Քիմ Քաշքաշյան
Քիմ Քաշքաշյան (անգլ.՝ Kim Kashkashian, օգոստոսի 31, 1952[2][3][4], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), հայազգի ամերիկյան ալտահար։
Քիմ Քաշքաշյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Kim Kashkashian |
Ծնվել է | օգոստոսի 31, 1952 (72 տարեկան), Դետրոյթ, Միչիգան ![]() Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, վիոլինահար և chamber musician |
Գործիքներ | ալտ |
Աշխատավայր | Նոր Անգլիայի կոնսերվատորիա, Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց |
Լեյբլ | ECM Records |
Կրթություն | Պիբոդիի համալսարան և Interlochen արվեստի կենտրոն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կապված | Gidon Kremer, Yo Yo Ma, Vienna Philharmonic, Nikolaus Harnoncourt |
Կայք | ecmrecords.com/artists/1435046124/kim-kashkashian |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում։ Քաշքաշյանն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։ Քաշքաշյանը հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին։ Նա համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշյանը ձայնագրվել է ՙՍոնիի՚ համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունի Գերմանիայի ECM ֆիրմայի հետ։ Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999-ին արժանացել է Էդիսոն մրցանակին։ 2000-ի հունիսին թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և արժանացել 2001 թ. Կաննի դասական մրցանակին՝ նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար։ Քաշքաշյանի լայնածավալ մանկավարժական աշխատանքներն ընդգրկում են դասավանդումը Բլումինգթոնի Ինդիանա համալսարանում և Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում (Գերմանիա)։ 2000-ի սեպտեմբերին նա սկսել է ալտ և կամերային երաժշտություն ուսուցանել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում (Բոստոն)։
Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ՝ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Լոս Անջելեսում։
Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ։
Նրա կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևինը և հարվածային գործիքների հայտնի կատարող Ռոբին Շուլկովսկին։ Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող՝ Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով։
2013 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» կատեգորիայում։ [5][6][7]
Ընտրյալ ձայնասկավառակներ
խմբագրելՔաշքաշյանը կինոյում
խմբագրել- Քաշքաշյանը նկարահանվել է Ժան Լյուկ Գոդարի «Գերմանիա։ 9 - 0» կինոնկարում (1991)։
- Քիմ Քաշքաշյանը Թեոդորոս Անգելոպուլոսի «Ուլիսի հայացքը» կինոնկարի (1995) երաժշտության կատարողներից մեկն է։
Մրցանակներ
խմբագրել- Կանի դասական երաժշտության մրցանակ (2001).
- Էդիսոնի երաժշտական մրցանակ (Նիդերլանդներ, 2003).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #131933337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը հաղթել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը Առավոտ
- ↑ Հայազգի Քիմ Քաշքաշյանն արժանացավ Գրեմմի մրցանակի PanArmenian
- ↑ «Քիմ Քաշքաշյանը Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լրատվություն ՀՀ մշակույթի նախարարության կայքում (հայ.)
- Քիմ Քաշքաշյանը NPR կայքում (անգլ.)
- Հարցազրույց Արխիվացված 2012-04-25 Wayback Machine (գերմ.)