Քայլի Բանբերի (անգլ.՝ Kylie Bunbury, հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադ-ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Լեյսի Պորտեր կերպարով՝ «Սոցիոպատ» և Ջինի Բեյքերի կերպարով՝ «Մատուցիր» հեռուստասերիալներում։

Քայլի Բանբերի
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր՝Համիլտոն, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 3954896

Կյանք և գործունեություն խմբագրել

Բանբերին ծնվել է Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Նրա մայրը՝ Քրիստի Նովակը, ունի լեհա-շվեդա-ամերիկյան արմատներ, իսկ հայրը՝ Ալեքս Բանբերին, գայանացի ծագումով կանադացի է[3]։ Քայլիի հայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, որը հանդես է եկել Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Քայլին մանկությունը անցկացրել է Եվրոպայում՝ երկու տարի Անգլիայում և յոթ տարի Պորտուգալիայի Մադեյրա կղզում, այնքան ժամանակ, քանի դեռ չէին հաստատվել Մինեսոտա նահանգի Փրայոր Լեյք քաղաքում։ Բանբերին Փրայոր Լեյքն համարում իր տունը։ Նա ունի երկու կրտսեր եղբայր՝ Թեյլ և Լոգան։

Բանբերին ի սկզբանե աշխատել է որպես մոդել, սակայն հետագայում նրա գործակալությունը առաջարկել է փորձել իրեն նաև դերասանական ասպարեզում[3][4]։ Սկսնակ դերասանուհին իր առաջին դերը կատարել է «Մեր կյանքի օրերը» սերիալի դրվագներից մեկում[4]։ «Ավարտական երեկո» և «Դայակ» ֆիլմերում նա կատարել է երկրորդական դերեր[4]։ Ինչպես նաև Բանբերին կատարել է Եվա Սինքլերի դերը Գմբեթի տակ[5] և Լեյսի Պորտերի դերը՝ «Սոցիոպատ» հեռուստասերիալներում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս Մեր կյանքի օրերը Days of Our Lives Քեյթլին
2011 ս Ավարտական երեկո Prom Ջորդան Լանդլի
2011 ֆ Դայակ Sitter Ռոքսաննա
2013-2014 ս Սոցիոպատ Twisted Լեյսի Պորտեր
2014 ֆ No Kid-ing! Լորեն
2015 ս Գմբեթի տակ Under the Dome Եվա Սինկլեր
2015 ս Տուտ Tut Սուհադ
2016-2017 ս Մատուցիր Pitch Ջինի Բեյքեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 «Kylie Bunbury Details New Disney Starring Role "PROM" (Interview with Kylie Bunbury)». Bossip. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Minnesota model/actress Kylie Bunbury's career is right in focus». twincities.com. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  5. «Kylie Bunbury Joins 'Under The Dome'; Nic Bishop In 'Dominion'». deadline.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլի Բանբերի» հոդվածին։