Ալեքսիս Քըրք
Ալեքսիս Քըրք (անգլ.՝ Alexis Kirk, դեկտեմբերի 29, 1936, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 17, 2010, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ ոսկերիչ-դիզայներ, որը նաև ձևավորում էր հագուստի և նորաձևության պարագաներ։
Ալեքսիս Քըրք | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1936 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 17, 2010 (73 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց և Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Վաղ կյանք խմբագրել
Թեև Քըրքը ծնվել է Լոս Անջելեսում և ապրել Նոր Անգլիայում, ինքն իրեն անվանել է հայ[1][2]։ Նրա հայրը՝ Փոլ Քըրքը, Ուոլթ Դիսնեյի մոտ նկարիչ էր, իսկ նրա պապը՝ Չառլզ Վեմյանը, անվանի ոսկերիչ և ապակեգործ Ռընե Լալիկի մոտ աշխատում էր որպես ապակու արհեստավոր[2]։ Ալեքսիսի պապի ստեղծած զարդերից մի քանիսը պահպանվել են Ստամբուլի Թոփքափը ամրոցում[1]։
Ալեքսիս Քըրքը Վալտեր Գրոպիուսի ղեկավարությամբ արվեստ է սովորել Հարվարդի համալսարանում[2], ինչպես նաև նա հաճախել է Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոց՝ նախքան Թենեսիի համալսարանի նկարչության, քանդակագործության և երաժշտության դասախոս դառնալը[1]։
Ոսկերչություն խմբագրել
Ալեքսիս Քըրքի դիզայներական առաջին գործը, որը նա անձամբ էր կրում, իսլամական ապակուց պատրաստված ուլունքների և թալիսմանների մանյակն էր, որը բնորոշ էր նրա վաղ գործերին, որոնք կազմված էին աշխարհի տարբեր մշակույթներից ու դավանանքներից վերցված հմայիլներից և խորհրդանիշներից, ներառյալ՝ համսան, հնդկական Փեյսլի նախշերը և չինական ձուկը[1]։ Քըրքը շատ սնահավատ էր, մեծապես հետաքրքրվում էր օկուլտականությամբ և հոգևորությամբ, ինչն արտացոլվում էր նրա գործերում[1][3]։ Իր գործունեությունը Քըրքը սկսել է Թենեսի նահանգի Նյուպորտ քաղաքում գտնվող փոքրիկ ստուդիայում, որտեղ ոսկերչական իրեր է վաճառել այնպիսի հաճախորդների, ինչպիսիք են սենատոր Քլեյբոռն Փելլի կինը[3]։ Սա հանգեցրել է «Hattie Carnegie» ընկերության համար մատչելի գներով զարդերի նախագծման պայմանագրի, որը կոմերցիոն տեսակնյունից ձախողում էր[3]։ Դրանից հետո բիզնես հիմնելու նպատակով Քըրքը որոշել է տեղափոխվել Նյու Յորք[3]։
Նրա զարդերի առաջին հավաքածուն արժանացաել է նորաձևության ամերիկյան քննադատների Coty մրցանակի[1][3][4]։ Հաջորդ տարի՝ 1971 թվականին[5], նա սկսել է զբաղվել հագուստի ձևավորմամբ՝ այն օգտագործելով որպես իր զարդերի ֆոն[3]։ Նորաձևության նրա առաջին հավաքածուն հիմնված էր միջնադարյան դիզայնի վրա[5]։
Քըրքի գործերում, հոգևոր, օկուլտական և էթնիկ ազդեցություններից բացի, օգտագործվել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են էկզոտիկ փայտը, անագը և պլաստիկը, ինչպես նաև ավելի ավանդական մետաղներ և քարեր՝ մարդու և կենդանիների օրգանական ձևերի հիման վրա[2][6]։ Վինձորի դքսուհի Ուոլլիս Սիմփսոնին պատկանել են Քըրքի խցանափայտից, փայտից, փետուրներից, արհեստական լաջվարդից և ոսկեզօծ մետաղից պատրաստված մի շարք գործեր։ Նա ասել է. «Ինձ բացարձակ հիացնում են կեղծ զարդերը [...]. կարծում եմ՝ դրանք այնքան լավն են»[7]։ Քըրքն իր գործերը միշտ նախագծում էր մեծ մասշտաբով. նա նախընտրում էր զարմանալի ձևերի և նյութերի քանդակագործական նմուշներ, որոնք ուշադրություն էին գրավում[8][9]։
Ալեքսիս Քըրքը շարունակում էր դիզայներական գործունեությունը նաև 1980-ական թվայաններին՝ մասնագիտանալով աքսեսուարների և գոտիների մեջ[10][11]։ 1988 թվականին նա արժանացել է Dallas Fashion Awards-ի մրցանակի[12]։
Վինձորի դքսուհուց բացի Քըրքի հայտնի հաճախորդներից էին Շերը և Ժաքլին Քենեդի Օնասիսը[2]։ Քըրքի փղի թեմայով նմուշները, որոնք ստեղծվել էին 1972 թվականից սկսած, օգտագործել են 1980-ական թվականների հանրապետական առաջնորդների կանայք՝ Նենսի Ռեյգանը և Բարբարա Բուշը, թեև դիզայները գրանցված դեմոկրատ էր[13]։
Մահից առաջ Քըրքը Dream Diamonds Online մանրածախ կազմակերպության սեփականատերն էր[14]։
Անձնական կյանք խմբագրել
1971 թվականին[3] Քըրքն ամուսնացել է իր հաճախորդի դուստր Հոուփ Սանդսի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Լիզան և Ալեքսիան[15]։ Նրանք ամուսնալուծվել են 1973 թվականին[2]։ Քըրքը մահացել է 2010 թվականի մայիսի 17-ին։
Ֆիլմագրություն խմբագրել
Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
1980 | «Գրավում» | Արիս |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lambert, Eleanor (1970 թ․ սեպտեմբերի 19). «Ethnic Theme Monopolises Front Seat in Fashion». The News and Courier. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Christy, Marian (1973 թ․ նոյեմբերի 12). «Kirk Goes Futuristic for Fashion». Reading Eagle. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Christy, Marian (1971 թ․ նոյեմբերի 3). «Jewelry has Occult Theme». The Beaver County Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ The 1970s: Fashion: Awards
- ↑ 5,0 5,1 «Medieval Costume Intrigues Alexis Kirk». The Press-Courier. 1971 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Accessories Hard To Ignore In Spring». 1984 թ․ ապրիլի 6. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Wallis Simpson 'cork and feather' jewellery auctioned». The Telegraph. 2011 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ De Santis, Florence (1986 թ․ փետրվարի 3). «Big Jewelry Is Beautiful». Ludington Daily News. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Oversized Jewelry Gets Favor ». Waycross Journal-Herald. 1985 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «INTIMATE PARTY OF WHO'S WHO IN DESIGNERS». The Sacramento Bee. 1987 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին. «Alexis Kirk, best known for his belt designs, wandered by the bar, looking for any reporter with a ready pencil.»
- ↑ «Spring '86». Williamson Daily News. 1986 թ․ ապրիլի 22. էջ 10. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «F!D 1984». The Dallas Morning News. 1988 թ․ օգոստոսի 17. «Dallas Fashion Awards/American Style honors Ruth Scharf, Maggy London, Harve Benard, Alexis Kirk, Brenner...»
- ↑ Anderson, Susan Heller (1984 թ․ օգոստոսի 9). «New York Day by Day: Pachyderm Turns Political». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Alexis Kirk - Biography Արխիվացված 2008-12-02 archive.today
- ↑ «Matter of Kirk 2011 NY Slip Op 51185(U) Decided on May 10, 2011 Surrogate's Court, New York County Glen, J.». New York State Law Reporting Bureau pursuant to Judiciary Law § 431. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.