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքի պատվին, քանի որ տեղի բնանկարը նման է ուկրաինական համանուն քաղաքի տափաստանային բնապատկերին[3]։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1881 թվականին որպես ջրի կասեցուցիչ և խաղաղօվկիանոսյան երկաթուղու բեռնաթափման կետ։ Փոստային առաջին բաժանմունքը բացվել է 1885 թվականին։ 1891 թվականին Օդեսան դարձել է Էկտոր շրջանի կենտրոնը։ Քաղաք է հռչակվել 1927 թվականին, երբ տեղանքում նավթ է հայտնաբերվել։

Նավթի հայտնաբերումը դարձել է քաղաքի զարգացման հիմքը։ Եթե 1925 թվականին բնակչությունը կազմել է 750 մարդ, ապա 1929 թվականին այն հասել է 5.000-ի։

2013 թվականին Օդեսան բռնի հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշն ուներ Տեխասում` 100.000 բնակչի հաշվով 86.4 հանցագործություն[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Օդեսան գտնվում է Տեխասի արևմտյան մասում։ Տեղանքը հարուստ է նավթի ու բնական գազի պաշարներով։

Քաղաքի ընդհանուր մակերեսը 114 կմ² է, որի 0.26 կմ² տարածքը պատված է ջրով (0.05%):

Կլիմա խմբագրել

Օդեսայի կլիման կիսաչորային է, ինչը բնորոշ է Արևմտյան Տեխասին։ Ամառը շոգ է, իսկ ձմեռը` մեղմ ու չոր։ Տեղումների մեծ մասը լինում է գարնան վերջին ու ամռանը։ Ձյուն հազվադեպ է տեղում։ Շրջանն ունի ջերմաստիճանի օրական տատանման մեծ դիապազոն, հաճախ են լինում ուժեղ քամիներ[4]։

Օդեսայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 91
(33)
98
(37)
99
(37)
101
(38)
113
(45)
112
(44)
110
(43)
108
(42)
110
(43)
102
(39)
88
(31)
85
(29)
113
(45)
Միջին բարձր °F (°C) 57.5
(14.2)
61.0
(16.1)
69.9
(21.1)
80.2
(26.8)
88.3
(31.3)
94.8
(34.9)
93.8
(34.3)
93.4
(34.1)
86.3
(30.2)
76.4
(24.7)
65.5
(18.6)
57.5
(14.2)
77.0
(25)
Միջին ցածր °F (°C) 34.7
(1.5)
38.1
(3.4)
45.2
(7.3)
54.2
(12.3)
63.1
(17.3)
70.6
(21.4)
72.0
(22.2)
71.8
(22.1)
65.3
(18.5)
55.2
(12.9)
43.8
(6.6)
35.4
(1.9)
54.1
(12.3)
Ռեկորդային ցածր °F (°C) 2
(−17)
−5
(−21)
19
(−7)
27
(−3)
33
(1)
50
(10)
56
(13)
53
(12)
43
(6)
30
(−1)
11
(−12)
5
(−15)
−5
(−21)
Տեղումներ դյույմ (մմ) 0.50
(12.7)
0.67
(17)
0.68
(17.3)
0.58
(14.7)
1.77
(45)
1.22
(31)
1.54
(39.1)
1.84
(46.7)
1.97
(50)
1.58
(40.1)
0.66
(16.8)
0.57
(14.5)
13.57
(344.7)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 0.4
(1)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.4
(1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 3.3 3.4 3.5 2.6 4.0 3.9 4.2 4.8 4.8 4.8 2.7 3.1 45.0
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 0.1 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0.1
Տոկոս հնարավոր արևի լույս 66 69 73 78 78 81 81 77 77 72 74 65 74
աղբյուր: NOAA (normals 1981−2010, percent sunshine through 2009)[5][6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Kotkin, Joel (3 September 2014). "America's Fastest-Growing Small Cities". Forbes. Retrieved 26 May 2015.
  3. 3,0 3,1 "Most Dangerous Cities in Texas". Laredo Morning Times. 25 January 2015. p. 6A.
  4. "Midland Texas Climate Narrative". National Weather Service. Retrieved 26 May 2015.
  5. «NOWData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Average Percent Sunshine: Data Through 2009». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.