Քեյթ Ռաուորտ (դեկտեմբերի 13, 1970(1970-12-13)), անգլիացի տնտեսագետ, աշխատում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում։ Հայտնի է իր «բլիթի տնտեսագիտությամբ», որը նա հասակնում է որպես տնտեսագիտական մոդել, որը հավասարակշռում է մարդկային կարիքները և երկրային սահմանները[1]։

Քեյթ Ռաուորտ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1970(1970-12-13) (53 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
ԵրկերDoughnut Economics: Seven Ways to Think Like a 21st Century Economist?
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան և Oxfam?
ԱնդամությունՀռոմեական ակումբ
Կայքkateraworth.com
 Kate Raworth Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստացել է առաջին կարգի պատվոգրեր քաղաքականության, փիլիսոփայության, տնտեսագիտության բնագավառներում Օքսֆորդի համալսարանում, և դրան հաջորդել է Զարգացման տնտեսագիտություն մագիստրոսի կոչումը։ ՄԱԿ–ում և Օքսֆամում 20 տարի աշխատելուց հետո, այժմ Օքսֆորդի համալսարանի Բնապահպանական փոփոխությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, կրկնուսույց և խորհրդատվական խորհրդի անդամ է[2][3]։ Նաև Քեմբրիջի «Կայունության առաջնորդություն ինստիտուտի» ավագ գիտաշխատող[4]։

2017 թվականին, հրատարակել է «Բլիթի տնտեսագիտություն», «21–րդ դարի տնտեսագետի նման մտածելու յոթ եղանակ» գրքերը, որոնք հակասական առաջարկ են հիմանական տնտեսագիտական մտածողությանը՝ ձևավորելով պայմաններ կայուն տնտեսության համար։ Այս գրքում, խորհուրդ է տալիս վերանայել տնտեսագիտության հիմքերը[5]։ Տնտեսական աճի վրա կենտրոնանալու փոխարեն, կենտրոնանում է մի մոդելի վրա, որտեղ կարելի է երաշխավորել, որ բոլորը կարող են ունենալ իրենց հիմանական կարիքները, ինչպիսիք են՝ բավարար սնունդը և կրթությունը, միևնույն ժամանակ չսահմանափակելով ապագա սերունդների հնարավորությունները՝ պաշտպանելով մեր էկոհամակարգը[6][7]։ Գիրքն ընդգրկվել է ցուցակում 2017 թվականի «Financial Times» և «McKinsey Business Book of the Year Award» մրցանակաների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What on Earth is the Doughnut?…». 2013 թ․ ապրիլի 28.
  2. ECI Finding the sweet-spot for the planet and humans: Kate Raworth to present her ‘Big Idea’ of doughnut economics for the 21st Century at the ECI Արխիվացված 2020-09-24 Wayback Machine 2017-10-04
  3. «About». 2013 թ․ ապրիլի 28.
  4. «Kate Raworth, Senior Associate — Cambridge Institute for Sustainability Leadership». www.cisl.cam.ac.uk (անգլերեն).
  5. Toye, Richard. Doughnut Economics by Kate Raworth review – forget growth, think survival, The Guardian
  6. «Book Review: Doughnut Economics: Seven Ways to Think like a 21st-Century Economist by Kate Raworth». 2018 թ․ հունիսի 17.
  7. «Only doughnut economics can save us, says influential 'renegade economist' Kate Raworth». 2018 թ․ մարտի 6.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ռաուորտ» հոդվածին։