Հովհաննես Գեորգ Յոզեֆ Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Georg Josef Karl Maria Freiherr von Aretin, մարտի 29, 1771, Ինգոլշտադտ, Բավարիա – հունվարի 30 (փետրվարի 22[2]), 1845, Հոհենբուրգ, Ամբերգի շրջան, Վերին Պֆալց, Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, իրավաբան, տնտեսագետ։ Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Կառլ Ալբերտ ֆոն Արութինի և Մարիա Աննա Ռոսինայի որդին, Ադամ ֆոն Արութինի և Քրիստափոր ֆոն Արութինի եղբայրը։
Գեորգ ֆոն Արութինը Ադամ ֆոն Արութինի և Քրիստափոր ֆոն Արութինի եղբայրն է։ Ծնվել է 1771 թվականի մարտի 29-ին Ինգոլշտադտ քաղաքում։ 1793 թվականին եղել է Բավարիայի շրջանի ղեկավարը և Դանուբի ջրատարածքների ջրահեռացման համար ծավալուն աշխատանքներ է տարել։ 1796 թվականին եղել է պետական գանձապետարանի խորհրդական, իսկ 1806 թվականին Տիրոլի ուղերձների ցամաքային և ջրային ուղիների տեսուչ։ Տիրոլի ապստամբության ժամանակ, 1809 թվականին, որպես գլխավոր հանձնակատար, նա գերի վերցվել ավստրիացիների կողմից ու տեղափոխվել է Հունգարիա։ Ազատվելով գերությունից, 1810 թվականին Բավարիայի թագավոր` Մաքսիմիլիան Ա-ից ստացել է կալվածք և մեծ կենսաթոշակ, որից հետո նա իրեն նվիրել է միայն գիտությանը, արվեստին և գյուղատնտեսությանը։
Նրա ստեղծագործություններից ուշադրության են արժանի. «Versuch eines Defensionssystems von Bayern» (Ռեգենսբերգ, 1820) և «Zeitbedürfnisse mit besonderer Rücksicht auf Bayern» (Զալցբուրգ և Ռեգենսբուրգ, 1818-19)։
Մահացել է 1844 թվականի փետրվարի 22-ին։