Քրիստոնեական վարդապետություն

քրիստոնեական քարոզագիրք

«Քրիստոնէական վարդապետութիւն», քրիստոնեական քարոզագիրք[1]։

Քրիստոնէական վարդապետութիւն
Doctrina christiana armenice, in latinum oerfa,et publicata...
Անվանվել էՎարդապետութիւն քրիստոնէական
Բնօրինակ լեզուլատիներեն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1667 թվական

Պատմություն խմբագրել

Տպագրվել է 1667 թվականին Ամստերդամում՝ առանց տպարանի հիշատակության (հայերեն և լատիներեն)։ Լատիներենից թարգմանել է Կարապետ Անդրիանացին։ Տիտղոսաթերթին գրված է «Վարդապետութիւն քրիստոնէական. Doctrina christiana armenice, in latinum oerfa,et publicata...»։ Քարոզագիրքն ունի 82 էջ (սկզբի 10-ը՝ չհամարակալված, 12, 12 x 7սմ)։ Ըստ Գարեգին Զարբհանալյանի և Թեոդիկի՝ ոսկանյան տպագրություն է։

Հրատարակություններ խմբագրել

«Քրիստոնէական վարդապետութիւն» քարոզագիրքը հրատարակվել է․

1670 թվականին Լիվոռնոյում՝ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանում։ Հեղինակ՝ Ռոբերտոս Բելարմինոս, թարգմանությունը՝ Բարսեղ Կոստանդնուպոլսեցու, տպագրիչ՝ Ոսկան Երևանցի։ Տիտղոսաթերին՝ «Վարդապետութիւն քրիստոնէական» (366 էջ, 10 x 6 սմ)։

1680-ին Հռոմում՝ Ուրբանյան տպարանում։ Հեղինակ՝ Ռոբերտոս Բելարմինոս, թարգմ.՝ Բարսեղ Կոստանդնուպոլսեցու։ Ա մասի տիտղոսաթերթին գրված է «Dichiarationepiu copiosa della dօttrina christiana…», Բ մասի տիտղոսաթերթին՝ «Վարդապետութիւն քրիստոնէական» (453 էջ, 10,5 x 6,7 սմ)։

1715 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Հեղինակներ՝ Պետրոս և Գրիգոր Ջահկեցիներ։ Տիտղոսաթերթին գրված է «Համառօտ եւ շահաւէտ քրիստոնէական վարդապետութիւն» (32 էջ)։

1770 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Հեղինակ՝ Զաքարիա Ալեքսանյան (46 էջ, 11 x 6,7 սմ)։

1776 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում՝ աշխարհաբար (48 էջ, 2 x 7,3 սմ)։

1783 թվականին նույն տպարանում՝ հայատառ թուրքերեն (140 էջ, 12,6 x 7,7մսմ)։

1788 թվականին նույն տպարանում՝ հայերեն և գերմաներեն (56 էջ, 13 x 8 սմ)։

1791 թվականին՝ առանց տպագրության վայրի և տպարանի հիշատակության՝ հայատառ թուրքերեն (172 էջ, 4օ, 11 x 5,5 սմ)։

1795 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում՝ հայատառ թուրքերեն (72 էջ, 11,2 x 5,6 սմ)։

Հայ հնատիպ գրքի շրջանում տպագրվել են նաև Մխիթար Սեբաստացու, Յակոբ Վիլլոտի «Քրիստոնեական վարդապետությունները», ավելի ուշ՝ 1801, 1814, 1823, 1836, 1846,1847 թվականներիին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարդապետութիւն քրիստոնէական ըստ հայոց». տպ. թարք մանողաց. 1667. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։