Գարեգին Զարպհանալյան

հայ բանասեր, թարգմանիչ

Գարեգին Զարպհանալյան (Զարբհանալյան, դեկտեմբերի 4, 1827(1827-12-04)[1], Կոստանդնուպոլիս[1] - փետրվարի 13, 1901(1901-02-13)[1], Վենետիկ, Իտալիա[1]), հայ բանասեր, մատենագետ, գրականագետ, պատմաբան, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1848 թվականի հունվարի 17-ից։

Գարեգին Զարպհանալյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1827(1827-12-04)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էփետրվարի 13, 1901(1901-02-13)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի[1]
Մասնագիտությունգրականության պատմաբան, մատենագետ և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, հմտացել անտիկ լեզուների մեջ, խորապես ուսումնասիրել հայ հին գրականությունը։ Եղել է ուսուցիչ վանքի դպրոցում, միաժամանակ պատրաստել ուսումնական մի շարք ձեռնարկներ։ 1850-ականների սկզբներից «Բազմավեպում» հրատարակել է պատմա-բանասիրական հոդվածներ։ 1856 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա «Պատմություն մատենագրության հունաց, հռոմայեցվոց» գիրքը, որը հանդիսացել է դասագիրք հայկական դպրոցների համար։ 1865 թվականին հրատարակել է «Պատմություն հայկական հին դպրությանց» գիրքը, որի Բ տպագրությունը, բարեփոխված և ճոխացած, լույս է տեսել 1886 թվականին, Գ տպագրությունը՝ 1897 թվականին։ Մի քանի տպագրության է արժանացել նաև նույն աշխատության Բ հատորը («Նոր մատենագրություն»)։ Նրա գրչին է պատկանում նաև «Պատմություն մատենագրության միջին և նոր դարուց յարևմուտս» երկհատոր ձեռնարկը, որը լույս է տեսել 1874 թվականին։ Ուշագրավ աշխատություններից պետք է համարել «Հայկական մատենագիտությունը», որը լույս է տեսել 1883 թվականին և հանդիսանում է այբբենական ցուցակ՝ տպագրության գյուտից մինչև 1880-ականները հրատարակած հայերեն գրքերի։ Գրեթե նույնպիսի բնույթ ունի «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց» աշխատությունը, որտեղ ժամանակագրական կարգով տրվում են IV-XIII դարերում օտար լեզուներից կատարված թարգմանությունները։ Դարձյալ նույնպիսի աշխատություն է «Պատմություն հայկական տպագրության» գիրքը (1895), որտեղ խոսվում է հայկական տպարանների մասին, սկզբից մինչև նոր ժամանակները (Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքիա և այլն)։ Կատարել է նաև թարգմանություններ[2][3]։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 327-328.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 662