Լյուդմիլա Նարուսովա

ռուս քաղաքական գործիչ

Լյուդմիլա Նարուսովա (ռուս.՝ Людмила Борисовна Нарусова, մայիսի 2, 1951(1951-05-02), Բրյանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սենատոր և քաղաքական գործիչ։

Լյուդմիլա Նարուսովա
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի կյանքի կուսակցություն, Արդար Ռուսաստան և Մեր տունը Ռուսաստանն է
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պատմաբան, քաղաքական գործիչ, լրագրող, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 2, 1951(1951-05-02) (72 տարեկան)
Ծննդավայր Բրյանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ամուսին Անատոլի Սոբչակ
Զավակներ Քսենիա Սոբչակ
 
Կայք՝ l-narusova.ru
 
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ

2002 թվականի հոկտեմբերի 8-ից Տիվայից Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդ։ 1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր։ Ռուսաստանի հրեական վեհաժողով հասարակական խորհրդի անդամ[1]։ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի այրին և Քսենյա Սոբչակի մայրը։

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Նարուսովան ծնվել է 1951 թվականի մայիսի 2-ին Բրյանսկում։ Հայրը՝ Բորիս Նարուսովը (1923-2008), հրեա[2][3], ունեցել է կրտսեր լեյտենանտի կոչում, աշխատել է կոմսոմոլի ռազմական մասում, Մշակույթի տան տնօրեն, հետագայում ավարտել է պատմաբան և դեֆեկտոլոգիական ֆակուլտետները և Բրյանսկում դարձել խուլերի համար դպրոցի տնօրեն։

Մայրը՝ Վալենտինա Նարուսովան (ի ծնե՝ Խլեբոսոլովա), աշխատել է Բրյանսկի «Հոկտեմբեր» կինոթատրոնում որպես ադմինիստրատոր, իսկ հետո՝ տնօրեն։ Լյուդմիլան ունի Լարիսա անունով ավագ քույր[4]։

1974 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1974 թվականից համարվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ԽՍՀՄ պատմության ինստիտուտի Լենինգրադյան բաժանմունքի ասպիրանտ։ Պատմության գիտությունների թեկնածու (1980)։

1978 թվականին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, եղել է Ա. Ա. Ժդանովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հրատարակչության և տպարանի խմբագրության հասարակա-քաղաքական խմբագիր։ Աշխատել է գրադարանում։

1980 թվականից Անատոլի Սոբչակի կինը։ 1981 թվականից, պատմության ամբիոնի օգնական, ավագ դասավանդող, դոցենտ։

Մրցանակներ խմբագրել

  • Մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակին» (1997)
  • Մեդալ «Սանկտ Պետերբուրգի 350-ամյակին» (2003)
  • Մեդալ «Վրաստանին հավատարմության համար» (Վրաստան, 2001)[5]
  • Պատվավոր նշան «Մշակույթում ձեռքբերման համար» (Ռուսատսանի Դաշնության մշակույթի նախարարություն, 2004)[6]
  • Պատվավոր կոչում «Տիվայի Հանրապետության վաստակավոր աշխատող» (2004)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Структура Российского еврейского конгресса Արխիվացված 2017-05-15 Wayback Machine // Страница РЕК
  2. Нарусова и Собчак вспомнили еврейских предков :: Культура
  3. Русский пионер: Ксения Собчак о семейной тайне
  4. Ксюша отбирала у старушек костыли Արխիվացված 2017-03-01 Wayback Machine // Экспресс-газета
  5. Эдуард Шеварднадзе зашел сбоку и вручил Людмиле Нарусовой медаль «За верность Грузии». «Коммерсантъ»
  6. Стенограмма сто восемнадцатого заседания Совета Федерации 28 января 2004 года(չաշխատող հղում)
  7. «Заслуженный работник Тувы Нарусова осталась в Совете Федерации. Городовой.спб.ру». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Նարուսովա» հոդվածին։