Հովհաննես Գեորգ Յոզեֆ Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Georg Josef Karl Maria Freiherr von Aretin, դեկտեմբերի 2, 1772, Ինգոլշտադտ, Բավարիա – դեկտեմբերի 24, 1824, Մյունխեն, Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, իրավաբան, տնտեսագետ։ Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Կառլ Ալբերտ ֆոն Արութինի և Մարիա Աննա Ռոսինայի որդին, Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի եղբայրը, Կառլ Մարիա ֆոն Արութինի հայրը։
Հովհաննես Քրիստափոր Ֆրեյերր ֆոն Արութին գերմ.՝ Johann Christoph Freiherr von Aretin |
|
Քրիստափոր ֆոն Արութինի դիմանկարը |
|
դեկտեմբերի 2, 1772 - դեկտեմբերի 24, 1824
|
հողային կառավարման խորհրդական
|
|
1799 - 1806
|
Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան
|
|
1819 - 1824
|
|
1811 - 1819
|
|
|
Մասնագիտություն՝
|
գրադարանավար, դատավոր, հեղինակ, իրավաբան, պատմաբան, գրադարանավար և քաղաքական գործիչ
|
Ազգություն
|
Հայ
|
Ծննդյան օր
|
դեկտեմբերի 2, 1772
|
Ծննդավայր
|
Ինգոլշտադտ, Բավարիա
|
Վախճանի օր
|
դեկտեմբերի 24, 1824
|
Վախճանի վայր
|
Մյունխեն, Բավարիա
|
Դինաստիա
|
Արութիններ
|
Հայր
|
Կառլ Ալբերտ ֆոն Արութին
|
Մայր
|
Մարիա Աննա Ռոսինա
|
Զավակներ
|
Կառլ Մարիա ֆոն Արութին
|
|
Քրիստափոր ֆոն Արութինը Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի կրտսեր եղբայրն է։ Ծնվել է 1772 թվականի դեկտեմբերի 2-ին Ինգոլշտադտ քաղաքում։ 1799 թվականին եղել է հողային կառավարման խորհրդական, իսկ վանքերի լուծարման համար 1803 թվականին գործուղվել է վանքերի գրադարանները ստուգելու, որպես կառավարության հանձնակատար։ 1806 թվականին նշանակվել է Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան։ Նրա «Die Pläne Napoleons und seines Gegner in Deutschlands» (1809) ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է Նապոլեոն Բոնապարտի դեմ դավադրության մասին և նրան անվանում գերմանիզմի, կամ աշխարհաքաղաքացիության ներկայացուցիչ, որն էլ հանգեցնում է Մյունխենի գիտնականների դաժան գիտական բանավեճերին, ինչի արդյունքում Քրիստափոր ֆոն Արութինը 1811 թվականին, թագավորի հրամանով թողնում է իր պաշտոնը և նշանակվում Նոյբուրգի վերաքննիչ դատարանի տնօրեն, իսկ 1819 թվականից Ամբերգի վերաքննիչ դատարանի նախագահ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները, իրավաբանական և քաղաքական պարունակությունը՝ գրված ազգային ոգով, մեծ մասամբ վերաբերվել են իր ժամանակների իրադարձություններին։ Նրա վերջին աշխատանքը եղել է՝ «Staatsrecht der Konstitutionellen Monarchie»-ը (նոր հրատարակություն, որտեղ շարունակությունը գրվել է Ռոտտեկի կողմից, 3 т., Լայպցիգ, 1838—40): Քրիստափոր ֆոն Արութինը մահացել է 1824 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխեն քաղաքում։
Արտաքին հղումներ
խմբագրել