Սեսիլ Օբրի (ֆր.՝ Cécile Aubry, օգոստոսի 3, 1928(1928-08-03)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] - հուլիսի 19, 2010(2010-07-19)[1][2][3][…], Դուրդան[4]), ֆրանսիացի կինոդերասանուհի, գրող, սցենարիստ և ռեժիսոր։

Օբրի Սեսիլ
Ծնվել էօգոստոսի 3, 1928(1928-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էհուլիսի 19, 2010(2010-07-19)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԴուրդան[4]
ԳերեզմանCimetière de Montrouge
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունվիպասան, հեռուստառեժիսոր, սցենարիստ, մանկագիր, կինոդերասանուհի և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Si Brahim el Glaoui?
Երեխա(ներ)Մեհդի Էլ Գլաուի

Կենսագրություն խմբագրել

Սեսիլ Օբրիի իրական անունը Աննա-Խոսե Մադլենա Հենրիետա Բենար (ֆր.՝ Anne-José Madeleine Henriette Bénard) է։ Նա իր կարիերան սկսել է որպես պարուհի։ Քսան տարեկանում պայմանագիր է կնքել 20th Century Fox կինոստուդիայի հետ։ Անրի Ժորժ Կլուզոյի «Մանոն» ֆիլմում (1949) կատարած Մանոնի դերը բեկումնային է եղել նրա կարիերայում։ Ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի, ինչից հետո 20th Century Fox ստուդիան նրան տվել է ռեժիսոր Հենրի Հաթաուեյի «Սև վարդ» (1950) ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Այդ ֆիլմում նա նկարահանվել է մեծ աստղերի հետ միասին, ինչպիսիք էին Թայրոն Փաուերը և Օրսոն Ուելսը։ Այդ ժամանակ նա մեծ ժողովրդականություն է վայելել և՛ Ամերիկայում, և՛ իր հայրենիքում. ֆրանսիացի կինոլրագրողները մշտապես ուշադրություն էին դարձնում նրա վրա որպես ֆրանս-ամերիկյան աստղի։ 1951 թվականին Սեսիլ Օբրին խաղացել է ռեժիսոր Քրիստիան-Ժակի «Կապույտ մորուք» ֆիլմում, որը եղել է Ֆրանսիայում նկարահանված առաջին գունավոր ֆիլմերից մեկը[5]։

Սակայն դրանից հետո նրա կինոկարիերան գրեթե ընդհատվել է։ Պատճառը եղել է գաղտնի ամուսնությունը Մարաքեշի փաշայի ավագ որդու՝ Սի Իբրահիմ Էլ Գլաուիի հետ։ Նրանք ամուսնացել են 1951 թվականին, և ամուսնությունը գաղտնի է պահվել 6 տարի, մինչև նրանք ամուսնալուծվել են[5][6][7] Գլաուի տոհմի գահընկեց արվելուց գրեթե անմիջապես հետո։ Այս ժամանակ Օբրին կինոյում արդեն քիչ է խաղացել, դերեր ստացել է մեծ ընդմիջումներով։ Իսկ 1959 թվականին նա հայտարարել է կինոյից ընդհանրապես հեռանալու մասին՝ հայտարարելով, որ այն իրեն դուր էր գալիս միայն ճանապարհորդելու հնարավորության պատճառով[5][7]։

Դրանից հետո Սեսիլ Օբրին Ֆրանսիայում զգալի հաջողությունների է հասել որպես մանկական գրքերի և մանկական հեռուստասերիալների սցենարների հեղինակ. տղայի և ձիու մասին պատմող «Պոլի» (Poly) մանկական գրքերի իր շարքը և տղայի ու շան մասին պատմող «Բելլը և Սեբաստյանը» (Belle et Sebastien) գրքերի շարքերի հիման վրա նա գրել է մանկական հեռուստասերիալների սցենարներ։ Երկու սերիալներում էլ գլխավոր հերոսին մարմնավորել է նրա որդին՝ Մեհդի էլ Գլաուին (լուսագրերում նա նշված է որպես պարզապես Մեհդի)[8]։ «Պոլի», «Բելլը և Սեբաստյանը» և «Երիտասարդ Ֆաբրը» գրքերի երեք շարքերի հիման վրա նա ստեղծել է 10 հեռուստասերիալ։ Ֆրանսիայում նա ճանաչված է եղել և՛ որպես նախկին դերասանուհի, և՛ որպես մանկագիր ու սցենարիստ։

Սեսիլ Օբրին մահացել է 2010 թվականի հուլիսի 19-ին Դուրդանում (Էսոն, Ֆրանսիա) թոքերի քաղցկեղից 81 տարեկան հասակում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 «Belle and Sebastian author Cecile Aubry dies at 81». Big Cartoon Forum. 2010 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին.
  6. Elizabeth Sleeman The International Who's Who of Women 2002. — Psychology Press, 2001. — С. 31—. — ISBN 978-1-85743-122-3
  7. 7,0 7,1 Perrone, Pierre (2010 թ․ հուլիսի 31). «Cécile Aubry: French actress who went on to create the much-loved children's TV series 'Belle et Sébastien'». Independent. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Belle And Sebastien». A Television Heaven Review. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  9. «Mort de Cécile Aubry, auteure du feuilleton télévisé "Belle et Sébastien"». LE MONDE. AFP. 2010 թ․ հուլիսի 20.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբրի Սեսիլ» հոդվածին։