Լակտանտիոս
Լակտանտիոս (լատին․՝ Lucius Caecilius Firmianus Lactantius, մոտ 250 – 325 թթ.), քրիստոնյա հեղինակ, ճարտասան (հռետոր)։ Կոչվել է «Քրիստոնեության Կիկերոն»[6]։
Լակտանտիոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 240[1] |
Ծննդավայր | Roman Africa[2] |
Մահացել է | մոտ 320[3][4][1] |
Մահվան վայր | Թրիեր[5] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Երկեր | De mortibus persecutorum? |
Մասնագիտություն | գրող, apologist և հռետոր |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է III դարի կեսերին Աֆրիկայում հեթանոս ընտանիքում։ 290 թ. Դիոկղետիանոս կայսեր կողմից հրավիրվել է Նիկոմիդիա` հռետորական դպրոցում դասախոսելու համար։ Ենթադրվում է, որ մոտավորապես այդ ժամանակ դարձել է քրիստոնյա։ 303 թ., երբ Դիկղետիանոսը հրատարակում է քրիստոնյաների հանդեպ հալածանքների իր հրամանը, Լակտանտիոսը թողնում է իր պաշտոնը և սկսում զբաղվել գրական ստեղծագործությամբ` պաշտպանելով քրիստոնեական կրոնը։
Շուրջ 317 թվականին Կոստանդիանոս կայսրը հրավիրում է նրան Գաղիայի Տրևերս (Տրիր) քաղաք՝ իբրև իր որդու՝ Կրիսպոսի ուսուցիչ։ Այդ թվականից հետո Լակտանտիոսի մասին որևէ հիշատակում մեզ հասած աղբյուրներում բացակայում է։
Գրվածքները
խմբագրելԼակտանտիոսը գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ հասել են հետևյալ գործերը.
- Աստվածային ուսմունքներ (7 գիրք, լատին․՝ Divinae Institutiones)։ Համարվում է Լակտանտիոսի ամենակարևոր աշխատությունը, գրվել է 304-313 թթ. միջև։ Հանդիսանում է լատիներեն լեզվով գրված քրիստոնեական հավատքի շարադրության առաջին փորձը։ Այն քրիստոնեական ջատագովական բնույթի երկ է և քրիստոնեական վարդապետության հիմնական հարցերի ներածություն։
- Աստծո արարչագործության մասին (լատին․՝ De Opificio Dei)։ Գրվել է 303-304 թթ.։ Ուղղված է այդ ժամանակ իշխող փիլիսոփայական ուղղությունների՝ մարդու մասին ունեցած տեսությունների դեմ։ Հեղինակը փորձում է ապացուցել, որ մարդկային մարմինն ու հոգին ստեղծված են Աստծո կողմից։
- Աստծո զայրույթի մասին (լատին․՝ De Ira Dei)։ Գրվել է 313 թվականից առաջ, ուղղված է էպիկուրյաննների և ստոիկյանների վարդապետության դեմ։ Հեղինակը փորձում է հիմնավորել, որ Աստվածային զայրույթը անհրաժեշտություն է չարիքի պատժման համար, քանի որ Աստված որքան բարի է, նույնքան և արդարադատ։
- Հալածողների մահվան մասին (լատին․՝ De mortibus persecutorum)։ Գրվել է 314-317 թթ. միջև։ Լակտանիտիոսը ներկայացնում է քրիստոնեության հալածողների թշվառ վախճանը Ներոնից սկսած մինչև Մաքսիմինոս։
- Փյունիկ թռչունի մասին (լատին․՝ de Ave Phoenice)։ Չափածո բանաստեղծություն, ուր պատմվում է Փյուիկ թռչունի առասպելը, ըստ որի Փյունիկը հազար տարին մեկ անգամ գալիս է հեռավոր Արևելքից Փյունիկե, ուր նստում է արմավենու մի տերևի վրա և մահանում, իսկ նրա անկենդան մարմինը բռնկվում է ու ինքնիրեն այրվում։ Մոխրից ծնվում է նոր Փյունիկ թռչուն, որը թռչում է Եգիպտոս, իսկ այնուհետև նորից Արևելք։ Փյունիկը քրիստոնեական վերածննդի և մեռելների հարության խորհրդանիշն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Oxford Classical Dictionary / S. Hornblower, A. Spawforth, E. Eidinow — Oxford: OUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
- ↑ https://books.google.be/books?id=dOfCplxDzmwC&pg=PA457
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://books.google.be/books?id=dOfCplxDzmwC&pg=PA458
- ↑ Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Հայրաբանություն (Ա մաս, Բ-Գ դդ), Էջմիածին, 1996, էջ 230։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակտանտիոս» հոդվածին։ |