Պետեր Քրիստիան Հերսլեբ Քերսյու Միքելսեն (նորվ.՝ Christian Michelsen, մարտի 15, 1857(1857-03-15)[2][4][5], Բերգեն, Նորվեգիա[1] - հունիսի 29, 1925(1925-06-29)[1][2][3][…], Ֆանա, Բերգեն, Bergen County, Նորվեգիա), նորվեգացի նավագնացության մագնատ, Նորվեգիայի պետական, քաղաքական գործիչ։ 1905-1907 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։ Միքելսենն առավել հայտնի է 1905 թվականին Կարլստադյան համաձայնագրի կնքումով, որով չեղյալ համարվեց նորվեգա-շվեդական միությունը։ Հանդիսացել է Նորվեգիայի իր ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը[6]։

Քրիստիան Միքելսեն
նորվ.՝ Christian Michelsen
Նորվեգիայի վարչապետ
Մարտ 1905 - Հոկտեմբերի 23 1907
 
Կուսակցություն՝ Նորվեգիայի Ազատական կուսակցություն (1884–1903)
Նորվեգիայի կոալիցիոն կուսակցություն (1903–1909)
Ազատ մտածող Ազատական կուսակցություն (1909–1925)
Կրթություն՝ Օսլոյի համալսարան և Բերգենի տաճարային դպրոց
Մասնագիտություն՝ նավատեր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր Մարտի 15 1857
Ծննդավայր Բերգեն, Նորվեգիա
Վախճանի օր Հունիսի 29 1925 (68 տարեկան)
Վախճանի վայր Ֆանա, Հորդլանդ, Նորվեգիա
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Jacob Andreas Michelsen?
 
Պարգևներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ գանձի շքանշան Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Knight Grand Officer of the Order of the Polar Star Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ Կարմիր արծվի շքանշանի Մեծ խաչ

Q10397395?

Հակոն VII թագավորի թագադրմանը նվիրված մեդալ և Order of the Double Dragon

Պատանեկություն

խմբագրել

Քրիստիանը ծնվել է նորվեգական Բերգեն քաղաքում և ստացել իր եպիսկոպոս պապիկի անունը՝ Պետեր Քրիստիան Հերսլեբ Քերսյու[6][7]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

Քրիստիան Մեքելսենը եղել փաստաբան և նավասեփականատեր։ Նա դարձել է Նորվեգիայի խորհրդարանի անդամ 1891 թվականին և ներկայացրել Ազատական կուսակցությունը։ Նրա գլխավոր նպատակներից մեկը եղել է Ազատական և Պահպանողական կուսակցությունների միավորումը, որը նա անվանել է Կոալիցիոն կուսակցություն։ Հագերուպի երկրորդ կառավարության անդամ է եղել, ինչպես նաև շվեդա-նորվեգական հարաբերությունների ամենակատաղի հակառակորդներից։ 1905 թվականի մարտին Միկելսոնը Ֆրեսիս Հագերուպին փոխարինում է երկրի վարչապետի պաշտոնում և միանգամից դառնում շվեդա-նորվեգական միության դադարեցման առաջամարտիկ[6]։

 
Նորվեգիայի վարչապետ Քրիստիան Միքելսենը ողջունում է Նորվեգիայի Հակոն VII թագավորին և թագաժառանգ Ուլաֆ V-ին Օսլոյում. 1905 թվականի նոյեմբերի 25

Համաձայնագրի չեղարկման ձևական պատճառ հանդիսացավ Շվեդիայի Օսկար II թագավորի կողմից նորվեգական դիվանագիտական օրենքները չընդունելը։ Շվեդական կառավարությունը արդեն մի քանի տարի պնդում էր, որ արտասահմանյան հարցերը պետք է լուծվեն միության համաձայնագրի շրջանակներում, և այդպիսով դիվանագիտական օրենքները չեն կարող ընդունվել Ստորտինգի կողմից առանց շվեդական ռիկսդագի (խորհրդարանի) թույլտվության։ Շվեդները համաձայն էին ընդունել Նորվեգիային անկախությունը, եթե շվեդա-նորվեգական միությունը գործեր ևս 90 տարի, միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարարը պետք է լիներ շվեդ։ Այդ իրավիճակը նորվեգացիների ստիպեց մտածել, որ Շվեդիան միությունում ունի գերիշխող դիրք։ Չնայած իրականում այդ գերիշխանությունը կար, այնուամենայնիվ նորվեգացիները չէին ցանկանում, որ այն արտահայտվի նաև իրավական հարթությունում[6]։

1905 թվականի մայիսի 27-ին Օսկար թագավորը հրաժարվեց ստորագրել օրինագիծը, ինչի ի պատասխան, նորվեգական նախարարների կաբինետը ամբողջ կազմով հրաժարական տվեց։ Թագավորը չձեռնարկեց հետագա որևէ քայլ՝ հավանաբար հասկանալով, որ միության վախճանը անհետաձգելի է։ Շվեդ քաղաքական գործիչները նույնպես որևէ քայլ չկատարեցին՝ կարծելով, թե կատարվածը նորվեգացիների կողմից ևս մեկ նահանջ քայլ է։ Հունիսի 7-ին նորվեգական խորհրդարանը հայտարարեց, որ քանի որ թագավորը չկարողացավ կազմավորել նոր կառավարություն Միքելսենի հրաժարականից հետո, ապա նա կորցրել է երկիրը ղեկավարելու կարողությունից։ Ինչն էլ նշանակում է, որ նա դադարեց լինել Նորվեգիայի թագավոր։ Այս հայտարարությունը տվեց որոշակի իրավական հիմքեր միության համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար[6]։

 
Քրիստիան Մեքելսենի արձանը Բերգեն քաղաքում

Միքելսենը տեսնում էր, որ վերջին մի քանի ամիսների իրադարձությունների համատեքստում նորվեգացիները աջակցում են երկրի անկախության հռչակմանը։ Կայացած հանրաքվեի արդյունքներով միության պահպանման օգտին քվեարկել էին ընդամենը 184 մարդ, ինչը երկրի բնակչության 0,05 % է կազմում։ Չնայած Միքելսենը հավատում էր ժողովրդավարությանը՝ բայց կարծում էր, որ ժողովրդավարական միապետությունը միջազգային հարթակներում և նորվեգացիների շրջանում երկրի ճանաչմանն ավելի կնպաստի։ Հանրաքվեի ընթացքում նորվեգացիների 79 %-ը կողմ էր քվեարկել մնիապետության պահպանմանը։ Արքայազն Կարլ Դանիացին դարձավ Նորվեգիայի թագավոր և իր անունը փոխարինեց նորվեգական Հակոն VII-ով[6]։

1907 թվականին Միքելսենը հոգնեց քաղաքական պայքարից, հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Նրան փոխարինող դարձավ Յորգեն Լևլանդը։ Վերջինս չսատարեց Կոալիցիոն կուսակցությանը, և նրա կառավարությունը հրաժարական տվեց[6]։

Քրիստիան Միքելսենը մահացել է 68 տարեկան հասակում 1925 թվականի հունիսի 25-ին Նորվեգիայի Հորդլանդ ֆյուլքեի Ֆանա կոմունայում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Микельсен Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 37.
  4. (not translated to no) Stortinget og statsraadet: 1814-1914. B. 1 D. 2 : Biografier L-Ø : samt tillæg (норв.) — 1914. — P. 596.
  5. Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Magnus A. Mardal. "Christian Michelsen". Store norske leksikon. Retrieved June 10, 2016. (նորվ.)
  7. «Nu gjælder det at holde kjæft», by Øyvind Ask, Bergens Tidende.(նորվ.)

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Միքելսեն» հոդվածին։