Քրիստոֆ Զիգվարդ
Քրիստոֆ Զիգվարդ (գերմ.՝ Christoph von Sigwart, մարտի 28, 1830[1][2], Տյուբինգեն, Գերմանիա[3] - օգոստոսի 4, 1904 կամ օգոստոսի 5, 1905[1], Տյուբինգեն, Գերմանիա), գերմանացի փիլիսոփա-տրամաբանող, հոգեբան, Թյուբինհենի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, իր ուսմունքով մոտ է նոր կանտականությանը։ Եղել է Քրիստոֆ Վիլհելմ ֆոն Զինգվարդի որդին։
Քրիստոֆ Զիգվարդ գերմ.՝ Christoph von Sigwart | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1830[1][2] Տյուբինգեն, Գերմանիա[3] |
Մահացել է | օգոստոսի 4, 1904 (74 տարեկան) կամ օգոստոսի 5, 1905[1] (75 տարեկան) Տյուբինգեն, Գերմանիա |
Գերեզման | Stadtfriedhof Tübingen |
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Թյուբինգենի համալսարան |
Անդամակցություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Heinrich Maier?[4] և Ernst Meumann?[4] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Luise Klebs? |
Christoph von Sigwart Վիքիպահեստում |
1841 թվականից սկսած հոր հետ ապրել է Շտուտգարտում, որտեղ հիգ տարի գիմնազիա է հաճախել։ 16 տարեկունում ընդունվել է Թյուբինհենի համալսարան, որտեղ մինչև 1851 թվականը սովորել է փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1854 թվականի դեկտեմբերին Թյուբինհենի համալսարանից ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1865 թվականի աշնանը դարձել է համալսարանի իսկական պրոֆեսոր։
Մեծ ճանաչում է ձեռք բերել իր «Տրամաբանություն» գրքով (առաջին հատոր` 1873, երկրորդ հատոր` 1878), որում հիմնավորել է այն թեզը, ըստ որի տրամաբանությունը հիմնվում է հոգեբանության վրա և մտքի մասին տեխնիկական նորմատիվ ուսմունք է։ Ճշմարտացիության ճափանիշը Զիգվարտը համարում էր անհրաժեշտությունը և համընդհանուր նշանակալիությունը, որոնց համար որևէ հիմք չկար օբյեկտիվ աշխարհում. անհրաժեշտ մտածողության հիմքը ակնհայտությունն է, որը հղվում է հավատի վրա։ Առավել մանարամասն մշակել է դատողության մասին ուսմունքը։
Եղել է Թյուբինհենի համալսարանի աստավածաբանության ֆակուլտետի և Գալլեի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պատվավոր դոկտոր, Բեռլինի և Մյունխեյի ակադեմիաների թղթակից անդամ։
Նրա դուստրը` Աննան, ամուսնացել է Գ. Մայերի հետ, իսկ նրանց դուստրը Զիգվարտի թոռնուհին` Աննելիես Մայերը, նույնպես փիլիսոփա է դարձել։
Աշխատանքներ խմբագրել
- «Ulrich Zwingli» (1855)
- «Spinozas Traktat von Gott, dem Menschen und der Glückseligkeit» (1866)
- «Logik» (2 հրատ. — 1889, 93)
- «Kleine Schriften» (1881)
- «Vorfragen der Ethik» (1886)
- «Die Impersonalien» (1888)
- «Ein Collegium logicum im XVI J.» (1890)
Պարգևներ խմբագրել
- Վյուրթեմբերգի թագի 1-ին դասի ասպետական խաչի շքանշան` Վյուրթեմբերգի թագավորության անհատական ազնվականության շնորհով
- Ֆրիդրիխի 2-րդ դասի հրամանատարական խաչ շքանշան (1889)
- Վյուրթեմբերգի թագի հրանատարական խաչ շքանշան (1897)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118614258 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Mathematics Genealogy Project — 1997.
Գրականություն խմբագրել
- Г. Майер. Х. Зигварт. Биографическое введение (в посмертном 3 изд. «Логики» Х. Зигварта, т. 1)
- Философский словарь / Под ред. И. Т. Фролова. — 4-е изд.-М.: Политиздат, 1981. — 445 с.
- «Зигварт, Христофор-Вильгельм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Զիգվարդ» հոդվածին։ |