Օգյուստ Վեստրիս
Մարի Ժան Օգյուստ Վեստրիս (ֆր.՝ Marie Jean Augustin Vestris, մարտի 27, 1760[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 5, 1842[2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի խորեոգրաֆ և բալետի արտիստ։
Օգյուստ Վեստրիս ֆր.՝ Auguste Vestris | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1760[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1842[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բալետի պարող, պարող և պարուսույց |
Ծնողներ | հայր՝ Գաետանո Ապոլլինո Վեստրիս |
Auguste Vestris Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕգյուստը Գաետանո Վեստրիսի և պարուհի Մարի Ալարի արտամուսնական երեխան էր։ Ծնվել է 1760 թվականին։ Հոր և որդու հանդիպումը կայացել է պատահաբար։ Բաժանվելով Մարի Ալարից Գաետանոն կապ չի պահպանել նրա հետ։ Մի անգամ նկատելով տաղանդավոր տղային՝ հետաքրքրվել է նրանով և բացահայտել իսկությունը։
Գաետանո Վեստրիսը եղել է Օգյուստի ուսուցիչը։ Հայրը բարձրահասակ էր, իսկ որդին՝ նվազ կազմվածքով և միջին հասակով, բայց փառասիրության տեսանկյունից նրանք արժեին միմյանց։ Չունենալով բեմական վառ հմտություններ՝ Օգյուստը իր տաղանդով շահել է հանդիսատեսին, հավասար հաջողությամբ հանդես գալով ինչպես բնահատուկ, այնպես էլ դասական դերապարերում՝ խախտելով պարողների ավանդական բաժանումը «ազնվական» և բնահատուկ դերեր կատարողների[5]։
Օգյուստ Վեստրիսը մահացել է 1842 թվականի դեկտեմբերի 5-ին, Փարիզում։
Նրա որդին՝ Արման Վեստրիսը, նույնպես հայտնի պարող է եղել։
Բեմական գործունեություն
խմբագրելԲեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 12 տարեկան հասակում՝ «La Cinquantaine» դիվերսիմենտում (1772)։ 1776 թվականին արդեն մենապարող էր, իսկ 1778 թվականին՝ «Primo ballerino»:
Իր կատարողական արտակարգ տեխնիկայի համար նրան անվանել են «պարի աստված»։ 1785 թվականին նա շրջագայել է Անգլիայում, պարել գավոտ Անդրե Գրեթրիի «Panurge dans l'île des lanternes» կատակերգական օպերայում (1785), որը դարձել է դասական բալետ, իսկ այնուհետև մանրամասն նկարագրվել Ֆրիդրիխ Ցորնի կողմից գրված «Պարարվեստի քերականություն» գրքում (Grammatik der Tanzkunst, 1887):
Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ արտիստը փախել է Լոնդոն, որտեղ մնացել մինչ 1793 թվականը։ Վերադառնալով այնուհետև Փարիզ՝ Վեստրիսը ստիպված է եղել մրցել պարող Լուի Դյուպորի հետ։ 1835 թվականին՝ 75 տարեկան հասակում, արտիստը դեռևս պարել է բեմում (մենուետներ, Մարիա Տալիոնիի հետ)։
Օգյուստ Վեստրիսը համարվում է իր դարաշրջանի մեծագույն պարողներից, հատկապես հայտնի է իր վիրտուոզ տեխնիկայով և թռիչքների բարձրությամբ[6]։
Դասավանդման գործունեություն
խմբագրելՓարիզյան բեմը վերջնականապես լքելուց հետո Օգյուստ Վեստրիսը պար է դասավանդել և դարձել այնպիսի հրաշալի վարպետների ուսուցիչ, ինչպիսիք են Մարիուս Պետիպան, Լյուսիեն Պետիպան, Ժյուլ Պերոն, Ավգուստ Բուրնոնվիլը, Մարիա Տալյոնին, Ֆանի Էլսլերը և այլք։
Ավգուստ Բուրնոնվիլը երկու հուշ է թողել իր տաղանդավոր ուսուցչի պատվին։ Առաջինը՝ դա Վեստրիսի մեթոդն է, որը ներկայացված է տրակտատում, դասակարգելով այն հիմնական վարժությունները, որոնք հիմնված են թռիչքների վրա։ Երկրորդը՝ սովորելով Վեստրիսի մոտ, գրի է առել նրա բոլոր պարային կոմբինացիաները, հետագա սերունդների համար պահպանելով և փոխանցելով եզակի պարային շարժումներ[7]։
Մատենագիտություն
խմբագրել- Красовская В. Огюст Вестрис глазами "русского путешественника" // Балет сквозь литературу. — СПб.: АРБ им. А.Я. Вагановой, 2005. — С. 83—85. — 424 с. — 1500 экз. — ISBN 5-93010-023-3
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #117395935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Огюст Вестрис (Auguste Vestris)». www.belcanto.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Text "Belcanto.ru" ignored (օգնություն) - ↑ «ВЕСТРИС, ОГЮСТ». www.krugosvet.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Text "Энциклопедия Кругосвет" ignored (օգնություն) - ↑ «Огюст Вестрис и его метод». cyberleninka.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- In the name of Auguste Vestris (անգլ.) (ֆր.)