Ադամ ֆոն Արութին
Հովհաննես Ադամ Ֆրեյեր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Adam Freiherr von Aretin, օգոստոսի 24, 1769, Ինգոլշտադտ – օգոստոսի 16, 1822, Հայդենբուրգ դղյակ, Ստորին Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, դիվանագետ, «Հինգերմանական պատմության ուսումնասիրման ընկերության» հիմնադիրներից մեկը։
Ադամ ֆոն Արութին | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
---|---|
Ծննդյան օր | օգոստոսի 27, 1769 |
Ծննդավայր | Ինգոլշտադտ, Վերին Բավարիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանի օր | օգոստոսի 16, 1822[1][2] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Ալդերսբախ, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա |
Հայր | Ֆրայհեր Կառլ Ալբրեխտ ֆոն Արետին[3] |
Մայր | Maria Anna Rosina, Edle von Weinbach?[3] |
Ամուսին | Anna Maria, Freiin von Strommer auf Pänzing und Leoprechting? |
Զավակներ | Պետրոս Կառլ Արութին[4] և Maria von Aretin? |
Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Հովհաննես Բապտիստ Քրիտափոր Հարություն Կազիադուրի թոռը, Գեորգ ֆոն Արութինի և Քրիստափոր ֆոն Արութինի եղբայրը, Պետրոս Կառլ ֆոն Արութինի հայրը։

Կենսագրություն
խմբագրելԱդամ ֆոն Արութինը ծնվել է 1769 թվականի օգոստոսի 24-ին Ինգոլշտադտ քաղաքում։ Զբաղեցրել է Բավարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական բաժնի պետի պաշտոնը, Կոմս Մոնժելայի ղեկավարության ներքո։ 1817 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի սեյմում եղել է Բավարիայի պատվիրակը դաշնակից երկրների մեջ, որտեղ նա հաստատակամորեն պաշտպանելով նոր բավարիական հաստատությունները, ձեռք է բերել համընդհանուր հարգանք իր ազնվության համար։ Շտեյնի հետ եղել է «Հինգերմանական պատմության ուսումնասիրման ընկերության» հիմնադիրը։ Նրան էր պատկանում էստամպների հսկայական հավաքածու և բազմաթիվ նկարներ, որոնք նրա մահից հետո վաճառվեցին աճուրդով։ Ադամ ֆոն Արութինը մահացել է 1822 թվականի օգոստոսի 16-ին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.deutsche-biographie.de/sfz7285.html
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Аретин (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 70—71.