Գայանե Մովսեսի Չեբոտարյան (նոյեմբերի 8, 1918(1918-11-08)[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Դոնի Հանրապետոէթյուն[2] - հունվարի 16, 1998(1998-01-16), Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)։

Գայանե Չեբոտարյան
Ծնվել է1918 նոյեմբերի 8
Դոնի Ռոստով
ԵրկիրՌուսաստան
Մահացել էհունվարի 16, 1998(1998-01-16) (տարիքը 79)
Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1943)
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Քրիստափոր Քուշնարյանի ստեղծագործական և Իոսլֆինի դաշնամուրի դասարանները։ 1947 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։

Մշակել է «Պոլիֆոնիան հայ երաժշտության մեջ» դասընթացը։ Չեբոտյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում մտահղացման պարզությամբ, կոմպոզիցիայի հստակությամբ, դրանցում քնարականությունն ու մեղեդիական արտահայտչականությունը զուգակցվում են խիստ և լակոնիկ մտածողության հետ։

ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Հայաստան պոեմ» պոեմ-կանտատը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար (1947)
  • «Տոնակատարություն պար» սիմֆոնիկ պատկերը (1950)
  • դաշնամուրի կոնցերտ (1980)
  • դաշնամուրային տրիո (1948)
  • դաշնամուրի համար՝ Վարիացիաներ ժողովրդական թեմայով (1939)
  • սոնատ (1943)
  • պրելյուդներ (1948)
  • կոնցերտային էտյուդներ (1963)
  • «Պոլիֆոնիկ ալբոմ պատանեկության համար» (1972)
  • պրելյուդների և ֆուգաների շարք՝ հայկ․ ժող․ երաժշտության լադերում
  • խմբերգեր
  • ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար
  • կատարել ժողովրդական երգերի մշակումներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686