Վիդքուն Քվիսլինգ (նորվ.՝ Vidkun Abraham Lauritz Jonssøn Quisling, հուլիսի 18, 1887(1887-07-18)[1][2][3][…], Fyresdal, Telemark, Էստլանն, Նորվեգիա - հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[4][1][2][…], Աքերսհուս, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական և պետական գործիչ, կոլաբորացիոնիստ, նացիոնալ- սոցիալիստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։

Վիդքուն Քվիսլինգ
Portrett av Vidkun Quisling i sivile klær, ukjent datering.jpg
 
Կուսակցություն՝ Ազգային միասնություն կուսակցություն (1945), Կենտրոնի կուսակցություն և Fatherland League?
Կրթություն՝ Norwegian Military Academy? և Norwegian Military College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Ծննդյան օր հուլիսի 18, 1887(1887-07-18)[1][2][3][…]
Ծննդավայր Fyresdal, Telemark, Էստլանն, Նորվեգիա
Վախճանի օր հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[4][1][2][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Աքերսհուս, Օսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Հայր Jon Lauritz Qvisling?
Մայր Anna Qvisling?
Ամուսին Alexandra Voronin? և Maria Quisling?
 
Ինքնագիր Quisling signature.png
 
Պարգևներ

Սուրբ Սավայի շքանշան և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր

1933 թվականին ստեղծել և ղեկավարել է Նորվեգիայի նացիոնալ- սոցիալիստական կուսակցությունը, որը առավել հայտնի է «Ազգային միասնություն» անունով։ Կուսակցության գործունեություն 1945 թվականից հետո արգելվել է։ 1931- 1933 թվականներին եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար։

Դանիա-Նորվեգական ռազմագործողության ժամանակ ստեղծել է «ազգային կառավարություն», որտեղ զբաղեցրել է օկուպացված Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, իսկ 1940 թվականի ապրիլի 9- 18-ը արտաքին գործերրի նախարարի պաշտոնը, որը արդյունքում վերացվեց նացիստական օկուպացիոն իշխանությունների կողմից։ 1942 թվականի փետրվարի 1-ին օկուպացիոն իշխանության որոշմամբ երկրորդ անգամ նշանակվել է վարչապետի պաշտոնում։ 1945 թվականի մայիսին ձերբակալվել է՝ կառավարության ողջ կազմի հետ։ Նորվեգական դատարանի որոշմամբ դատապարտվել է մահվան։ Դատավճիռը ի կատար է ածվել 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Օսլոյում։

Կվիսլինգի անունը այսօր Նորվեգիայում հանդիսանում է ամոթանքի արտահայտություն։ Կվիսլինգ են անվանում «դավաճաններին»։

Հրեաների տեղահանություններԽմբագրել

1942 թվականի հոկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվար հրեաներին արգելվել է երկրից դուրս գալ, ինչի արդյունքում տեղի է ունեցել մասսայական ձերբակալություններ և տեղահանություններ դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Նորվեգիայի հրեական բնակչության գրեթե կես տեղափոխվեց ճամբարներ, ինչ իրականացվում էր նացիստական օկուպացիոն ուժերի հրամանով։ 1942 թվականի հոկտեմբերին Թրոնհեյմում ընդդեմ գերմանացիների տեղի է ունեցել մի քանի դիվերսիոն հարձակումներ։ Ի պատասխան օկուպանտները Թրոնհեյմում հայտարարեցին արտակարգ դրություն։ Տեղական իշխանությունները օգտվեցին դրանից և ձերբակալեցին հրեա տղամարդկանց։ Ուղիղ մեկ ամիս անց կանանց և երեխաներին հավաքեցին հատուկ ճամբարներում, որպեսզի մեկ տարվա ընթացքում ռազմական հածանավերով ուղարկեն Շտետին (լեհական ներկայիս Շեցին նավահանգստային քաղաքը), այնտեղից էլ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։

 
Աքերսհուս ամրոցի պատերից մեկը, որտեղ գնդակահարվել է Կվիսլինգը

Հրեաների ձերբակալությունները և տեղահանությունները նորվեգական հասարակությանը շոկի ենթարկեցին։ «Ազգային համաձայնության» հեղինակությունը ձերբակալություններից հետո այնքան ընկավ, որ հանգեցրեց ուժգին ըմբոստությունների և արձագանքների։ Անգամ գնացքներում ուղևորները կանգնում էին իրենց նստած տեղերից, որպեսզի չնստեն նացիստների կողքին։ Պատերին գրում էին կարգախոսներ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Նորվեգիան նորվեգացիների համար է, իսկ Կվիսլինգը թող կորչի գրողի ծոցը»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget.
  4. 4,0 4,1 4,2 Квислинг Видкун // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.