Քևին Սորբո

ամերիկացի դերասան

Քևին Դեյվիդ Սորբո (անգլ.՝ Kevin David Sorbo, սեպտեմբերի 24, 1958(1958-09-24), Mound, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» սերիալում խաղացած Հերակլեսի և «Անդրոմեդա» սերիալում՝ Դիլան Հանտի դերով։ Հայտնի է նաև «Ծանոթություն սպարտացիների հետ», «Հոգու սերֆեր», «Կուլ-նվաճող», «Փուլբոյ։ Փրկվեք ով կարող է» և «Աստված չի մահացել» ֆիլմերով։

Քևին Սորբո
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 24, 1958(1958-09-24) (65 տարեկան)
Ծննդավայր՝Mound, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0001757
kevinsorbo.net

Կենսագրություն խմբագրել

Քևին Դեյվիդ Սորբոն (անգլ.՝ Kevin David Sorbo) ծնվել է 1958 թվականի սեպտեմբերին Մինեսոտա նահանգի Մունդ քաղաքում։ Նրա մայրը՝ Արդիսը, եղել է բույժքույր, իսկ հայրը՝ Լին Սորբոն, մաթեմատիկական դպրոցի կենսաբանության ուսուցիչ։ Նրա ծնողները նորվեգական արմատներ ունեն, և Քևինը մեծացել է լյութերական ավանդույթներով[1]։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո Սորբոն ընդունվել է Մուրհեդ քաղաքի Մինեսոտա նահանգի համալսարան, բայցի այդ աշախատել է որպես տպագիր և հեռուստագովազդի մոդել։

Նրա կարիերայում հաջողակ է դարձել 1994 թվականը, երբ ստացել է Հերակլեսի դերը «Հերակլեսը և ամազոնուհիները» հեռուստաֆիլմում։ Հետո հաջորդել են ևս մի քանի նմանատիպ հեռուտաֆիլմեր, որոնք պիլոտային են դարձել «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» սերիալի համար, որի շնորհիվ Քևին Սորբոն ձեռք է բերել ամենամեծ հաջողությունը։ Այդ հեռուստասերիալը աշխարի շատ երկրներում դարձել է շատ հայտնի, իսկ նրա նկարահանումները տևել են 1995-1999 թվականները։ Սորբոյի կատարմամբ Հերակլեսի կերպարը հայտնվել է նաև նրան հարազատ «Զենա՝ զինվորների թագուհի» սերիալում։ Դերասանի ձայնով է խոսում նաև Հերակլեսը «Հերակլես և Զենա։ Օլիմպոսի ճակատամարտ» մուլտֆիլմում։ Այս նախագծի շնորհիվ Քևին Սորբոն հանդիպել է նաև կնոջը՝ Սեմ Ջենքինսին, որի հետ հարսանիքը կայացել է 1998 թվականի հունվարին։ Ջենքինսը և Սորբոնը դարձել են երեք երեխաների ծնողներ։

1997 թվականին Սորբոն մասնակցել է «Mortal Kombat 4» համակարգչային խաղի Քուան Չիի և Ռեյկոյի կերպարների հնչյունավորմանը։ Նույն տարում հեռուստատեսության նկարահանումների միջև ընդմիջումների ժամանակ Քևին Սորբոն իր առաջին նշանակալի դերն է կատարել մեծ էկրանին՝ «Կուլ-նվաճող» ֆիլմում խաղալով Կուլի դերը։

«Հերակլեսի զարմանահրաշ ճամփորդություններ»-ի նկարահանումների ավարտից հետո Սորբոն միացել է նոր գիտաֆանտաստիկ սերիալի՝ «Անդրոմեդա»-յի նկարահանումներին, որտեղ 2000-2005 թվականներին խաղացել է կապիտան Դիլան Հանթի դերը։ 2002 թվականին որպես լավագույն հեռուստատեսային դերասան առաջադրվել է «Սատուրն» մրցանակի։ 2006 թվականին եղել է նաև հեռուստատեսությունում հյուր «Միայնակ սրտեր» և «Երկու ու կես մարդ» հեռուստասերյալներում։ 2007 թվականին նկարահանվել է «Մեծ քայլերով 2։ Հատուցում» և «Մեծ քայլերով 3։ Արդարություն մենակ» տեսաֆիլմերում, որոնք եղել են «Մեծ քայլերով» ֆիլմի շարունակությունները։ 2008 թվականին Սորբոյին առաջարկվել է «Ծանոթություն սպարտացիների հետ» ֆիլմում կապիտանի դերը[2], որը, չնայած քննադատների բացասական արձագանքներին, դարձել է դրամարկղային հիթ[3]։

Քևին Սորբոն եղել է «Պիտանի աշխարհ երեխաների համար» (AWFFK!) շահույթ չհետապնդող կազմակերպության (որտեղ դեռահասներին սովորեցնում են դաստիարակներ լինել ավելի երիտասարդ սերնդի համար) նախագահ։

Քևին Սորբոն քրիստոնյա է։

Անձնական կյանք խմբագրել

1998 թվականի հունվարի 5-ին Քևին Սորբոն ամուսնացել է դերասանուհի Սեմ Ջենքինսի հետ (խաղացել է Սերենայի՝ Հերակլեսի կնոջ դերը, որը Հերակլեսի զարմանալի ճամփորդությունների շարքում սպանվել է Արեսի եւ Սթրայֆի կողմից)։ Քևինը և Սեմը ունեն երեք երեխա՝ երկու որդի և դուստր՝ Բրեդեն Կուպեր Սորբոն (ծնվել է 2001 թվականի օգոստոսի 22-ին), Շեյն Հակեն Սորբոն (ծնվել է 2004 թվականի մարտի 31-ին ) և Օկտավիա Սորբոն (ծնվել է 2005 թվականի հոկտեմբերի 16-ին)։

2012 թվականի հոկտեմբերին երկարատև հիվանդությունից հետո մահացել է Քևինի հայրը։

Ֆիլմագրություն, ֆիլմ և հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986 Սանտա Բարբարա (սերիալ) Santa Barbara Բեռնակիր
1992 Վիճակը՝ կրիտիկական Condition: Critical Թադիուս Կոչինսկին
1993 Անմեղների կոտորած Slaughter of the Innocents Ջոն Ուիլսոն
1993 Ոստիկանական կոմիսար (սերիալ) The Commish Մարկ
1993 Նա սպանություն է գրել (սերիալ) Murder, She Wrote Մայքլ Բերկ
1994 Հերակլեսն ու ամազոնուհիները Hercules and the Amazon Women Հերակլես
1994 Հերակլեսն և կորած թագավորությունը Hercules and the Lost Kingdom Հերակլես
1994 Հերակլեսը և կրակի շրջանը Hercules and the Circle of Fire Հերակլես
1994 Հերակլեսը ստորգետնյա թագավորությունում Hercules in the Underworld Հերակլես
1994 Հերակլեսը Մինոտավրոսի քարանձավում Hercules in the Maze of the Minotau Հերակլես
1995-1999 Հերակլեսի զարմանալի արկածները (սերիալ) Hercules: The Legendary Journeys Հերակլես
1995-2001 Զենա՝ զինվորների թագուհի (սերիալ) Xena: Warrior Princess Հերակլես
1995 Սիբիլ (սերիալ) Cybill Ռիկ
1997 Կուլ-նվաճող Kull the Conqueror Քուլ
1998 Հերակլես և Զենա։ Օլիմպոսի ճակատամարտ Hercules and Xena — The Animated Movie: The Battle for Mount Olympus Հերակլես (հնչյունավորել)
1999 Մոդայի ամսագիր (սերիալ) Just Shoot Me Անասուն
2000-2005 Անդրոմեդա (սերիալ) Andromeda Դիլան Հանթ
2001 Դարմա և Գրեգ (հեռուստասերիալ) Dharma & Greg Չարլի
2003 Ինչպես ասեց Ջիմը (սերիալ) According to Jim Դերիալ Բեքեր
2004 Փրկելով Ադամին Clipping Adam Հայր Դենը
2004 Էկրանի թագուհին Hope & Faith Քենին
2005 Բոբի Քենոն (սերիալ) Bobby Cannon Բոբի Քեննոն
2006 Սրճարանի վերջին շանսը Last Chance Cafe Հանս Քոուլթեր
2006 Երկու ու կես մարդ (սերիալ) Two and a Half Men Էնդի
2007 Պայծառատես (սերիալ) Psych Բերդ Տատումս
2007 Մեծ քայլերով Walking Tall: The Payback Նիկ Պրեսկոտ
2007 Մեծ քայլերով 2։ Արդարություն մենակ Walking Tall: Lone Justice Նիկ Պրեսկոտ
2007 Հրեշտակ-վրեժարու Avenging Angel Քարոզիչ
2007 Հողի զայրույթը Something Beneath Դուգլաս Միդլթոն
2007 Միայնակ սրտեր (հեռուստասերիալ) The O.C. Ֆրանկ Էթվուդ
2008 Միդլմեն (սերիալ) The Middleman Գայ Գոդարդ
2008 Իմ ամբողջ անցյալը (սերիալ) The Ex List Պրոֆեսոր
2008 Մայրամուտը տափաստաններում Prairie Fever Պրեստթոն Բիգզս
2008 Ծանոթություն սպարտացիների հետ Meet The Spartans Կապիտալ
2009 Գայլի կիրճ (սերիալ) Wolf Canyon Ռիկ
2009-2011 Սուպերհերոսների ջոկատը (մ/սերիալ) The Super Hero Squad Show Կա-զար (ձայն)
2009 Մահացու լիցք Lightning Strikes Շերիֆ Բրեդլի
2009 Թոմին և կախարդական ջորին Tommy and the Cool Mule Դոջ Դավիս
2009 Չամուսնացած Գարին Gary Unmarried Սևեն
2010 Սանտայի կոստյումը The Santa Suit Դրեյք Հանթեր
2010 Պարադոքս Paradox Շոն Նոլտ
2010 Հեքիաթներ հին կայսրության մասին Tales of an Ancient Empire Այեդան
2010 Միքենի թագավորը The Kings of Mykonos Պիերլուչչի
2010 Ինչ եթե What If Բեն Ուոլքեր
2011 Դագաղ Coffin Շին Ջասթիս
2011 Գիլդիա (հեռուստասերիալ) The Guild Քևին Սորբո
2011 Փուլբոյ։ Փրկվեք ով կարող է Poolboy: Drowning Out the Fury Պուլբոյ
2012 Անտես վկաներ Shadow Witness Դետեկտիվ Հելիքսոն
2012 Ագահություն Avarice Ջեյմս
2012 Կանանց կոտորած Sorority Party Massacre Կապիտան Ֆանինգ
2012 Ճակատագրական զանգ Fatal Call Ռիկ
2012 Քեյ և Պիլ (սերիալ) Key and Peele Բրեդ
2012 Սուրբծննդյան հրեշտակը Christmas Angel Նեթան Դեյվիս
2012 Հույսի ճանապարհ Abel’s Field Ավել
2012 Պատանդ Vite in ostaggio Դեյվ Մակ Բիլ
2013 Փոթորկի հեծյալը Storm Rider Սեմ Ֆիդինգ
2013 Մենակ Սուրբ Ծննդին Alone for Christmas Քվենտին
2013 Պարանորմալ կինո Paranormal Movie Պահակ
2014 Սրճարան Coffee Shop Քալվին
2014 Մեկ կրակոց One Shot Գիբսոն
2014 Թող առյուծը մռնչա Let the Lion Roar Քալվին
2014 Սրտակերներ (սերիալ) Heartbreakers
2014 Շնաձուկ-պիրանիա Piranha Sharks Քաղաքապետ Բորման
2014 Վերապրողը Survivor Կապիտան Հանթեր
2014 Աստված չի մահացել God’s Not Dead Ռադիսոն
2014 Ժամանակի հարց A Matter of Time Քերտիս Հենիգեն
2014 Օգնություն մայրուղում Help on the Highway Թրեյս
2015 Առասպել. Մութ ժամանակներ Mythica: The Darkspore Բաժնեմաս
2015 Եվս մեկ ռաունդ One More Round Բիլլի Թեյլոր
2015 Գաղտնի ձեռքսեղմում The Secret Handshake Ռոյ
2015 Մենակ Սաուս Բիչում Single in South Beach Սեմ
2015 Անառակ որդու խոստովանությունը Confessions of a Prodigal Son Հովիվ Մեթյու
2016 Լճի ձայնը Crowing Lakes Հաքեն
2016 Խաղի ոգին The Spirit of the Game Փարլի Քոնդին
2016 Եթերային Asomatous Մալքոլմ Օսբորն
2016 Հովսեփն և Մարիամը Joseph and Mary Իոսիֆ
2016 Աննախադեպ հրաշք The UnMiracle Հովիվ Ջո
2016 Խաղից դուրս Beyond the Game
2016 Ռադիոյի աղջիկը Rodeo Girl Դյուք Ուիլյամս
2017 Ներված Forgiven Մարտին
2017 Այս հին մեքենան This Old Machine

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սորբո» հոդվածին։