Բարբարա Բուշ
Բարբարա Բուշ (անգլ.՝ Barbara Pierce Bush, հունիսի 8, 1925[1][2][3][4][5][6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք - ապրիլի 17, 2018[3][5][7], Հյուստոն, Տեխաս[3]), ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի և Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ Ջեբ Բուշի մայրը։
Բարբարա Բուշ անգլ.՝ Barbara Bush | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սմիթ Քոլեջ, Rye Country Day School? և Եյլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի և բողոքականություն |
Ծննդյան օր | հունիսի 8, 1925[1][2][3][4][5][6] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք |
Վախճանի օր | ապրիլի 17, 2018[3][5][7] (92 տարեկանում) |
Վախճանի վայր | Հյուստոն, Տեխաս[3] |
Գերեզման | George Bush Presidential Library |
Թաղված | George Bush Presidential Library |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Barbara Pierce |
Հայր | Marvin Pierce? |
Ամուսին | Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ |
Զավակներ | Ջորջ Վոկեր Բուշ[6], Ջեբ Բուշ[6], Neil Bush?[6], Marvin P. Bush?[6], Dorothy Bush Koch?[6] և Pauline Robinson Bush?[6] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Տեխասի կանանց փառքի սրահ և Harold W. McGraw Prize in Education? |
ԿենսագրությունԽմբագրել
Բարբարա Փիրսը ծնվել է Նյու Յորքի Քվինսի Booth Memorial հիվանդանոցում, մանկությունն անցկացրել Է Նյու Յորքում: Նրա հայրը 60-ական թվականներին դարձել է կանանց ամսագրերի հայտնի հրատարակիչ, մայրը մահացել է 1949 թվականին՝ ավտովթարից։ Հոր կողմից ԱՄՆ 14-րդ նախագահ Ֆրանկլին Փիրսի հեռավոր ազգականն է։
Ապագա ամուսնու՝ Ջորջ Բուշի հետ ծանոթացել է 16 տարեկանում՝ սուրբծննդյան պարահանդեսի ժամանակ։ Մեկուկես տարի անց՝ մինչ Բուշի բանակ գնալը, նշանվել են։ Ծառայության ընթացքում ծովային ավիացիայի օդաչու Ջորջ Բուշը բոլոր ինքնաթիռները, որոնցով թռչում էր, կոչել է ապագա կնոջ պատվին՝ «Բարբարա I», «Բարբարա II», «Բարբարա III»: Ջորջ Բուշի հերթական արձակուրդի ժամանակ՝ 1945 թվականի հունվարի 6-ին, նրանք ամուսնացան։ Պատերազմի ավարտից հետո նրանք տեղափոխվել են Միդլենդ (Տեխասի նահանգ), որտեղ ծնվել են նրանց վեց երեխաները։
Մինչև մահը Բարբարա Բուշն ամուսնու հետ ապրել է Հյուստոնում՝ Տեխասում: Ղեկավարել է իր անվան բարեգործական հիմնադրամը, զբաղվել է կրթության զարգացմամբ: Բարբարա Բուշի պատվին անվանվել են մի քանի դպրոցներ. երեք տարրական և երկու միջնակարգ Տեխասում, և մեկը՝ Արիզոնայում: Նրա պատվին անվանվել են նաև Մենի հիվանդանոցն ու բժշկական կենտրոնը և Տեխասի գրադարանը:
2009 թվականի մարտի սկզբին Բարբարա Բուշը սրտի հաջող վիրահատություն էր տարել աորտայի փականի պրոթեզավորման համար։ 2014 թվականի հունվարի 1-ին տեղափոխվել է Հյուստոնի (Տեխասի նահանգ) հիվանդանոց՝ թոքաբորբի վաղ փուլի նախանշաններով: Մահացել է 2018 թվականի ապրիլի 17-ին Հյուստոնի իր տանը: Ջորջ Բուշը մահացել է իր կնոջ մահվանից յոթ ամիս անց՝ նույն թվականի նոյեմբերի 30-ին:
ԵրեխաներԽմբագրել
- Որդի՝ Ջորջ Բուշ (1946 թվականի հուլիսի 6), ԱՄՆ 43-րդ նախագահ, Տեխասի 46-րդ նահանգապետ։
- Դուստր՝ Պաուլին Ռոբինսոն «Ռոբին» Բուշ (1949 թվականի դեկտեմբերի 20-1953 թվականի հոկտեմբերի 11), Բուշի առաջին դուստրը մահացել է լեյկոզից:
- Որդի՝ Ջոն Էլիս «Ջեբ» Բուշ (1953 թվականի փետրվարի 11), Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ:
- Որդի՝ Նեյլ Մալոն Բուշ (1955 թվականի հունվարի 22), տեխասցի գործարար
- Որդի՝ Մարվին Փիրս Բուշ (1956 թվականի հոկտոմբերի 22), տեխասցի բիզնեսմեն
- Դուստր՝ Դորոտի Բուշ Կոխ (1959 թվականի օգոստոսի 18), Բուշերի վերջին երեխան, զբաղվում է բարեգործությամբ և հասարակական գործունեությամբ
Բարբարա Բուշը կինոյումԽմբագրել
- Մերկ ատրճանակ 2 1/2: Վախի հոտը / The Naked Gun 2½: The Smell of Fear (1991; ԱՄՆ), ռեժիսոր Դեվիդ Ցուկեր, Բարբարա Բուշի դերում՝ Մարջերի Ռոս։
- Բուշ / W. (2008; ԱՄՆ), ռեժիսոր՝ Օլիվեր Սթոուն, Բարբարա Բուշի դերում՝ Էլեն Բյորստին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://www.lemonde.fr/disparitions/article/2018/04/18/barbara-bush-ancienne-first-lady-meurt-a-l-age-de-92-ans_5286760_3382.html
- ↑ 4,0 4,1 FemBio
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
- ↑ 7,0 7,1 7,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.