Սկոտ Հոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկոտ Օլիվեր Հոլ (անգլ.՝ Scott Oliver Hall, ծնվ.` հոկտեմբերի 20, 1958), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստեր)։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում՝ Ռեյզոր Ռամոն (Razor Ramon) ռինգային անվամբ, և «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում՝ ելույթներ ունենալով իրական անվամբ։
Սկոտ Հոլ Scott Hall | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Սկոտ Օլիվեր Հոլ Scott Oliver Hall |
Ռինգային անուն(ներ) | Սկոտ Հոլ Բիգ Սկոտ Հոլ Ռեյզոր Ռամոն Ադամանդե ձի Աստղային դաշտագայլ Տեխասյան Սկոտ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 130 կգ |
Հայտարարվող հասակ | 2,01 մ |
Ծննդյան թվական | հոկտեմբերի 20, 1958 (62 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Հիրո Մաթսուդա Ալ Սնոու Բարրի Ուինդհեմ Մայք Ռոտունդա Քրիստոֆեր Ադամս |
Դեբյուտ | Հոկտեմբերի 13, 1984 |
Կարիերայի ավարտ | 2010 |
Ամուսին | Դանա Բերջիո (1990–1998, 1999–2001) Ջեսիկա Հարթ (2006–07) |
Երեխաներ | Քոդի Թեյլոր Հոլ (ծ. մայիսի 31, 1991) Կասիդի Լի Հոլ (ծ. մարտի 27, 1995) |
Մասնագիտական կարիերայում Հոլը չորս անգամ ճանաչվել է WWF միջմայրցամաքային, երկու անգամ՝ WCW Միացյալ Նահանգների, մեկ անգամ WCW աշխարհի հեռուստատեսային, ինչպես նաև ինն անգամ թիմային չեմպիոն (յոթ անգամ WCW, մեկ անգամ TNA և մեկ անգամ AWA վարկածով)։ Բացի այդ երկու առիթներով ճանաչվել է աշխարհի չեմպիոն (WWC և USWA վարկածներով)։
Տիտղոսային ձեռքբերումներից զատ, հայտնի է նաև որպես «Նոր աշխարհակարգ» (New World Order, nWo) սկանդալային խմբավորման հիմնադիր անդամ (Հալկ Հոգանի և Քևին Նեշի հետ)։
2014 թվականին Ռեյզոր Ռամոնի կերպարի համար առաջադրվել է WWE փառքի սրահ։
Արտաքին հղումներԽմբագրել
Սկոտ Հոլ Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը Ռեստլինգի առցանց բազայում(անգլ.)