Քսենիա Անատոլիի Սոբչակ (նոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստա- և ռադիոհաղորդավարուհի, լրագրող[5], դերասան, հասարակական գործիչ։ Հայտնի է «Дом-2» (ТНТ), «Շիկահերը շոկալադում» (Муз-ТВ), «Վերջին հերոս» (Առաջին ալիք) ռեալիթի շոուներով, «Գոսդեպ 2» (Сноб) և «Սոբչակ ժիվյոմ» (Дождь) հաղորդումներով, Սերգեյ Կալվարսկիի հետ վարում է Серебряный дождь ռադիոկայանով հեռարձակվող «Բարաբակա և Մոխրագույն գայլ» ծրագիրը։

Քսենյա Սոբչակ
ռուս.՝ Ксения Анатольевна Собчак
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  Իսրայել[3]
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն, ietsism?, աթեիզմ[4] և դեիզմ[4]
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
ԵրկերDom-2?, GosDep? և Sobchak Live?
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար, լրագրող, հասարակական գործիչ և գրող
ԱմուսինԿոնստանտին Բոգոմոլով
Ծնողներհայր՝ Անատոլի Սոբչակ, մայր՝ Լյուդմիլա Նարուսովա
ԿուսակցությունCivic Initiative?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
ԵրեխաներPlaton Vitorgan?
Կայքksenia-sobchak.com
Ստորագրություն
Изображение автографа
 Kseniya Sobchak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փաստաբան Անատոլի Ալեքսանդրի Սոբչակի (1991-1996 թվականներին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ) և պատմաբան Լյուդմինա Բորիսի Նարուսովայի ընտանիքում։ Քսենիայի կնքահայրը դարձավ Գուրիան, ով ծառայել էր Ալեքսանդրո-Նևսկու մայրավանքում, իսկ կնքամայրը՝ Լյուդմիլա Նարուսովայի համալսարանի ընկերուհի Նատաշան[6]։

Ծնողների հետ ապրել է Կուստոդիև փողոցի 21 տանը, հետագայում Մոյկա գետի առափնյա կոմունալում։ Մանուկ ժամանակ Քսենիան զբաղվում էր բալետով Մարիինյան թատրոնում և գեղանկարչությամբ՝ Էրմիտաժում[7]։ Միջին դպրոցում սովորել է անգլերենի խորացված ուսուցմամբ № 185 դպրոցում։ Ավարտել է Ալեքսանդր Գերցենի անվան Ռուսական պետական մանկավարժական համալսարանին կից դպրոցը։

1998 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2000 թվականին տեղափոխվել է Մոսկվա և փոխադրվել Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարան։ 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 2004 թվականին գերազանցությամբ ավարտել է ՄՀՄՊՀ-ն «քաղաքագիտություն» ուղղությամբ (ատենախոսության թեման «Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների նախագահական ինստիտուտների համեմատական անալիզ»)։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։

ՄՀՄՊՀ-ն ավարտելուց հետո մտադրություն ուներ շարունակել կրթությունը և զուգահեռաբար մասնակցել մի շարք հեռուստատեսային և այլ ծրագրերի։

Ֆորբս ամսագրի տվյալներով՝ 2008 թվականի սեպտեմբերից 2009 թվականի սեպտեմբերն ընկած հատվածում Քսենիա Սոբչակի եկամուտը կազմել է $1,2 մլն։ 2010 թվականի փետրվարին Սոբչակը ձեռք բերեց «Եվրոսետ» ռուսական բջջային ընկերության բաժնետոմսերի 0.1%-ը՝ վճարելով ավելի քան $1 մլն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Haaretz: Ксения Собчак получила израильское гражданство (ռուս.)Росбалт, 2022.
  4. 4,0 4,1 https://www.youtube.com/watch?v=wpfpey_0G5A&t=2294s
  5. Ксения Собчак — биография, анкета, фото, видео, новости — 7Дней.ру
  6. Людмила Нарусова: «Телеобраз Ксении приняли за ее сущность» в беседе с Дмитрием Губиным, Журнал «Огонёк», № 26 (5235), 02.07.2012
  7. «Биография». Официальный сайт Ксении Собчак. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  8. Игорь Цуканов. «Евросеть» продана // Ведомости, № 203 (2225), 27 октября 2008
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենյա Սոբչակ» հոդվածին։