Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց

Երևանի դպրոց

Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Կենտրոն համայնքում։

Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1970
Անվանված էՔրիստափոր Քուշնարյան
ՏնօրենԷդգար Գյանջումյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Թումանյան 35ա

Պատմություն խմբագրել

Դպրոցն իր գործունեությունը սկսել է 1970 թվականին որպես թիվ 10 երաժշտական դպրոց և գործել է Երևանի Կոնդ թաղամասի Մշակույթի տան մի քանի սենյակներում։ Սկզբնական շրջանում դպրոցի տնօրեն Ջեմմա Սարգսյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի աջակցությամբ, կարողացել է դպրոցը տեղափոխել քաղաքի կենտրոն։ Դպրոցը կրում է հայ երաժշտագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի անունը։ Դպրոցի անվանակոչության արարողությանը մասնակցել են կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Գայանե Չեբոտարյանը[1][2]։

«Երաժշտական ամառ» ծրագրով 2014 թվականից դպրոցը համագործակցել է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ։

 

Տնօրեններ խմբագրել

  • Ջեմմա Սարգսյան
  • Կամո Հովհաննիսյան
  • Ռոման Ծատուրյան
  • Քնարա Սարկիսովա
  • Էդուարդ Եսայանց
  • Էդգար Գյանջումյան

Դասավանդող անձնակազմ խմբագրել

  • Սուրեն Գյանջումյան, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • Արամ Թալալյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
  • Աննա Հարությունյան, ՀՀ վաստակավոր նկարիչ
  • Գայանե Հարությունյան, պրոֆեսոր, դոցենտ
  • Կարինե Առաքելյան, պրոֆեսոր, դոցենտ
  • Գեորգի Սարաջյան, դոցենտ

Բաժիններ խմբագրել

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

  • Դաշնամուրային
  • Լարային
  • Փողային
  • Ազգային նվագարանների
  • Հարվածային գործիքների
  • Վոկալ
  • Կոմպոզիցիա
  • Պարարվեստ
  • Կերպարվեստ
  • Թատերական արվեստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, Երաժշտական և արվեստի դպրոցներ
  2. «Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.