Քելի Քրաֆթ

քաղաքական գործիչ

Քելի Նայթ Քրաֆթ (անգլ.՝ Kelly Knight Craft), (անգլ.՝ Guilfoil փետրվարի 24, 1962(1962-02-24)[1], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ։ Համարվում է ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչը է 2019 թվականի հուլիսի 30-ից։

Քելի Քրաֆթ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կենտուկիի համալսարան և Glasgow High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար, donor և դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 24, 1962(1962-02-24)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Joe Craft?

Եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Կանադայում 2017 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2019 թվականի հուլիսի 30-ը։

Կենսագրություն

խմբագրել

Անասնաբույժ Բոբի Գիլֆոյլայի և Շերի Դեյլ Գիլֆոյլի դուստրը։ Նրա հայրը եղել է Դեմոկրատական կուսակցության ակտիվիստ և կուսակցությունը ղեկավարել է Կենտուկիի Բարեն կոմսությունում։ Նա մեծացել է Կենտուկի նահանգի Գլազգո քաղաքում և 1980 թվականին ավարտել է Գլազգոյի միջնակարգ դպրոցը։

1984 թվականին ստացել է բակալավրի աստիճան Կենտուկի համալսարանում։

2004 թվականին Նայթ Քրաֆթը եղել է Ջորջ Բուշ կրտսերի նշանավոր կողմնակիցը։ 2016 թվականի նախագահական ընտրություններում Նայթ Քրաֆթը և նրա ամուսինը աջակցել են սենատոր Մարկո Ռուբիոյին և գործարար Դոնալդ Թրամփին։

2007 թվականին նախագահ Ջորջ Բուշը նրան նշանակել Է ՄԱԿ-ում այլընտրանքային պատվիրակ, որտեղ նա ուշադրությունը կենտրոնացրել է Աֆրիկայի գործերին ԱՄՆ-ի մասնակցության վրա։

2016 թվականին նա եղել է պատվիրակ հանրապետական ազգային համագումարում Կոնեկտիկուտ նահանգից։ Ղեկավարել է Kelly G. Knight LLC-ը, որը խորհրդատվական ընկերություն է Լեքսինգթոնում։

Նայթը Քենտուկիի համալսարանի հոգաբարձուների խորհրդում աշխատել է 2016 թվականի օգոստոսից[2]։ Մորհեդի համալսարանի պատվավոր դոկտոր։

2017 թվականի հունիսի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում դեսպանի պաշտոնում նշանակեց Նայթ Քրաֆթին։ Նրա թեկնածությունը սենատի կողմից հաստատվել է օգոստոսի 3-ին (պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 23-ին)[3]։

2017 թվականից մինչև 2019 թվականը եղել է Կանադայում ԱՄՆ դեսպան։

2019 թվականի փետրվարի 22-ին Նախագահ Թրամփը ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրաֆթի թեկնածությունը[4]։

2019 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում նրա թեկնածության օգտին։

2019 թվականի սեպտեմբերի 12-ին ստանձնել է պաշտոնը[5]։

Անձնական կյանք

խմբագրել

Նա ամուսնացել է 2016 թվականի ապրիլին Ջո Քրաֆտի հետ։ Նրա ամուսինը միլիարդատեր է, որը ղեկավարում է ածուխի արդյունահանումը Alliance Resource Partners, L.P. ընկերությունում, Միացյալ Նահանգների արևելյան մասում երրորդ խոշորագույն ածուխի արտադրողն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «BOARD OF TRUSTEES MEMBERS - Kelly Knight Craft». University of Kentucky. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «PN603 — Kelly Knight Craft — Department of State». Congress.gov. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Rucker, Philip; Gearan, Anne (2019 թ․ փետրվարի 22). «Trump announces nomination of Kelly Knight Craft as U.S. ambassador to United Nations». The Washington Post (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Margaret Besheer (2019 թ․ սեպտեմբերի 12). «New US Ambassador to UN Takes Up Post» (անգլերեն). Voice of America. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելի Քրաֆթ» հոդվածին։