Քևին Նեշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քևին Սկոտ Նեշ (անգլ.՝ Kevin Scott Nash, հուլիսի 9, 1959, Թրենթոն, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան։
Քևին Նեշ Kevin Nash | |
---|---|
Ռինգային անուն(ներ) | Դիզել Քևին Նեշ Օզ Մաստեր Բլաստեր Պողպատ Վինի Վեգաս |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծննդյան թվական | հուլիսի 9, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Ապրելավայր | Փոնս Ինլեթ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մարզիչ | Ջոդի Հեմիլթոն |
Դեբյուտ | Սեպտեմբերի 14, 1990 |
Ամուսին | Թամարա Նեշ (1988-այժմ) |
Երեխաներ | Տրիստեն Նեշ |
Կարիերայի ընթացքում կրել է բազմաթիվ ռինգային անուններ և մարմնավորել բազմաթիվ կերպարների, սակայն առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF) կազմակերպությունում՝ ելույթներ ունենալով Դիզել (Diesel) ռինգային անվամբ, ինչպես նաև «World Championship Wrestling» (WCW) և «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում՝ հանդես գալով իրական անվամբ։
«WWE», «WCW», և «TNA» կազմակերպություններում հանդես գալով՝ Նեշն ընդհանուր առմամբ նվաճել է 21 չեմպիոնական տիտղոս, որոնցից 6-ը՝ ծանրքաշային (5 WCW աշխարհի ծանրքաշային տիտղոս և 1 WWF տիտղոս)։ 1990-ականներին հանդես գալով Դիզել անվան տակ նվաճել և ռեկորդային 358 օր շարունակ պահել է WWF չեմպիոնական տիտղոսը` համարվելով տվյալ գոտու ամենաերկար կրողը 90-ականներում։ Հաջողությունների հասել է նաև թիմային դիվիզիոնում` 12 անգամ դառնալով աշխարհի թիմային չեմպիոն։ «WCW»-ում հանդես գալիս կարողացել է պարտության մատնել Բիլ Գոլդբերգին՝ վերջ դնելով վերջինիս 173-0 անպարտելի շարանին։
Հայտնի է նաև որպես «Նոր աշխարհակարգ» (New World Order, nWo) սկանդալային խմբավորման հիմնադիր անդամ (Հալկ Հոգանի և Սկոտ Հոլի հետ)։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարին | Ֆիլմը | Դերը | Գրառումներ |
---|---|---|---|
1991 | Նինջա Կրիաներ II: Ուզի գաղտնիքները | Սուպեր Շռեդեր | Առաջնաելույթը կինոասպարեզում |
1998 | Ընտանեկան պլանը | Կվալտով մարդը | |
2004 | Պատժողը | Ռուսասատանցի | |
2005 | Ամենաերկար յարդը | Պահակ Էնգլհարթ | Այլ անվանում՝ «Ամեն ինչ կամ ոչինչ» |
2006 | Տատիկի թոռնիկը | Տեղաշարժող #2 | |
ԿԿմ։ Կենդանի կամ մեռած | Բաս Արմսթրոնգ | ||
2011 | Նորագույն երդում | Մերքուսի հայրը | |
Մթության գետը | Ջեյդեն Ջեյկոբս | ||
Ամենակարող Թորը | Օդին | ||
Հրեշի ձայն | Հրամանատար Քրուկշենք | ||
Ասոցացիան | Գորդըն | ||
2012 | Դարերի ռոքը | Ստեյսի Ջաքսի թիկնապահը | |
Կախարդական Մայքը | Տարզան | ||
Նորագույն գրավական | Մերքաուսի հայրը | ||
Հեռուստատեսությունում | |||
Տարին | Վերնագիրը | Դերը | Գրառումներ |
1992 | Swamp Thing | Քյուքսո | |
Սուպեր ուժեր | Լաու | 2 դրվագ | |
1997 | Դեռահաս կախարդուհի Սաբրինան | Հսկա | 1 էպիզոդ |
1998 | Սիրո նավը | Ռոքի Ուիլյամս | |
2000-2001 | Նիկկի | Մեծ Իզզին | 2 դրվագ |
2004 | Ուեյն Բրեյդիի շոուն | Ինքը | |
Ջիմի Կիմել լայվ | |||
2007 | Հենիթին և Քոլմզը | ||
2009 | Եղբայրները |
Lucha de Apuesta-ի ռեկորդը
խմբագրելԳրազը | Հաղթող | Պարտվող | Վայրը | ամսաթիվը | Գրառումներ |
---|---|---|---|---|---|
Դիմակ | Քեվին Նեշ և Սկոտ Հոլ | Ռեյ Միստերիո կրտսեր և Կոնան | Օքլենդ, Կալիֆորնիա | Փետրվարի 2, 1999 թ. | Միստերիոյի դիմակը կամ Էլիզաբեթի մազերը |
Մազեր | Քրիս Ջերիկո | Քեվին Նեշ | Միչիգան | Օգոստոսի 18, 2003 թ. | Պարտվողը հրաժարվում է սեփական մազերից |
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Նեշ» հոդվածին։ |