Քուիսլինգի վարչակարգ

Քուիսլինգի վարչակարգ (նորվ.՝ Quisling regimet), պաշտոնական անվանումն է «Ազգային կառավարություն» (նորվ.՝ Nasjonale regjering), Նացիստական Գերմանիայի խամաճիկային կառավարություն Նորվեգիայում, որը գոյություն է ունեցել 1942 թվականի փետրվարից 1945 թվականի մայիսը: Կառավարության առանցքային անձը հանդիսանում էր Նորվեգիայի նացիստական «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Վիդքուն Քվիսլինգը, ով ռեժիմի գոյության ամբողջ ընթացքում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը[1]: Կառավարությունը ունեցել է ինքնավար կարգավիճակ, միևնույն ժամանակ տարածքային առումով եղել է Ռայխսկոմիսարիատի տարածք, որը ձևավորվել է 1940 թվականին: Իրականում պետության ղեկավարումը իրականացրել է անուղակիորեն Ռայխսկոմիսարիատի գերմանական ադմինիստրացիան:

'
 

ՊատմությունԽմբագրել

1940 թվականին իշխանության զավթման փորձԽմբագրել

Վիդքուն Քվիսլինգը դեռևս 1939 թվականից կապեր էր հաստատել Գերմանիայի կառավարության հետ, երբ երկիրի առջև կախված էր դաշնակիցների զորքերի տեղակայման վտանգը: 1939 թվականի դեկտեմբերին նա առաջին անգամ անձնապես հանդիպում է Ադոլֆ Հիտլերի հետ և աջակցություն խնդրում՝ հավաստիացնելով, որ կարող է Նորվեգիայում հաստատել նոր կարգեր: Հիտլերը խոստանում է ֆինանսական և ըստ անհրաժեշտության նաև ռազմական օգնություն:

1940 թվականի ապրիլի 9-ին Նորվեգիայի վրա Գերմանիայի հարձակման ժամանակ Նորվեգիայի Հակոն VII թագավորը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հեռանում է երկրից: Նույն օրը Քվիսլինգը ռադիոյով հայտարարում է իշխանափոխության մասին: Նա հայտարարում է, որ նոր կառավարության ղեկավարը լինելու է ինքը: Քվիսլինգը կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել դիմադրությունը և ենթարկվել ֆաշիստական օկուպացիային, որը կարող էր փրկել երկիրը դաշնակից երկրների զորքերի ներխուժումից: Սակայն նրա հայտարարությունը նորվեգացիների շրջանում առաջացրեց բացասական արձագանքի, ինչի պատճառով գերմանական օկուպացիան վերացրեց այն և ապրիլի 15-ին սկսեց ձևավորել իր սեփական պետական մարմինները: Ապրիլի 24-ին Ռայխսկոմիսարիատի կողմից երկրի ղեկավար նշանակվեց Յոզեֆ Տերբովենը[2]:

Կառավարության ձևավորում ու ներքին քաղաքականությունԽմբագրել

1940 թվականի սեպտեմբերին Վիդքուն Քվիսլինգը Յոզեֆ Տերբովենի ժամանակ նշանակվում է վարչապետի պաշտոնի ժամանակավոր կատարող: 1942 թվականի փետրվարին ստեղծվեց ինքնավար կառավարությունը, որտեղ Քվիսլինգը ստացավ նախագահ-նախարարի պաշտոն: Իրականում կառավարության լիազորությունները սահմանափակ էին: Երկրի ներքին քաղաքականությունը քիչ էր տարվերվում Գերմանիայի կողմից բռնազավթված մնացած ինքնավար ու գերմանամետ ռեժիմների վարած քաղաքականություններից: «Ազգային միասնություն» կուսակցությունը դարձավ Նորվեգիայի միակ օրինական քաղաքական կառույցը: Ներդրվեցին Նյուրբերգյան ռասայական օրենքները, արգելվեցին հրեաների մուտքը երկիր: Ոչ պաշտոնապես Քվիսլինգին տրվել էր «Ֆյուրեր» (նորվ.՝ fører) տիտղոս: Նորվեգիայի տարածքում ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարներ, իսկ 1942 թվականի հոկտեմբերից 1943 թվականի փետրվար իրականացվեցին ռեժիմի հակառակորդների ու հրեաների առաջին ձերբակալությունները:

Երկրում ձևավորվեց նաև հականացիստական ուժեղ դիմադրություն, որի ներկայացուցիչները իրականացրեցին բազմաթիվ դիվերսիաներ նացիստական ռեժիմի նկատմամբ[3]: Վիդքուն Քվիսլինգը հույս ուներ, որ նոր ռեժիմը կստանա լայն անկախություն, սակայն այդպես տեղի չունեցավ մի քանի պատճառներով: Առաջին հերթին պատճառն այն էր, որ իր իշխանությունը չստացավ բնակչության աջակցությունը, ովքեր համակրում էին Անգլիային, որտեղ գտնվում է Հակոն VII թագավորն ու վտարանդի կառավարությունը[4]:

Անկախության հարցըԽմբագրել

Նույնիսկ Վիդքուն Քվիսլինգի կառավարության ստեղծումից հետո Յոզեֆ Տերբովենը շարունակում էր ղեկավարել Նորվեգիան որպես բռնապետ[5][6][6]: Քվիսլինգի իշխանությունը հանդիսանում էր խամաճիկային կառավարություն, բայց նա մշտապես հանդես էր գալիս Նորվեգիայի անկախության մասին հայտարարություններով և իր այդ գաղափարի մասին անօգուտ հայտնում էր Հիտլերին: Քվիսլինգը պատրաստվում էր հասնել Նորվեգիայի անկախությանը Գերմանիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումով և բռնազավթման դադարեցումով: Համաձայն այդ գաղափարի՝ Գերմանիան պետք է ճանաչեր Նորվեգիայի ինքնիշխանությունը: Նա պլանավորում էր հետագայում վերսկսել նորվեգացիների զորակոչը նորվեգական բանակ, որպեսզի հետագայում Առանցքի ուժերի հետ մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Քվիսլինգ առաջ քաշեց միասնական արժույթով և առևտրային շուկայով համաեվրոպական միության ստեղծման գաղափարը, սակայն առանց Գերմանիայի գերիշխանության[7]: Քվիսլինգը իրն գաղափարների մասին հայտնում էր Հիտլերին նամակագրության կամ անձնական շփումների միջոցով (1942 թ.-ի փետրվարի 13, 1945 թ.-ի հունվարի 28)[8]:

Վիդքուն Քվիսլինգի բոլոր գաղափարները Հիտլերի կողմից մերժվում էին: Վերջինս չէր պատրաստվում մինչև պատերազմի ավարտը որևէ պայմանագիր կնքել ու որպես Նորվեգիայի ամբողջական անեկսիայի պլաններ էր մշակում՝ այն դարձնելու համար «մեծ ռեյխի» ամենահյուսիսային շրջան: Սակայն 1945 թվականի տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հիտլերը Քվիսլինգին խոստանում է վերականգնել Նորվեգիայի անկախությունը անմիջապես պատերազմի ավարտից հետո: Այդ դեպը միակն է, երբ Հիտլերը օկուպացված տարածքին անկախություն է խոստացել[8]:

Վարչակարգի անկումըԽմբագրել

1944 թվականին Վիդքուն Քվիսլինգը արդեն ամբողջությամբ կորցրել էր Նորվեգիայի անկախություն ստանալու հույսից, սիկ Գերմանիան գտնվում էր պարտության շեմին: 1945 թվականին Յոզեֆ Տերբովենը ինքնսպանություն է գործում, երբ դաշնակիցների զորքերը մտնում են Նորվեգիայի ափ, իսկ նույն թվականի մայիսի 9-ին Քվիսլինգը կառավարության մյուս անդամների հետ միասին ձերբակալվում է: Այդպիսով Նորվեգիայում դադարեցվում է Քվիսլինգի կառավարության գործունեությունը: Ազգային միասնություն կուսակցությունը արգելվում է և լուծարվում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Квислинг (Quisling) Видкун.(ռուս.)
  2. Видкун Квислинг | NORGE.RU - вся Норвегия на Русском.(ռուս.)
  3. КВИСЛИНГ И СУДЬБА ЕВРЕЕВ НОРВЕГИИ | Газета "Русский Базар" | Russian Bazaar Newspaper.(ռուս.)
  4. А.М. Носков. Норвегия во второй мировой войну 1940 - 1945., М: Наука., 1973. С. 132.(ռուս.)
  5. Tangenes Gisle (սեպտեմբերի 19, 2006)։ «The World According to Quisling»։ Bit of News։ Վերցված է սեպտեմբերի 13, 2009 
  6. 6,0 6,1 Nøkleby Berit (1995)։ «Terboven, Josef»։ in Hans Fredrik Dahl։ Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian)։ Oslo: Cappelen։ ISBN 82-02-14138-9։ Վերցված է 2009-09-20 (նորվ.)
  7. Dahl Hans Fredrik (1995)։ «Quisling, Vidkun»։ in Hans Fredrik Dahl։ Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian)։ Oslo: Cappelen։ ISBN 82-02-14138-9։ Վերցված է 2009-09-13 (նորվ.)
  8. 8,0 8,1 Dahl Hans Fredrik; Aspheim, Odd V. (1995)։ «Quisling-Hitler-møtene»։ in Hans Fredrik Dahl։ Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian)։ Oslo: Cappelen։ ISBN 82-02-14138-9։ Վերցված է 2009-09-14  (նորվ.)

Արտաքին հղումներԽմբագրել

  • Andenaes, Johs. Norway and the Second World War (1966)
  • Dahl, Hans Fredrik. Quisling: a study in treachery (Cambridge University Press, 1999)
  • Mann, Chris. British Policy and Strategy Towards Norway, 1941-45 (Palgrave Macmillan, 2012)
  • Riste, Olav, and Berit Nøkleby. Norway 1940-45: the resistance movement (Tanum, 1970)
  • Vigness, Paul Gerhardt. The German Occupation of Norway (Vantage Press, 1970)