Գիա Ալեքսանդրի Կանչելի (վրացերեն՝ გია ყანჩელი, օգոստոսի 10, 1935(1935-08-10)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հոկտեմբերի 2, 2019(2019-10-02)[3][1][4], Թբիլիսի, Վրաստան), վրացի կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Հայտնի է ռեժիսոր Գեորգի Դանելիայի «Միմինո», «Մի վշտանա» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի համար գրած երաժշտությամբ[5]։

Գիա Կանչելի
Gia Kancheli.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունგია ყანჩელი
Ի ծնե անունվրացերեն՝ გია ყანჩელი
Ծնվել էօգոստոսի 10, 1935(1935-08-10)[1][2]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Մահացել էհոկտեմբերի 2, 2019(2019-10-02)[3][1][4] (84 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Ժանրերօպերա, սիմֆոնիա և stage and screen?
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր և սինթեզատոր
ԼեյբլECM Records
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1959) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1963)
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվի շքանշան և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ
Giya Kancheli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գիա Կանչելին ծնվել է Թբիլիսիում, բժշկի ընտանիքում։

Ավարտել է երաժշտական դպրոց, իսկ հետո՝ 1959 թվականին, Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը[6] և միայն դրանից հետո ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիան և 1963 թվականին ավարտել կոմպոզիցիայի բաժինը[7]։

1970 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայի գործիքագիտության բաժնում։ 1971 թվականից վարել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի երաժշտական մասը։ 1979 թվականից Վրացական ԽՍՀ Կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել[8]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Գիա Կանչելին սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների հեղինակ է[9]։ Բազմաթիվ ներկայացումների և տասնյակ կինոնկարների երաժշտության հեղինակ է[10][11]։

ԾանոթագրություններԽմբագրել