Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը (նկար)

Յան Վերմեերի նկարներից

«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» (հոլ.՝ Christus in het huis van Martha en Maria), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը[5]։ Հեղինակը կտավը վրձնել է 1654 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 160 × 142 սմ։

Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1650[2]
բարձրություն158,5 սանտիմետր[3]
լայնություն141,5 սանտիմետր[3]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՇոտլանդիայի ազգային պատկերասրահ[4]
հավաքածուՇոտլանդիայի ազգային պատկերասրահ[4]
սեփականատերWilliam Allan Coats?
հիմնական թեմաJesus at the home of Martha and Mary?
https://web.archive.org/web/20151226152922/http://www.nationalgalleries.org/whatson/exhibitions/the-young-vermeer/christ-in-the-house-of-martha-and-mary, https://www.nationalgalleries.org/art-and-artists/artists/johannes-vermeer, https://www.nationalgalleries.org/art-and-artists/5539 կայք
Ծանոթագրություններ
 Christ in the House of Martha and Mary attributed to Vermeer Վիքիպահեստում

Այսօր «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն

Կտավի ստեղծում խմբագրել

«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» կտավը հեղինակն ավարտին է հասցրել 1655 թվականին։ Այն համարվում է Յան Վերմեերի ամենավաղ ստեղծագործություններից մեկը։ Նկարիչն իր ստեղծագործական ուղին սկսելիս հաճախակի էր նկարում քրիստոնեական և դիցաբանական սյուժեներով (օրինակ՝ «Դիանան ուղեկցորդուհիների հետ»)։ Վերմեերի ոճին այնքան էլ բնորոշ չէ այս կտավը, այդ պատճառով նրա ստեղծագործությունները հետազոտող մասնագետներն այն կարծիքին էր, որ կտավը ստեղծվել է անհատական պատվերի շնորհիվ[6]։

Սյուժե խմբագրել

«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունում հոլանդացի նկարիչը պատկերել է Աստվածաշնչի Նոր Կտակարանի այն հատվածը, երբ Հիսուս Քրիստոսը այցելում է Մարթային և Մարիամին։ Այս դեպքը տեղի է ունեցել Բեթանիայում[7][8]։

  Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի»
- Ղուկաս 10:38-42
 

Նկարագիր խմբագրել

«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունն արված է հոլանդական գեղարվեստական դպրոցի ավանդույթներով։ Կտավը ստեղծելու պահին Վերմեերն օգտագործել է մուգ, դեղնակարմիր և տաք ոսկեգույն երանգներ, որոնց պայծառությունն ընդգծում էր ավելի մուգ գույներով։ Հեղինակը կտավի կենտրոնում նկարել է երեք ֆիգուր, ընդ որում, շատ դետալներ է բաց թողել, որպեսզի կոմպոզիցիայի գերհագեցում չլինի։ Հետևի ֆոնն արված է մուգ երանգներով, որպեսզի գլխավոր հերոսներն առավել ընդգծված երևան[9]։ Ֆիգուրների դասավորությունն ու մտացածին ինտերիերը բնորոշ են իտալական վերածննդի ավանդույթներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Картина на сайте Национальной галереи Шотландии

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը (նկար)» հոդվածին։