Քենդիսը ծնվել է Հյուստոնում։ Նա մեծացել է Էդժվուդում, Ֆլորիդա։ Նրա հայրը՝ Քևին Աքոլան վիրաբույժ է, իսկ մայրը Քերոլին Աքոլան տնային տնտեսուհի է, նախկինում ինժեներ-բնապահպան։ Քենդիսը ունի փոքր եղբայր՝ Քրին և փոքր քույր՝ Դիանան։ Նրա ծնողները հանդիսանում են տեղական հանրապետական քաղաքական կուսակցության ակտիվ անդամ։
Դեռահասության ժամանակ Քենդիսը բացահայտում է իր տաղանդը և տեղափոխվում Լոս-Անջելես։ Վեց ամիս անց նա հրապարակում է դեմո ձայնասկավառակ «It’s Always the Innocent Ones» վերնագրով։ 2005 թվականին նա ավարտում է դպրոցը։
Առաջին անգամ նա նկարահանվել է «Pirate Camp» ֆիլմում 2007 թվականին։ Նա հրավերներ է ստացել այնպիսի հայտնի հեռուստասերիալներից ինչպիսիք են ՝ Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին, Գերբնական, «Համալսարան»։ Նա նկարահանվել է նաև «On the Doll», «X’s & O’s», «Ջունո» ֆիլմերում։ Սակայն նրան մեծ ճանաչում է բերեց «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալը, որտեղ նա հանդես էր գալիս Քերոլայն Ֆորբսի դերով։
2014 թվականի հոկտեմբերի 18-ին Քենդիսը ամուսնացել է երաժիշտ Ջո Կինգի հետ, ում հետ հանդիպում էր արդեն 3 տարի։
2009 թվականի օգոստոսի 22-ին Քենդիսը Կայլա Յուելի, Նինա Դոբրևի, Սառա Քաննինգի, Ջուլիա Սմարտի և լուսանկարիչ Թայլոր Շիլդսի հետ միասին ձերբակալվել է հասարակական կարգի խախտման պատճառով, սակայն շուտով մեղադրանքները հանվեցին։
Տեսահոլովակ
Տարի
|
Անվանում
|
Արտիստ
|
---|
2013
|
Love Don't Die
|
The Fray
|
Սկավառակագրություն
խմբագրել
Տարի |
Ալբոմ
|
---|
2006 |
It's Always the Innocent Ones
|
Տարի |
Մրցանակ |
Կատեգորիա |
Ծրագիր |
Արդյունք
|
---|
2012
|
Teen Choice Awards
|
Scene Stealer Female
|
Վամպիրի օրագրերը
|
Մրցանակ
|
2013
|
Teen Choice Awards
|
Scene Stealer Female
|
Վամպիրի օրագրերը
|
նոմինացիա
|
2014
|
Teen Choice Awards
|
Scene Stealer Female
|
Վամպիրի օրագրերը
|
Մրցանակ
|
Ծանոթագրություններ
խմբագրել