Քրիստինա Ռոմեր (անգլ.՝ Christina Duckworth Romer, դեկտեմբերի 25, 1958(1958-12-25)[1], Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մանկավարժ։ Բարաք Օբամային կից տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ (2009 թվականի հունվարի 29-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 2-ը)[4][5], Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մշտական պրոֆեսոր։

Քրիստինա Ռոմեր
անգլ.՝ Christina Romer
Ծնվել էդեկտեմբերի 25, 1958(1958-12-25)[1] (65 տարեկան)
Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պաշտոն(ներ)Chair of the Council of Economic Advisers?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2]
Ալմա մատերՈւիլյամի և Մերիի քոլեջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և GlenOak High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՌուդի Դորնբուշ և Peter Temin?[3]
Եղել է գիտական ղեկավարPetra Moser?, Andrew Javed Jalil?[3], Gillian Brunet?[3], Masahiro Hori?[3], Gabriel Isaac Chodorow-Reich?[3], Jennifer Lea Frankl?[3], Jaime Gilbert Jue?[3], Alan Kenton Kackmeister?[3] և Jonathan Derek Rose?[3]
Պարգևներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Christina Romer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իլինոյս նահանգի Օլթոն քաղաքում։ Սովորել է Օհայոյի դպրոցում։

Տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Ուիլյամի և Մարիամի քոլեջում (1981), իսկ դոկտորական աստիճան (PhD)՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1985)։ Որպես դասախոս (անգլ.՝ assistant professor) սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում։ 1988 թվականից դասավանդել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում՝ 1993 թվականին դառնալով լրիվ պրոֆեսոր (անգլ.՝ full professor

2008 թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Քրիստինա Ռոմերի թեկնածությունը տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահի պաշտոնում[6][7]։

2009 թվականի հունվարի 29-ին Քրիստինա Ռոմերը ստանձնել է խորհրդի նախագահի պարտականությունները[8]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ սեպտեմբերի 2-ին Քրիստինա Ռոմերը հեռանում է խորհրդի նախագահի պաշտոնից[9] և վերադառնում Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան։ Նշում են, որ նրա հեռանալը տեղի է ունեցել Սամերսի հետ կոնֆլիկտի պատճառով[10]։

Եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ։

Սենտ Էնդրյուսի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր (2014)։ Նա նաև պատվավոր աստիճան ունի հայրենի քոլեջից[11]։

Ամուսինը հայտնի տնտեսագետ Դեյվիդ Ռոմերն է։ Ունեն դուստր և 2 որդի։

Գիտական ներդրում խմբագրել

Տնտեսական ճգնաժամերի և դրանցից դուրս գալու ձևերի մասնագետը հաճախ դիմում է տնտեսական պատմությանը։

Քրիստինա ռոմերի վաղ աշխատանքները նվիրված են մինչպատերազմյան և հետպատերազմյան ժամանակներում ԱՄՆ մակրոտնտեսական անկայունության վերլուծությանը (1930-40-ական թվականներ)։ Հետագայում նա ուսումնասիրել է Մեծ ճգնաժամի պատճառներն ու դրանից դուրս գալու պատմությունը։

Հետագա աշխատանքներում լուրջ շեշտը դրվել է 1950-ականներին ԱՄՆդրամավարկային քաղաքականության վրա։

Ժամանակակից ուսումնասիրությունները նվիրված են կառավարության գործունեության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությանը և ընդհանուր տնտեսական աճին։

Մատենագիտություն խմբագրել

Մենագրություններ
  • Romer C., Romer D., eds. (1997) Reducing Inflation: Motivation and Strategy. — Chicago: University of Chicago Press for NBER.
Հոդվածներ
  • Hsieh C.-T., Romer C. (2006) Was the Federal Reserve Constrained by the Gold Standard during the Great Depression? Evidence from the 1932 Open Market Purchase Program // Journal of Economic History. — No. 66, March. — pp. 140–176.
  • Romer C. (1999) Changes in Business Cycles: Evidence and Explanations // Journal of Economic Perspectives. — No. 13, Spring. — pp. 23–44.
  • Romer C. (1988) World War I and the Postwar Depression: A Reinterpretation Based on Alternative Estimates of GNP // Journal of Monetary Economics. — No. 22, July. — pp. 91–115.
  • Romer C., Romer D. (2004) Choosing the Federal Reserve Chair: Lessons from History // Journal of Economic Perspectives. — No. 18. — pp. 129–162.
  • Romer C., Romer D. (1994) Monetary Policy Matters // Journal of Monetary Economics. — No. 33, August. — pp. 75–88.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/news/congratulations-our-2021-fellows.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Информация о Кристине Ромер на сайте «The New York Times». (անգլ.) — 22.01.2009.
  5. Calmes J. Top Obama Adviser on Economics to Step Down // «The New York Times». August 5, 2010. (անգլ.)(Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
  6. Calmes J. Obama Names Romer to Lead Council of Economic Advisers // The New York Times. — November 24, 2008. (անգլ.) — 25.11.2008.
  7. Обама Б. Не бывает процветающего Уолл-стрита без процветания Мэйн-стрита // Документы Полит.ру, 27 ноября 2008 г Արխիվացված 2008-12-01 Wayback Machine. — 27.11.2008.
  8. Информация на официальном сайте Совета Արխիվացված 2012-10-23 Wayback Machine. (անգլ.)(Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
  9. Кравченко Е. Команда разваливается // «Ведомости». 09.08.2010, № 146 (2664). — (Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
  10. «Ротация в Белом доме: > США > Еженедельник 2000». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «2014 | Laureation address - Professor Christina Romer | University of St Andrews». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ռոմեր» հոդվածին։