Քրիստիան Թերս Նյորգոր (դան․՝ Christian Thers Nørgaard, մարտի 10, 1994(1994-03-10)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի կիսապաշտպան և ավագ։ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ: 2020 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից:

Քրիստիան Նյորգոր
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1994(1994-03-10)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Նյորգորը «Լյունգբյու» ակումբի սան է։ 2011 թվականի նոյեմբերի 20-ին «ՀԲ Կյոգեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[4]։ 2012 թվականին Քրիստիանը տեղափոխվել է գերմանական «Համբուրգ»՝ կնքելով 3.5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո[5]։ Նոր ակումբում կարողացել է իր նորամուտը նշել հիմնական թիմի կազմում՝ հանդես գալով երկրորդ և երիտասարդական կազմերի համար։

2013 թվականի ամռանը Նյորգորը վերադարձել է հայրենիք՝ չորս տարվա պայմանագիր կնքելով «Բրոնդբյուի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 360 հազար եվրո։ Սեպտեմբերի 22-ին «Օրհուսի» դեմ խաղում նշել է նա նորամուտը նոր թիմում[6]։ 2015 թվականի մարտի 22-ին «Վեստշելանի» դեմ խաղում Քրիստիանը խփել է իր առաջին գոլը «Բրոնդբյուի» կազմում[7]։ Մեկ ամիս անց պատասխան խաղում նա դարձել է դուբլի հեղինակ[8]։

2018 թվականի ամռանը Նյորգորը տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»[9]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 միլիոն եվրո։

Կարիերան հավաքականում

խմբագրել

2011 թվականին Նյորգորը Դանիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[10], Կոտ դ'Իվուարի[11] և Ավստրալիայի[12] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Քրիստիանը Չեխիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Սերբիայի[13] և Գերմանիայի[14] դեմ խաղերին։

2017 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Նյորգորը Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Իտալիայի[15], Գերմանիայի[16] և Չեխիայի[17] թիմերի դեմ խաղերին։

2022 թվականի նոյեմբերի 14-ին ընդգրկվել է Դանիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Կատարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության խաղերին մասնակցելու համար[18]։

Վիճակագրություն

խմբագրել

Նյորգորի խաղերը Դանիայի հավաքականի կազմում

խմբագրել

Ընդհանուր՝ 24 խաղ / 1 գոլ, 18 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Լյունգբյու VS. ՀԲ Կյոգե 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011-11-20. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  5. Hanghøj Kristensen, Søren (2012-01-25). «Lyngby-talent solgt to HSV» (դանիերեն). www.tipsbladet.dk. Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2012-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Օրհուս VS. Բրոնդբյու 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013-09-22. Արխիվացված է օրիգինալից 2015-07-27-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  7. «Վեստշելան VS. Բրոնդբյու 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-03-22. Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  8. «Բրոնդբյու VS. Վեստշելան 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015-04-26. Արխիվացված է օրիգինալից 2015-04-30-ին. Վերցված է 2015-08-07-ին.
  9. ««Фиорентина» купила полузащитника Нергора у «Брондбю»» (ռուսերեն). sports.ru. 2018-07-19. Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.
  10. «Բրազիլիա (մինչև 17) VS. Դանիա (մինչև 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011-06-20. Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Կոտ դ'Իվուար (մինչև 17) VS. Դանիա (մինչև 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011-06-24. Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Ավստրալիա (մինչև 17) VS. Դանիա (մինչև 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011-06-27. Արխիվացված է օրիգինալից 2015-10-15-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Դանիա (մինչև 21) VS. Սերբիա (մինչև 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-23. Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Գերմանիա (մինչև 21) VS. Դանիա (մինչև 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-20. Արխիվացված է օրիգինալից 2015-08-23-ին. Վերցված է 2015-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Դանիա (մինչև 21) VS. Իտալիա (մինչև 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017-06-18. Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2017-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Գերմանիա (մինչև 21) VS. Դանիա (մինչև 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-21. Արխիվացված է օրիգինալից 2017-08-18-ին. Վերցված է 2017-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Չեխիա (մինչև 21) VS. Դանիա (մինչև 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-24. Արխիվացված է օրիգինալից 2017-08-18-ին. Վերցված է 2017-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «NORGAARD ADDED TO DENMARK SQUAD» (անգլերեն). «Բրենտֆորդ» ակումբի պաշտոնական կայք. 2022-11-14. Արխիվացված է օրիգինալից 2022-11-15-ին. Վերցված է 2022-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)