Քրիստիան Ռամոս

պերուացի ֆուտբոլիստ

Քրիստիան Գիլերմո Մարտին Ռամոս Գարագայ (իսպ.՝ Christian Guillermo Martín Ramos Garagay, նոյեմբերի 4, 1988(1988-11-04)[1], Լիմա, Պերու[2]), պերուացի ֆուտբոլիստ, «Վերակրուս» ակումբի և Պերուի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Քրիստիան Ռամոս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1988(1988-11-04)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու[2]
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մեքսիկա Վերակրուս
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2008 Պերու Սպորտինգ Կրիստալ 53 (2)
2009—2010 Պերու Ունիվերսիդադ Սան Մարտին 70 (2)
2011 Պերու Ալյանսա Լիմա 17 (2)
2012 Պերու Ունիվերսիդադ Սան Մարտին 35 (5)
2013—2016 Պերու Խուան Աուրիչ 103 (3)
2016—2017 Արգենտինա Խիմնասիա Լա Պլատա 4 (0)
2017  Էկվադոր Էմելեկ 24 (0)
2018— Մեքսիկա Վերակրուս 10 (0)
Ազգային հավաքական
2009— Պերու Պերու 70 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5 հուլիսի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ռամոսն իր կարիերան սկսել է «Սպորտինգ Կրիստալ» ակումբում։ 2007 թվականին կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում։ Ռամոսն արագ տեղ է գրավել թիմի հիմնական կազմում և երկրորդ մրցաշրջանի ավարտին տեղափոխվել ավելի անվանի «Ունիվերսիդադ Սան Մարտին» ակումբ։ 2009 թվականի փետրվարի 15-ին կայացած «Ունիվերսիդադ Սեսար Վալիեխո» ակումբի դեմ խաղում Ռամոսը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Հուլիսի 19-ին կայացած «Ալյանսա Լիմա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Ունիվերսիդադի»[4]։ 2010 թվականին Ռամոսը թիմին օգնել է հաղթել Պերուի առաջնությունում։

2011 թվականի սկզբին Քրիստիան Ռամոսը տեղափոխվել է «Ալյանսա Լիմա»։ Փետրվարի 13-ին «Ունիոն Կոմերսիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը մայրաքաղաքային ակումբում[5]։ Նույն խաղում Ռամոսը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ Տարվա ավարտին նա հեռացել է «Ալյանսայից» ու վերադարձել «Ունիվերսիդադ», որտեղ անցկացրել է մեկ տարի։

2013 թվականի սկզբին Քրիստիան Ռամոսը պայմանագիր է կնքել «Խուան Աուրիչ» ակումբի հետ։ Փետրվարի 10-ին «Պասիֆիկո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Հուլիսի 6-ին «Սպորտ Ուանկայո» ակումբի դեմ խաղում Ռամոսը խփել է իր առաջին գոլը «Խուան Աուրիչ» ակումբի կազմում[7]։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ բոլովիական «Սան Խոսե Օրուրո» ակումբի դեն խաղում Ռամոսը դարձել է գոլի հեղինակ[8]։

2016 թվականի ամռանը Ռամոսը տեղափոխվել է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա»։ Օգոստոսի 27-ին «Վելես Սարսֆիլդ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[9]։ 2017 թվականի սկզբում Ռամոսը խաղային պրակտիկա ստանալու նպատակով տեղափոխվել է էկվադորական «Էմելեկ»։ Հունվարի 29-ին Կիտոյի «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էկվադորի Սերիա Ա-ում[10]։

2018 թվականի սկզբին Ռամոսը տեղափոխվել է մեքսիկական «Վերակրուս»։ Հունվարի 29-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականի նոյեմբերի 19-ին Հոնդուրասի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռամոսը կատարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականում[12]։

2011 թվականին Քրիստիան Ռամոսը մասնակցել է Արգենտինայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կոլումբիայի[13], Վենեսուելայի[14] և Չիլիի[15] հավաքականների դեմ խաղերին։ Մրցաշարի արդյունքում Ռամոսն արժանացել է բրոնզե մեդալի։

2014 թվականի օգոստոսի 7-ին Պանամայի հավաքականի դեմ խաղում Ռամոսը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[16]։

2015 թվականի Ռամոսը հավաքականի կազմում երկրորդ անգամ դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Չիլիում։ Մրցաշարում նա մասնակցել է Պարագվայի[17] և Չիլիի[18] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականի ամռանը Ռամոսը հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի շրջանակներում խաղացել է Հայիթիի[19], Էկվադորի[20], Բրազիլիայի[21] և Կոլումբիայի[22] հավաքականների դեմ։

2018 թվականին Ռամոսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ֆրանսիայի[23], Դանիայի[24] և Ավստրալիայի[25] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Պերուի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 7 օգոստոսի, 2014 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու   Պանամա 3:0 3:0 Ընկերական խաղ
02. 10 նոյեմբերի, 2016 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ   Պարագվայ 1:1 1:4 ԱԱ-2018 որակավորման փուլ
03. 15 նոյեմբերի, 2017 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու   Նոր Զելանդիա 2:0 2:0 ԱԱ-2018 որակավորման փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ունիվերսիդադ Սան Մարտին»

  •   Պերուի առաջնություն — 2010

Միջազգային

  Պերու

  •   Ամերիկայի գավաթ – 2011
  •   Ամերիկայի գավաթ – 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.com/christian-ramos/profil/spieler/84506
  3. «Ունիվերսիդադ Սան Մարտին VS. Սեսար Վալիեխո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ փետրվարի 15.
  4. «Ալյանսա Լիմա VS. Ունիվերսիդադ Սան Մարտին 0:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 19.
  5. «Ալյանսա Լիմա VS. Ունիոն Կոմերսիո 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13.
  6. «Պասիֆիկո VS. Խուան Աուրիչ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 10.
  7. «Խուան Աուրիչ VS. Սպորտ Ուանկայո 6:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 6.
  8. «Խուան Աուրիչ VS. Սան Խոսե Օրուրո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 6.
  9. «Խիմնասիա Լա Պլատա VS. Վելես Սարսֆիլդ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 27.
  10. «Էմելեկ VS. Ունիվերսիդադ Կատոլիկա Կիտո 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 29.
  11. «Վերակրուս VS. Սանտոս Լագունա 1:1». soccerway.com. 2018 թ․ հունվարի 2. {{cite web}}: Unknown parameter |9lang= ignored (օգնություն)
  12. «Հոնդուրաս VS. Պերու 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 19.
  13. «Կոլումբիա VS. Պերու 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16.
  14. «Պերու VS. Վենեսուելա 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23.
  15. «Չիլի VS. Պերու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 13.
  16. «Պերու VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 7.
  17. «Պերու VS. Պարագվայ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 4.
  18. «Չիլի VS. Պերու 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  19. «Հայիթի VS. Պերու 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  20. «Էկվադոր VS. Պերու 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  21. «Բրազիլիա VS. Պերու 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  22. «Կոլումբիա VS. Պերու 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.
  23. «Ֆրանսիա VS. Պերու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  24. «Դանիա VS. Պերու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  25. «Ավստրալիա VS. Պերու 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ռամոս» հոդվածին։