Քենիել Ուիլյամ Բրաուն (անգլ.՝ Kenyel William Brown, հուլիսի 3, 1979(1979-07-03), Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 28, 2020(2020-02-28), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]), ամերիկացի հանցագործ, 2019 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2020 թվականի փետրվարի 22Միչիգան նահանգի Ուեյն շրջանի 3 քաղաքների տարածքում սերիական սպանությունների կատարման հիմնական կասկածյալը։ Նույն թվականի փետրվարի 24-ին Քենիել Բրաունի գտնվելու վայրը հայտնաբերվել է ոստիկանության կողմից։ Ձերբակալման փորձի ժամանակ Բրաունն ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր գլխին։ Նա ողջ է մնացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բարդությունների պատճառով մահացել է 4 օր անց՝ գիտակցության չգալով։ Չնայած այն բանին, որ նրա մահվան կապակցությամբ նրան սպանությունների մեղադրանքներ երբեք չեն ներկայացվել, ԶԼՄ-ները Բրաունին անվանել են «Metro Detroit serial killer», քանի որ սպանությունները կատարվել են Դեթրոյթի տարածաշրջանային ագլոմերացիայի տարածքում (անգլ.՝ «Metro Detroit»)[3][4]։ Սպանությունների շարքը Դեթրոյթում և Միչիգանի նահանգում հասարակական արձագանք է առաջացրել, այն բանից հետո, երբ պարզվել է, որ Բրաունը, վտանգավոր ռեցիդիվիստ լինելով, հավաքագրվել է իրավապահ մարմինների կողմից և աշխատել է՝ որպես ոստիկանության իրազեկիչ ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի դաշնային գործակալությունում, որի շնորհիվ 2017-2019 թվականներին մի քանի իրավախախտումներ է կատարել, բայց ամեն անգամ խուսափել է քրեական պատասխանատվությունից, թեև վտանգ է հանդիսացել հանրության համար[5][6]։

Քենիել Բրաուն
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհուլիսի 3, 1979(1979-07-03)
ԾննդավայրՄիչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահվան ամսաթիվփետրվարի 28, 2020(2020-02-28)
Մահվան վայրԴեթրոյդ, Միչիգան, ԱՄՆ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Քենիել Ուիլյամ Բրաունը ծնվել է 1979 թվականի հուլիսի 3-ին Միչիգան նահանգի տարածքում։ Ունեցել է մի քանի եղբայր և քույր։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ռիվեր Ռուժ քաղաքում։ Հաճախել է տեղական River Rouge High School դպրոցը։ Դպրոցական տարիներին Բրաունը հաջողությամբ զբաղվել է բասկետբոլով։ Օժտված է եղել խաղային մտածողությամբ և ֆիզիկական ունակություններով։ Չնայած նրան, որ Քենիելն ունեցել է մեծ պոտենցիալ, դեռահաս տարիներին նա սկսել է օգտագործել թմրանյութեր, ինչի արդյունքում շուտով ձեռք է բերել թմրամոլություն, որը մեծապես ազդել է իր անձի ձևավորման վրա։

Ունենալով նյութական դժվարություններ՝ նա վաղ է սկսել վարել քրեական ապրելակերպ[7]։ 1997 թվականից մինչև 2019 թվականը Բրաունը մի քանի անգամ ենթարկվել է կալանքի և քրեական պատասխանատվության[8]։

Քրեական կարիերա խմբագրել

1997 թվականի օգոստոսին Քենիել Բրաունը ձերբակալվել է զենքի գործադրմամբ հարձակման մեղադրանքով։ Նա դատապարտվել է Ուեյն շրջանի շրջանային բանտում 1 տարվա ազատազրկման։ Ազատվել է 1998 թվականին։ 1999 թվականի մարտին Բրաունը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու համար։ Ավելի ուշ նրան ներկայացվել է ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու մեղադրանք։ Քենիելն իրեն մեղավոր է ճանաչել և պայմանականորեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն արդեն 1999 թվականի հոկտեմբերին կրկին ձերբակալվել է ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու փորձի համար։ Ձերբակալությունից հետո նա սկսել է համագործակցել հետաքննության հետ՝ կնքելով մեղքը ճանաչելու մասին համաձայնագիր։ Նա խոստովանել է իր մեղքը մյուս կալանավորվածների դեմ ցուցմունք տալու դիմաց, ինչի շնորհիվ նրա դեմ մեղադրանքները հանվել են և ազատ են արձակել։ 2000 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվել է թմրամիջոցներ պահելու և դրանք իրացնելու փորձի համար, սակայն կրկին համաձայնագիր է կնքել մեղքը ճանաչելու մասին և Ուեյն շրջանում իրեն հայտնի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց հետո կրկին հայտնվել է ազատության մեջ։ 2001 թվականի փետրվարին Քենիել Բրաունը դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել։ Հանցագործը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է։ Նրան առաջադրվել մեղադրանք՝ երկրորդ աստիճանի սպանության, ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու, մտածված առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց վարորդական իրավունքների վարելու և ապօրինի զենք կրելու համար։ Նա դատապարտվել է և որպես պատիժ ստացել 10 տարվա ազատազրկում։ 2010 թվականին Բրաունը ստացել է պայմանական վաղաժամկետ ազատում, այնուհետև ազատ է արձակվել։

2014 թվականի հունիսին Բրաունը կրկին ձերբակալվել է Դեթրոյթի տարածքում ապօրինի զենք կրելու համար։ Ձերբակալության ժամանակ Քենիելը ներկայացել է իր մահացած եղբոր անունով և հայտարարել, որ տառապում է հոգեկան խանգարմամբ։ 2015 թվականի մարտին Բրաունը հավաքագրվել է Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի դաշնային գործակալության գործակալների կողմից և հինգ տարի շարունակ աշխատել է որպես իրազեկիչ։ «Armed Career Criminal Act» օրենքի դրույթների հիման վրա նրան սպառնացել է ցմահ ազատազրկում, սակայն 2015 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանն այդ օրենքի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական, ինչի շնորհիվ Բրաունն իրեն ճանաչել է մեղավոր՝ հանցագորխություններ կատարելու մեջ և ստացել է 21 ամիս ազատազրկում ՝ երկու տարվա փորձաշրջան սահմանելով։ 2017 թվականի փետրվարին՝ 14 ամիս բանտարկության մեջ մնալուց հետո, ազատ է արձակվել, բայց շուտով պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու պատճառով նույն թվականի մայիսին ձերբակալվել և վերադարձել է բանտ։ Նույն թվականի հուլիսին, դաշնային գործակալությունից հովանավորների միջամտության շնորհիվ, ազատության մեջ է հայտնվել։ Հետագա տարիների ընթացքում Քենիել Բրաունը բազմիցս խախտել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները, բայց ամեն անգամ խուսափել է քրեական պատասխանատվությունից՝ ՀԴԲ-ի իրազեկչի իր կարգավիճակի հետ կապված։ 2018 թվականի հուլիսին նա ձերբակալվել է Լինքոլն Պարկ քաղաքում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով։ Նույն տարվա սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նա և հինգ անգամ ենթարկվել է կալանքի, որոնցից յուրաքանչյուրում նա ստիպված է եղել թմրանյութերի թեստ հանձնել, որոնք բոլորը տվել են դրական արդյունք։ 2019 թվականի հունվարին նա հերթական անգամ ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ, որից հետո դատարանը նրան նշանակել է բժիշկ-թմրաբանի կանոնավոր պարտադիր այցելություն։ Քենիելը բաց է թողել նախատեսված չորս այցելությունները, ինչից հետո՝ 2019 թվականի փետրվարի 22-ին տրվել է նրան կալանավորելու հրամանագիր։ Նա ձերբակալվել է մեկ ամիս անց, նրան մեղադրանք է առաջադրվել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանների խախտման համար։ 2019 թվականի մայիսին նրան նշանակվել է թմրամոլության հարկադիր բուժում, որից հետո նա տեղափոխվել Դեթրոյթի արվարձանում գտնվող նարկոլոգիական Մեդիսոն-Հայթս կլինիկան, որտեղ մնացել է 21 օր և ազատ է արձակվել նույն թվականի հունիսի 12-ին։ Երկու շաբաթ անց նա ձերբակալվել է Հեյզել Պարկ քաղաքում՝ ոչ սթափ վիճակում առանց վարորդական իրավունքի վարելու համար։ Նա դատապարտվել է 2019 թվականի սեպտեմբերի 5-ին և դատապարտվել 72 օրվա ազատազրկման, որից հետո տեղափոխվել է Օքլենդ շրջանի շրջանային բանտ, սակայն նույն թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել՝ դաշնային գործակալության գործատուների միջամտության արդյունքում։

Սպանություններ խմբագրել

Սպանությունների շարքը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ Բրաունը Ռիվեր Ռուժի տարածքում գնդակահարել է 31-ամյա Լորեն Հանթինգթոնին[9]։ 2020 թվականի հունվարի 30-ին Բրաունն այցելել է 48-ամյա Դորիան Փաթերսոնին և նրա եղբայր Ջերալդին՝ համատեղ ալկոհոլային խմիչքներ խմելու համար։ Այն բանից հետո, երբ Ջերալդ Փաթերսոնը լքել է տունը և մեկնել աշխատանքի, տուն են ներխուժել 52-ամյա Քիմբերլի Գրինը և 44-ամյա Քլիֆթոն Սմիթը, որտեղ ուշ երեկոյան նրանց և Բրաունի միջ վեճ է բռնկվել, ինչի հետևանքով Բրաունը գնդակահարել է Քիմբերլի Գրինին, Դորիան Փաթերսոնին և վիրավորել Քլիֆթոն Սմիթին, որը կարողացել է լքել հանցագործության վայրը և ոստիկանությանը հայտնել կատարվածի մասին, ինչից հետո նրա և Ջերալդ Փաթերսոնի ցուցմունքների հիման վրա Քենել Բրաունի նկատմամբ հետախուզություն է սկսվել[10][11][12]։

Նույն թվականի փետրվարի 18-ին Քենիել Բրաունը Հայլենդ քաղաքի տարածքում կողոպուտի փորձի ժամանակ գնդակահարել է 49-ամյա Գարսիուս Վուդերդին[13]։ 2020 թվականի փետրվարի 20-ին Դեթրոյթի խանութներից մեկի մոտ գնդակահարվել է 41-ամյա Ամիրա Թաքսթոնը, որից սպանությունից հետո հափշտակվել են գումար և նյութական արժեքներ ներկայացնող այլ իրեր։ Թաքսոնը ծանոթ է եղել Բրաունի հետ։ Սպանության օրը Քենիելն այցելել է Ամիր Թաքստոնին և հայտնվել տեսահսկման խցիկների տեսագրության մեջ, ինչպես նաև նրա ավտոմեքենան, որով նա երթևեկում էր, ինչի հիման վրա հետաքննությունը սկսել է կասկածել նրան՝ Թաքստոնի սպանության մեջ[14]։ Երկու օր անց, մեքենան գողանալու փորձի ժամանակ Բրաունը գնդակահարել է 36-ամյա Յուջին Ջենինգսին, որը հետաքննության վարկածով դարձել է նրա վերջին զոհը[15]։

Մահ խմբագրել

2020 թվականի փետրվարի 24-ի ցերեկը Քենիել Բրաունն այցելել է Դեթրոյթի արվարձանում գտնվող Օակ Պարկ գրախանութը։ Խանութի երկու աշխատակիցները ճանաչել են նրան և զանգահարել ոստիկանություն։ Բրաունը չի կարողացել թաքնվել մինչև ոստիկանության ժամանումը, որը շուտով շրջափակել է մի քանի թաղամաս և սկսել է նրա ձերբակալման որոնողական աշխատանքները։ Բրաունը փորձել է մասնավոր տների տարածքով դուրս գալ շրջափակումից, սակայն նկատվել է բնակիչների կողմից, ինչից հետո տներից մեկի բակում շրջապատվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Ձերբակալման ժամանակ նա ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր գլխին։ Նա ողջ է մնացել և չորս օր, սակայն բարդությունների պատճառով մահացել է նույն թվականի փետրվարի 28-ին[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kenyel BrownEcorse, MichiganJul 3, 1979 – Feb 28, 2020».
  2. «Crime spree murder suspect Kenyel Brown dies. Feb. 28, 2020».
  3. «Metro Detroit serial murder suspect Kenyel Brown in 'critical condition' after shooting himself. February 24, 2020».
  4. «Multiple federal, local agencies hunt for Metro Detroit serial murder suspect Kenyel Brown. February 23, 2020».
  5. «Prosecutor: No Evidence Court Asked for Informant's Release. Feb. 27, 2020».
  6. «Detroit Police Chief James Craig blasts feds over serial killings: 'Own it'. March 3, 2020».
  7. «Six had to die to 'get a couple drug dealers?' March 9, 2020».
  8. «Police: Suspect in multiple Detroit-area slayings has died. 29 February 2020».
  9. «Woman gunned down carrying in groceries, man shot dead within days of each other in River Rouge. Dec 10, 2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. «Vigil held for two people killed in River Rouge. February 2, 2020».
  11. «Six had to die to 'get a couple drug dealers?'. March 8, 2020».
  12. «Family gathers for vigil in River Rouge as police hunt for suspected killer. Feb 06, 2020».
  13. «Metro Detroit family wants answers after father of 3 killed by criminal on the run, police say. February 22».
  14. «River Rouge man already facing murder charges now wanted for the deadly shooting of graphic artist. Feb 22, 2020».
  15. «REVEALED: Detroit drug dealer who killed six people after avoiding jail by becoming a DEA informant supplied NO useful information to authorities. 3 March 2020».
  16. «"Sounded like pop pop pop," neighbor describes wild scene leading up to Kenyel Brown arrest. February 25, 2020».
  17. «'Man was a murderer': Tip from worker at bookstore leads to capture of suspected Metro Detroit serial killer.February 25, 2020».

Արտաքին հղումներ խմբագրել