Քանգավար (պարս.՝ كنگاور), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ օսթանում (նահանգում), Քանգավար շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում էր 51 352 մարդ (2016)[1]։

Քաղաք
Քանգավար
պարս.՝ كنگاور
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերմանշահ
ՇահրեստանՔանգավար
Բնակչություն51 352 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0837
Քանգավար (Իրան)##
Քանգավար (Իրան)

Գտնվում է Քերմանշահ օսթանի արևելյան մասում` Քերմանշահ քաղաքից մոտ 75 կմ արևելք, Քերմանշահը Համադանի հետ կապող ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 51 352 մարդ, որոնք կազմում էին 15 762 տնտեսություն։ Քանգավարը բնակչությամբ Քերմանշահ օսթանի չորրորդ ամենախոշոր քաղաքն է Քերմանշահից, Էսլամաբադ-է Ղարբից և Ջավանռուդից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 6 251[3] 9 414[4] 38 453 47 434[5] 50 269[5] 48 901[6] 53 449[7] 51 352[8]

Հիմնական բնակիչները լակեր են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «IRAN: Kermanshah» (անգլերեն). City Populations.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանգավար» հոդվածին։