Քարլտոն Մայքլ Քոուլ Օկիրիե (անգլ.՝ Carlton Michael Cole Okirie, հոկտեմբերի 12, 1983(1983-10-12)[1][2][3], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ հարձակվող։

Քարլտոն Քոուլ
անգլ.՝ Carlton Cole
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քարլտոն Մայքլ Քոուլ Օկիրիե
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Հասակ 191 սմ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2006 թթ.
2002-2003 թթ.
2003-2004 թթ.
2004-2005 թթ.
2006-2015 թթ.
ԱնգլիաՉելսի
ԱնգլիաՎուլվերհեմպտոն Ուոնդերերս (վարձավճար)
ԱնգլիաՉարլթոն Ատլետիկ(վարձավճար)
ԱնգլիաԱստոն Վիլլա(վարձավճար)
ԱնգլիաՎեսթ Հեմ Յունայթեդ
25 (4)
7 (1)
21 (4)
27 (3)
259 (57)
Ազգային հավաքական
2003-2005 թթ.
2009-2010 թթ.
Անգլիա Անգլիա (Մ-21)
Անգլիա Անգլիա
19 (6)
7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28 մայիսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4 փետրվարի 2012 (UTC)

Կարիերան հավաքականում խմբագրել

Քոուլի ծնողները ազգությամբ Նիգերիայից և Սիերա Լիոնեյից են, այդ պատճառով նա կարող էր խաղալ այդ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականներում, բայց նա հրաժարվել է այդ հնարավորություններից[4][5]։ Քոուլը կանոնավորապես խաղացել է Անգլիայի երիտասարդական հավաքականում, 19 խաղում խփելով 6 գոլ[6], դրանց թվում նաև 2004 թվականի օգոստոսին Ուկրաինայի երիտասարդական հավաքականի դարպասը հեղինակած դուբլը (3։1)[7]։ Պիտեր Թեյլորը, ով այդ ժամանակ Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզիչն էր, հայտարարեց, որ Քուլը կարող է «...կարող է հայտնվել Անգլիայի ազգային հավաքականում»[8]։

2009 փետրվարի 16-ին, Իսպանիայի դեմ ընկերական խաղից առաջ Քոուլը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական։ Նա խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին՝ փոխարինելով Գաբրիել Ագբոնլահորին։ Անգլիան այդ խաղում պարտվեց 2։0 հաշվով[9]։ 2009 թվականի գարնանը Քոուլը նորից հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու Սլովակիայի և Ուկրաինայի դեմ խաղերին, հետո նաև Ղազախստանի և Անդորրայի։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

 «Չելսի»

Անձնական խմբագրել

Չելսիի լավագույն երիտասարդ խաղացող (1)։ 2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Nigeria chase Cole. BBC Sport. 20.05.2004.
  5. Cole happy to spurn Nigeria. BBC Sport. 6.9.2004.
  6. «Squad Profiles: Carlton Cole. BBC Sport. 17.8.2004». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  7. England U21 3-1 Ukraine U21. BBC Sport. 17.8.2004.
  8. Taylor backs Cole. BBC Sport. 3.9.2004.
  9. Mandeep Sanghera. Spain 2-0 England. 12.2.2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարլտոն Քոուլ» հոդվածին։