Օդեսայի համալսարան

համալսարան Ուկրաինայում

Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Одеський національний університет імені І. І. Мечникова, ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова), Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղակայված համալսարան։ Համարվում է երկրի ամենամեծ համալսարաններից մեկը։ Անվանվել է ի պատիվ ռուս գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1908) Իլյա Մեչնիկովի։ Մինչև հեղափոխությունը հայտնի է եղել որպես Նովոռոսիյսկի կայսերական համալսարան, խորհրդային ժամանակաշրջանում՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան պետական համալսարան։ Ամենահին համալսարանն է Ուկրաինայի հարավում։

Օդեսայի համալսարան
ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова
Изображение логотипа
Տեսակհամալսարան, imperial university of the Russian Empire? և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էմայիսի 13, 1865
Անվանված էԻլյա Մեչնիկով
ՌեկտորQ20021035?, Fyodor Leontovich?, Nikolai A. Golovkinsky?, Semen Yaroshenko?, Q28701865?, Q4521705?, Aleksey Derevitskiy?, Q28789223?, Sergey Levashov?, Q28797655? և Aleksandr Pavlovich Dobroklonskiĭ?
Երկիր Ուկրաինա[1],  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքonu.edu.ua
 Odesa University Վիքիպահեստում

Հիմնադրման օրից համալսարանն առաջատար դիրք է զբաղեցնում է կրթական համակարգի ձևավորման, Ուկրաինայի մշակույթի գիտահետազոտական զարգացման գործընթացներում։ Կիևի, Խարկովի և Լվովի համալսարանների հետ միասին այն համարվում է Ուկրաինայի հնագույն համալսարաններից։ Ըստ Scopus-ի ցուցանիշների՝ համալսարանն ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը[2]։

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1865 թվականին Ալեքսանդր II կայսեր հրամանով։

 
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

1865 թվականի մայիսի 1-ին (13) Ռիշելևսկի լիցեյը վերափոխվել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի[3], որի առաջին ռեկտորն է դարձել Խարկովի կայսերական համալսարանի մեխանիկայի նախկին պրոֆեսոր Իվան Սոկոլովը (1812-1873)։ Մինչև 1917 թվականը Նովոռոսիյսկի համալսարանն ունեցել է 6000 շրջանավարտ։

Ռուսաստանի հարավում բարձրագույն կրթության պատմությունը անքակտելիորեն կապված է համալսարանի գործունեության հետ։ Ուկրաինայի հարավում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունների զգալի մասն ստեղծվել են համալսարանի ֆակուլտետների հիման վրա (Օդեսայի պետական բժշկական համալսարան, Օդեսայի պետական տնտեսագիտական համալսարանի)։

1933 թվականին ստացել է Օդեսայի համալսարան անվանումը[4]։ Այն Ուկրաինայի միակ ԲՈՒՀ-ն է, որ գործել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, նույնիսկ տարհանման ժամանակ։ Որպես այլընտրանքային Օդեսայի համալսարան գործել է ռումինացիների գրավյալ տարածքում 1942 թվականից, որի ռեկտորն է եղել վիրաբույժ Պավել Չասովնիկովը։ 1945 թվականից կոչվել է Իլյա Մեչնիկովի անվամբ։

Մասնագետների պատրաստման ակնառու նվաճումների համար 1965 թվականին համալսարանն արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» պարգևի, իսկ 1978 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ առաջատար բուհերի ցանկում։

 
Օդեսայի ազգային համալսարանի գլխավոր շենքը

Կառուցվածք խմբագրել

Մաթեմատիկայի տնտեսագիտության և մեխանիկայի ինստիտուտ խմբագրել

Կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ խմբագրել

  • Մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների ամբիոն
  • Օպտիմալ կառավարման և տնտեսական կիբեռնետիկայի ամբիոն
  • Համակարգչային հանրահաշվի և դիսկրետ մաթեմատիկայի ամբիոն
  • Հաշվողական մաթեմատիկայի ամբիոն
  • Համակարգչային համակարգերի ծրագրային ապահովման ամբիոն

Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ խմբագրել

Տնտեսագիտության ֆակուլտետ խմբագրել

Սոցիոլոգիական գիտությունների ինստիտուտ խմբագրել

  • Սոցիոլոգիայի ամբիոն
  • Քաղաքագիտության ամբիոն
  • Պատմության և համաշխարհային քաղաքականության ամբիոն
  • Միջազգային հարաբերությունների ամբիոն

Նորարարական և հետբուհական կրթության ինստիտուտ խմբագրել

  • Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
  • Հեռավար ուսուցման տեխնոլոգիաների ծրագրային ապահովման ամբիոն
  • Տնտեսագիտության և շուկայական հարաբերությունների մոդելավորման ամբիոն
  • Կլինիկական հոգեբանության ամբիոն
  • Արվեստաբանության ամբիոն
  • Սոցիալական տեսությունների ամբիոն
  • Դիզայնի ամբիոն

Միջազգային կրթության ինստիտուտ Արխիվացված 2015-09-09 Wayback Machine խմբագրել

Ֆակուլտետներ խմբագրել

  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետ
  • Պատմական ֆակուլտետ
  • Բանասիրության ֆակուլտետ
  • Ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Լրագրության ֆակուլտետ
  • Տնտեսա-իրավական ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Ձեռնարկատիրության և սոցիալական աշխատանքների քոլեջ]
  • Մինչհամալսարանական ուսուցման ֆակուլտետ
  • Նախապատրաստական ֆակուլտետ օտարերկրյա քաղաքացիների համար

Մասնաճյուղեր և կենտրոններ խմբագրել

  • Իլիչևսկի գիտա-կրթական կենտրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. «Рейтинг высших учебных заведений Украины по данным Scopus, Национальная библиотека Украины им. В. И. Вернадского». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  3. Подольцев А. С. Принципы дворянского воспитания и образования
  4. Статья Новороссийский университет из БСЭ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեսայի համալսարան» հոդվածին։