Գուրգեն (Գրիգոր) Միքայելի Հայրապետյան (օգոստոսի 9 (22), 1914[1], Վարնկաթաղ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 14, 1998(1998-03-14), Երևան, Հայաստան), Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ, ԽՄԿԿ անդամ (19421936 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1938-1939 թվականներին սովորել է հրամանատարական դասընթացներում, Խորհրդա-ֆիննական պատերազմի տարիներին մասնակցել է Հյուսիս-արևմտյան ուղղությամբ Ֆինլանդիայի դեմ մղած խորհրդային ագրեսիային և, ըստ խորհրդային աղբյուրների, «աչքի ընկել Մաներհայմի գծի ճեղքման ժամանակ»։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը գրավել է հակառակորդի երկու դզօտ և պատճառել 200 զինվորի ու սպայի մարդկային կորուստ։

Գուրգեն Հայրապետյան
օգոստոսի 9 (22), 1914[1] - մարտի 14, 1998(1998-03-14) (83 տարեկան)
ԾննդավայրՎարնկաթաղ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Զորատեսակհետևազոր
Կոչումփոխգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան, Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՎիստրել և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1952)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Հրամանատարության առաջադրանքները հաջող կատարելու համար Հայրապետյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հայրենական մեծ պատերազմի գործողությունների առաջին օրերին կամավոր մեկնել է առաջնագիծ և կռվել Ուկրաինայի ազատագրման համար։ 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում աչքի է ընկել Կիրովգրադ քաղաքի ազատագրման մարտերում։

1948-1951 թվականներին հեռակա կերպով ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1955 թվականից աշխատել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205