Քեթրին Սամբա-Պանզա (ֆր.՝ Catherine Samba-Panza, հունիսի 26, 1954(1954-06-26)[2][3], Նջամենա, Չադ[4]), Կենտրոնական Աֆրիկայի քաղաքական գործիչ, Բանգիի քաղաքապետ։ 2014 թվականի հունվարի 20-ից մինչև 2016 թվականի մարտի 30-ը եղել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ժամանակավոր նախագահը։

Քեթրին Սամբա-Պանզա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Պանթեոն-Ասսաս համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հունիսի 26, 1954(1954-06-26)[2][3] (70 տարեկան)
Ծննդավայր Նջամենա, Չադ[4]
Քաղաքացիություն  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Ամուսին Cyriaque Samba Panza?

Կենսագրություն

խմբագրել

Քեթրին Սամբա-Պանզան ծնվել է 1954 թվականի հունիսի 25-ին Նջամենայում՝ կամերունցու և կենտրոնաաֆրիկուհու ընտանիքում։ Դարձել է կորպորատիվ իրավաբան և զբաղվել է բիզնեսով։

Քաղաքական կարիերա

խմբագրել

2013 թվականին Բանգիի քաղաքապետ է դարձել՝ հակամարտության բոլոր կողմերի աջակցությամբ։

2014 թվականի հունվարի 20-ին Քեթրին Սամբա-Պանզան ընտրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ժամանակավոր նախագահ։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ազգային անցումային խորհրդում, ԿԱՀ խորհրդարանում, որը բաղկացած էր 135 պատգամավորներից[5]։ Ընտրությունները անցկացվեցին երկու փուլով։ Անցումային խորհրդի նստաշրջանում քննարկվել են պետության ղեկավարի պաշտոնի ութ թեկնածուներ։ Երկրորդ, Սամբա-Պամզան հավաքել էր 75 ձայն՝ դեմ 53-ի, որը հավաքել էր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Անդրե Քոլինգբայի որդին։ Երրորդը Սիլվեն Պատասեն է, որը նույնպես նախկին նախագահի որդին էր[6]։ Նրա ընտրությունն արդեն ողջունել են Անտիբալակ աշխարհազորի քրիստոնեական ջոկատների առաջնորդները[7]։

Նախագահ ընտրվելուց հետո Քեթրին Սամբա-Պանզան ասել է.

  Ես կոչ եմ անում իմ բոլոր երեխաներին, հատկապես հակա-բալակին, իրենց զենքը դնելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու համար:Նույնը վերաբերում է նախկին սելեկային, նրանք չպետք է վախենան։ Ես չեմ ուզում որևէ այլ բան լսել սպանության և սպանդի մասին։ Այսօրվանից ես բոլոր Կենտրոնական Աֆրիկյան երկրների նախագահն եմ, առանց բացառության։  

Այսպիսով, Սամբա-Պանզան դարձել է ԿԱՀ-ի պատմության մեջ առաջին կին ղեկավարը[8], և Լիբերիայի նախագահներ Էլեն Ջոնսոն-Սերլիֆից և Մալավիի նախագահներ Ջոյս Բանդայից հետո աֆրիկյան պետության ղեկավարի երրորդ կինը[9]։ Նա պետք է կարգուկանոն հաստատեր երկրում և նախապատրաստեր ընտրությունների անցկացումը, որոնք պետք է տեղի ունենային 2014 թվականի վերջին և 2015-ի սկզբին[10]։

2014 թվականի ապրիլի 1-ին Քեթրին Սամբա-Պանզան պաշտոնական այց կատարեց Ֆրանսիա։ Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ  ԵՄ խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է  հազար մարդ ուղարկել ԱՎԳ (այնտեղ արդեն գտնվում են Ֆրանսիայի շուրջ 2 հազար զինծառայողներ և Աֆրիկյան միության անդամ երկրների 6 հազար զինծառայողներ)։ Սամբա-Պանզան ի պատասխան հաստատել է, որ իր երկրին անհապաղ օգնություն է հարկավոր։

  Մենք շատ խոստումներ ու հայտարարություններ ենք լսել։ Մենք վստահ ենք, որ մեր գործընկերները կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, այժմ խոսքը միայն այն ընթացակարգերի մասին է, որոնք անհրաժեշտ է պահպանել։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը պարզեցնել այդ ընթացակարգերը, քանի որ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում իրավիճակը շատ անկայուն է։ Այդ պատճառով խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ոչ թե սովորական երկրի դեպքում, այլ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրում։  

Սամբա-Պանզայի կառավարությունը չկարողացավ, սակայն, հասնել ներքաղաքական կայունության։ 2015 թվականի վերջին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, հակա-բալակի ջոկատները հարձակումներ են իրականացրել նախագահական պալատի և մայրաքաղաքի ռադիոկայանի վրա։ Հավանական է, որ հարձակումների հետևում կանգնած է եղել Բոզիզեն, որը փորձել է գրանցվել որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում, ինչը նրան չի հաջողվել[11]։

Սամբա-Պանզայի վարչակազմին քննադատել են նախագահական ընտրությունները ժամանակին կազմակերպելու անկարողության համար։ Սկզբում դրանք նախատեսված էին 2015 թվականի փետրվարին, սակայն արդյունքում առաջին փուլը տեղի ունեցավ միայն 2015 թվականի դեկտեմբերի 30-ին ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.jeuneafrique.com/Article/ARTJAWEB20140120155950/centrafrique-cnt-conseil-national-de-transition-crise-centrafricaine-crise-centrafricaine-centrafrique-5-choses-a-savoir-sur-catherine-samba-panza-la-nouvelle-presidente-de-transition.html
  2. 2,0 2,1 http://rulers.org/indexs1.html
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.leparisien.fr/laparisienne/societe/catherine-samba-panza-qui-est-la-presidente-de-la-centrafrique-20-01-2014-3512369.php
  5. Временным президентом ЦАР избрана мэр столицы страны Արխիվացված 2014-07-29 Wayback Machine ՌԻԱ Նովոստի, 23 января 2014
  6. Временным президентом ЦАР избрана мэр столицы страны | РИА Новости
  7. Lenta.ru: Мир: Политика: Временным президентом ЦАР избрали женщину
  8. «Временным президентом Центрально-Африканской Республики стала К. Самба-Панза. — Новости дня — РосБизнесКонсалтинг». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  9. Новости NEWSru.com :: Временным президентом ЦАР избрана женщина — мэр столицы
  10. ИТАР-ТАСС: Международная панорама — Во второй тур выборов временного президента ЦАР прошли мэр столицы и сын экс-президента
  11. Кусов, Виталий. «Самба-Панза Катрин: президент Центральноафриканской республики». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Սամբա-Պանզա» հոդվածին։