«Աստված չի մահացել» (անգլ.՝ God's Not Dead), ամերիկյան դրամա ֆիլմ, որը նկարահանվել է 2014 թվականին՝ Ռայս Բրուքսի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Հարոլդ Քրոնկը։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շեյն Հարփերը, Քևին Սորբոն, Դևիդ Էնդրյու Ռոյ Ուեյթը և Դին Քեյնը։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2014 թվականի գարնանը «Pure Flix Entertainment»[3] կինոընկերության կողմից։

Աստված չի մահացել
անգլ.՝ God's Not Dead
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և Christian film?
Թվականմարտի 21, 2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀարոլդ Քրոնք
Սցենարի հեղինակՔերի Սոլոմոն, Չաք Կոնզելման և Հանթեր Դենիս
ԴերակատարներՇեյն Հարփեր[1], Դևիս Ա․ Ռ․ Ուայթ[1], Մարկո Խան[1], Վիլլի Ռոբերթսոն[1], Մայքլ Թեյթ[1], Քորի Հովարդ Ռոբերթսոն[1], Քևին Սորբո[1], Դին Քեյն[1], Քեսիդի Գիֆորդ[1], Trisha LaFache?[2], Ջիմ Գլիսոն[2], Շեյն Հարփեր, Քևին Սորբո, Դևիս Ա․ Ռ․ Ուայթ, Benjamin A. Onyango?, Դին Քեյն, Alex Aristidis?, Trisha LaFache?, Paul Kwo? և Jesse Wang?
ՕպերատորԲրայան Շենլի
ԵրաժշտությունNewsboys և Ուիլ Մյուսեր
ՄոնտաժՎենս Նալ
Պատմվածքի վայրԱՄՆ
Նկարահանման վայրԼուիզիանայի պետական համալսարան, NRG Arena, Կենտրոնական Լոս Անջելես, Crypto.com Arena, Բաթոն Ռուժ և Հյուստոն
ԿինոընկերությունPinnacle Peak Pictures
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի բյուջեն կազմել է 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հասույթը՝ 64.7 միլիոն դոլար[4]։

Սյուժե խմբագրել

Քրիստոնյա ուսանող Ջոշ Ուիթոնը փորձության է ենթարկվում փիլիսոփայության պրոֆեսոր աթեիստ Ռեդիսոնի հետ շփվելիս։ Առաջին դասի ժամանակ պրոֆեսոր Ռեդիսոնն իր ուսանողներից պահանջում է, որ վերջիններս ստորագրեն «Աստված մահացել է» հայտարարության տակ, որպեսզի առարկայի ստուգարքը ստանան։ Ջոշը հրաժարվում է։ Որպեսզի մնա դասարանում, Ջոշն ընդունում է պրոֆեսորի մարտահրավերը։ Նա պետք է պաշտպանի իր հավատը՝ Աստծո գոյության վերաբերյալ պրոֆեսորի դասախոսությունների ողջ ընթացքում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Շեյն Հարփեր Ջոշ Ուիթոն
Քևին Սորբո պրոֆեսոր Ռեդիսոն
Ջիմ Գլիսոն Ուորդ Ուիթոն
Դևիդ Էնդրյու Ռոյ Ուեյթ քահանա Դեյվ
Մարկո Հենլիեն Միսրադ
Դին Քեյն Մարկ

Շարունակություն խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ին[5][6]՝ Զատիկի տոնի օրը[7] էկրաններ է բարձրանում «Աստված չի մահացել 2» ֆիլմը։ ֆիլմում խաղում են նախորդ կինոնկարի դերասանների մի մասը, ինչպես նաև նոր դերասաններ, որպիսիք են՝ Մելիսա Ջոան Հարթ, Ռեյ Ուայզ, Ջեսի Մեթքալֆ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.imdb.com/title/tt2528814/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Farber, Stephen (2014 թ․ մարտի 21). «God's Not Dead: Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  4. «God's Not Dead (2014)». Box Office Mojo. Amazon.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Endriga, Jomar (2015 թ․ հոկտեմբերի 17). «God's Not Dead 2 Teaser Trailer Released in Time for Woodlawn Movie; NFL Star Tim Tebow Comments on Woodlawn Sneak Peek». The Gospel Herald. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «God's Not Dead 2: Coming April 1, 2016». God's Not Dead Blog. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. Morefield, Kenneth R. (2015 թ․ հուլիսի 8). «Pureflix Sets Release Date for God's Not Dead 2: He is Surely Alive». 1More Film Blog. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել