Գաետանո Ապոլլինո Վեստրիս

Գաետանո Ապոլլինո Վեստրիս (անգլ.՝ Vestris) Բալթազարե (ապրիլի 18, 1729(1729-04-18)[1], Ֆլորենցիա, Իտալիա[2] - սեպտեմբերի 23, 1808(1808-09-23)[3][1], Փարիզ, Ֆրանսիա[2]), բալետի իտալացի արտիստ, մանկավարժ և բալետմայստեր։ Փարիզում աշակերտել է Լ․ Դյուպրեին։ Բեմելը՝ 1748 թվականին, «Փարիզի օպերայում»։ Ժամանակակիցները Վեստրիսին անվանել են «պարի աստված»։ 1770 թվականին ստացել է «Փարիզի օպերայի» (ավելի ուշ՝ «Գրանդ-օպերա») բալետմայստերի կոչում։ Իր բեմադրություններում ձգտել է ուժեղացնել դրամատիզմը, պարին հաղորդել մնջախաղի բնույթ։ 1770-1776 թվականին Վեստրիսը եղել է «Փարիզի օպերայի» գլխավոր մանկավարժը։ Նրա որդին՝ Օգյուստ Վեստրիսը (1760-1842) նույնպես նշանավոր պարող էր և մանկավարժ։

Գաետանո Ապոլլինո Վեստրիս
ֆր.՝ Gaëtan Vestris
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1729(1729-04-18)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[2]
Մահացել էսեպտեմբերի 23, 1808(1808-09-23)[3][1] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց և բալետմայստեր
ԱմուսինRose Vestris?
Gaëtan Vestris Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 383