Կենտուկիի համալսարան (անգլ.՝ University of Kentucky, կրճատ՝ ԿՀ), ամերիկյան հանրային համալսարան, տեղակայված է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում։ Հիմնադրվել է 1865 թվականին իրավաբան Ջոն Բոումենի կողմից՝ որպես Կենտուկիի համալսարանի գյուղատնտեսական և տեխնիկական քոլեջ[11]։ Ներկայումս այդ համալսարանը աշակերտների թվով ամենամեծն է Կենտուկի նահանգում։ 2011 թվականի աշնանն այնտեղ սովորում էր 28 հազար ուսանող[12]։ «U.S. News & World Report» ամսագրի համաձայն՝ նահանգի հետազոտական համալսարանների շարքում Կենտուկիի համալսարանն ունի ամենաբարձր վարկանիշը[13]։

Կենտուկիի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1865
Ընդհանուր անձնակազմ12 230 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[2], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Կրթության ամերիկյան խորհուրդ[4], Open Education Network?[5], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[7], Հետազոտական գրադարանների կենտրոն[8] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[9]
Երկիր ԱՄՆ[10]
ՀասցեSouth Limestone, Lexington, KY, 40506-0032[1]
Կայքuky.edu(անգլ.)
Կենտուկիի համալսարան (ԱՄՆ)##
Կենտուկիի համալսարան (ԱՄՆ)
Կենտուկիի համալսարան, ԱՄՆ
 University of Kentucky Վիքիպահեստում

Սպորտ խմբագրել

Կենտուկիի համալսարանի սպորտային թիմերը կրում են «Վայրի կատուներ» անվանումը և ելույթ են ունենում Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիայի Հարավ-Արևելյան համաժողովում։ Համալսարանի սպորտային պատմությունը սկսվել է 1890-ական թվականներից՝ հարևան քոլեջների դեմ ամերիկյան ֆուտբոլի հանդիպմամբ։ 1902 թվականին ձևավորվել է բասկեբոլի կանանց թիմը, իսկ մեկ տարի անց՝ տղամարդկանցը։ «Վայրի կատուներ» անվանումն ամրապնդվել է 1909 թվականին Իլինոյսի համալսարանի ֆուտբոլային թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Ավելի տիտղոսային է համարվում տղամարդկանց բասկետբոլի թիմը, որն ութ անգամ հաղթանակ է տարել Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիայի մրցաշարում։ Թիմի հետ 42 տարի շարունակ աշխատել է հայտնի մարզիչ Ադոլֆ Ռապը, որը նվաճել է չորս չեմպիոնական տիտղոս։ Վերջին տիտղոսը թիմը նվաճել է 2012 թվականին՝ Ջոն Կալիպարիի ղեկավարությամբ[14]։ Կենտուկիի համալսարանի համար ելույթ ունեցած բասկետբոլիստների թվում են՝ Ֆրենկ Ռեմսի, Փեթ Ռայլի, Ռաժոն Ռոնդո, Թեյշաուն Փրինս, Ջոն Վոլ, Էնթոնի Դեյվիս և Դեմարկուս Քազընս։

Համալսարանի ներկայացուցիչները դարձել են նաև ԱՄՆ չեմպիոն կտրտված տեղանքում վազքում և գեղարվեստական մարմնամարզությունում, իսկ չիրլիդինգի թիմը 19 անգամ հաղթել է ազգային առաջնությունում։ Ամերիկյան ֆուտբոլի թիմը 1950 թվականին չեմպիոնական կոչումը կիսել է երեք այլ թիմի հետ։ Ազգային մակարդակում համալսարանը ներկայացնում են բեյսբոլի, բասկետբոլի, դահուկային վազքի, ամերիկյան ֆուտբոլի, գոլֆի, գեղարվեստական գերմանագիտության, թենիսի, աթլետիկայի, ֆուտբոլի, հրաձգության, սոֆթբոլի, լողի, վոլեյբոլի և հոկեյի թիմեր։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Կենտուկիի համալսարանում է սովորել յոթ ապագա նահանգապետ՝ Կենտուկիի (Հեփի Չենդլեր, Պոլ Պատոն, էռնի Ֆլետչեր, Սթիվ Բեշիր), Հյուսիսային Կարոլինայի (Բևերլի Պերդյու), Արկանզասի (Թոմ Ջեֆերսոն Թերալ) և Օհայոյի (Թեդ Ստրիքլենդ) նախկին նահանգապետերը։

Այլ հայտնի շրջանավարտներից են սենատոր Միտչ Մաքքոնելը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Թոմաս Մորգանը (բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում) և Վիլիամ Լիփսքոմբը (քիմիայում), դերասաններ Էշլի Ջադը և Հարի Սթենթոն, նկարազարդող Դոն Ռոսան և տիեզերագնաց Սթորի Մասգրեյվը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  3. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  4. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  5. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  6. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  7. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  8. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  9. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  10. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  11. «A Brief History of the University of Kentucky» (անգլերեն). University of Kentucky. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  12. «Fast Facts about UK» (անգլերեն). University of Kentucky. 14 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  13. «Best College» (անգլերեն). U.S. News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  14. «Cats Top Kansas 67-59, Win Eighth National Title» (անգլերեն). University of Kentucky Athletics. 2 апреля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտուկիի համալսարան» հոդվածին։