Կասանդրա «Քեսի» Լին Սերբո (անգլ.՝ Cassandra «Cassie» Lynn Scerbo, մարտի 30, 1990(1990-03-30)[1], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Առավել հայտնի է «Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար» ֆիլմից և «Հաղթահարել կամ կոտրվել» սերիալից։

Քեսի Սերբո
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1990(1990-03-30)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Կայքcassiescerbo.com
 Cassie Scerbo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քեսին ծնվել է 1990 թվականի մարտի 30-ին Լոնգ Այլենդում։ Ունի իտալական ծագում[2]։ Քեսիի ծնողները իտալացիներ են․ հայրը կալաբրիացի է, մայրը՝ սիցիլիացի։ Քեսիի ծնվելուց հետո շատ չանցած Սերբո ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ նրա հայրը բացել է ավտոմեքենաների վերանորոգման խանութ, իսկ մայրը զբաղվել է տնով և երեխաներով։ Կասանդրան ունի եղբայր՝ Ջոնին և քույր՝ Էլեյնը։

Կարիերա խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Քեսին եղել է Slumber Party Girls խմբի անդամ։ Խմբի հինգ աղջիկները ընտրվել են ավելի քան հազար հավակնորդներից։ Նրանց առաջնաելութային «Dance Revolution» ալբոմը թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին, բայց չի մտել չարթերի մեջ։ 2006-2007 թվականների ընթացքում այս ալբոմի երաժշտությունն օգտագործվել է նույնանուն շոուում։ 2007 թվականի կեսերին խումբը կազմալուծվել է։ Նույն թվականին Քեսին որպես մենակատար պայմանագիր է կնքել Geffen Records-ի հետ[3]։

2008 թվականին թողարկվել են նրա «ITunes», «Betcha Don’t Know», «Sugar », «Spice and Top Of The World» մենակատարային երգերը։

Կինո խմբագրել

2007 թվականին Քեսին Մայքլ Կոպոնի և Էշլի Բենսոնի հետ Բրուք դերով խաղացել է «Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար» ֆիլմում[4]։

2008 թվականին Էմիլի Օսմենթի և Միսսի Պայլի հետ Տիֆֆանիի դերով խաղացել է «Ֆուտբոլային մայրիկ» ֆիլմում[5]։

2009 թվականին Քեսին Լորեն Թաններ դերով մասնակցել է «Հաղթահարել կամ կոտրվել» սերիալի նկարահանումներին[6][7][8]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2009 թվականի հունիսի 22-ին։ Այս նախագիծը չափազանց հաջող էր։ 2013 թվականին թողարկվել է «Ոչ այսօր» ֆիլմը։

Անձնական կյանք խմբագրել

Հանդիպել է «Հաղթահարել կամ կոտրվել» սերիալի խաղընկեր, դերասան Կոդի Լոնգոյի հետ։

Նա դերասանուհի Տիֆֆանի Թորնթոնի որդիներից մեկի կնքահայրն էր[9]։

Ներկայումս Քեսին ապրում է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիայում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար Bring It On: In It to Win It Բրուք
2007 ֆ Ֆուտբոլային մայրիկ Soccer Mom Տիֆֆանի
2010 ս Քեզ ատելու 10 պատճառ 10 Things I Hate About You Լորեն Թաններ
2010 մս Տիտան Սիմբիոնիկ Sym-Bionic Titan Քիմմի / Թիֆֆանի (ձայն)
2011 հֆ Պատանեկության հոգի Teen Spirit Էմբեր Պոլոկ
2011 ֆ Եվս մեկ կատակերգություն Not Another Not Another Movie Ուրսուլա
2012 ս Գեղեցկուհիները Քլիվլենդում Hot in Cleveland Լինդսեյ
2013 ֆ Մեկուսացված Isolated խաղաղության դեսպան
2013 ֆ Ոչ այսօր Not Today Օդրի
2013 հֆ Շնաձկների տարափ Sharknado Նովա Կլարկ
2013 հֆ Բերինգով ծովի հրեշները Bering Sea Beast Դոննա
2014 ս Հայրիկ Baby Daddy Խիտեր
2015 հֆ Իմ կյանքը նման է մահացած աղջկա My Life as a Dead Girl Բրիտանի / Չելսի
2015 ֆ Ռիսկեր Take a Chance Սինտիա
2015 ֆ Ագորաֆոբիա Agoraphobia Ֆեիա
2017 հֆ Շարկնադո 5։ Գլոբալ հմայք Sharknado 5: Global Swarming Նովա Քլարկ
2018 հֆ Վերջին Շարկնադո։ Ժամանակն է The Last Sharknado: It's About Time Նովա Քլարկ

Սկավառակագրություն խմբագրել

  • 2006՝ Dance Revolution

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Movie Database (գերմ.) — 2008.
  2. «Cassandra Scerbo on Twitter». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Cassie Scerbo». MTV.
  4. «Universal announces 2007 slate for HD DVD - Page 4». forums.highdefdigest.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Gregory McClatchy (2008 թ․ սեպտեմբերի 30). «Soccer Mom». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Breaking News - ABC Family's "Secret Life" Returns at Record Levels, While "Make It Or Break It" Sets Time Period Highs». www.thefutoncritic.com. 06/23/09. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  7. Brian Lowry (2009 թ․ հունիսի 21). «Review: 'Make It or Break It'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «ABC Family - Make It Or Break It - Cast - Official Site». Архив Интернета. 2011 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Cassandra Scerbo on Twitter». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.