Մարի Ալարդ

բալետի ֆրանսիացի պարուհի

Մարի Ալարդ (ֆր.՝ Marie Allard, օգոստոսի 14, 1742(1742-08-14)[1][2], Մարսել, Ֆրանսիա - հունվարի 14, 1802(1802-01-14), Փարիզ), բալետի ֆրանսիացի պարուհի։

Մարի Ալարդ
ֆր.՝ Marie Allard
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 14, 1742(1742-08-14)[1][2]
ԾննդավայրՄարսել, Ֆրանսիա
Մահացել էհունվարի 14, 1802(1802-01-14) (59 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և բալետի պարող
ԱշխատավայրԿոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes?
 Marie Allard Վիքիպահեստում

Կյանքը և ստեղծագործությունը խմբագրել

 

Պար սովորել է նախ Մարսելում, ապա՝ Լիոնում, 1756 թվականից՝ Փարիզում՝ Կոմեդի ֆրանսեզ թատրոնում։ 1761 թվականին նա իր առաջնելույթն է ունեցել Երաժշտական թագավորական ակադեմիայում՝ հանդես գալով Պալե-Ռոյալի բեմում՝ Ժան Ֆիլիպ Ռամոյի «Զաիս» պաստորալում։

Երաժշտական թագավորական ակադեմիայում Ալարդի առավել հայտնի աշխատանքների շարքում են Մեդեայի դերը «Յասոն և Մեդեա» բալետում (Գաետանո Վեստրիսի բեմադրությունը, Ժան Ժորժ Նովերի բեմադրության վերականգնումը, 1770), Մոցարտի երաժշտությամբ «Կախազարդեր» (ժ. ժ. Նովերի բեմադրությունը, 1778 թվականի հունիսի 11), La Chercheuse d'esprit (Մ. Գարդելի բեմադրությունը, 1778): Հատկապես հռչակավոր է դարձել պար-դիվերտիսմենթներով. գավոտ, ռիգոդոն, տամբուրին։

Արտաքուստ նրբագեղ էր, բեմի վրա աչքի էր ընկնում հուզականությամբ։ Նովերն ընդգծում էր, որ նա «հրաշալի պարուհի է՝ մնջախաղում հրաշալի կերպով հանդես եկող, որը ստեղծել է սեփական անտրեն անթերի ճաշակով՝ առանց բալետմաստերի օգնության»։

Բեմում մշտական մրցակից է եղել Մարի Մադլեն Գիմարին և Ժան Դոբերվալի գործընկերը։

Մասնակցություն է ունեցել նաև Գաետանո Վեստրիսի աշխատանքներին, ում հետ նրան հատուկ հարաբերություններ էին կապում. 1760 թվականին, երբ 17 տարեկան էր, նա Վեստրիսից տղա է ունեցել՝ Օգյուստը, որը հետագայում դարձել է նշանավոր պարող։

Աստիճանաբար անցել է կատակերգական և կերպարային դերերի[3]։

Փարիզի օպերայի բեմը թողել է 1781 թվականին։

Մարի Ալարդը մահացավ ինսուլտից 1802 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. Դ. Մ. Տրուսկինովսկայա. «Բալետի 100 մեծ վարպետներ», Հրատարակչություն. Վեչե, 2010 թ., ISBN 978-5-9533-4373-2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ալարդ» հոդվածին։