«Քաղցր շիլան» (գերմ.՝ Der süße Brei), հեքիաթ կախարդական կճուճիկի մասին, որը կարողանում էր ինքն իրեն շիլա եփել։ Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ունի 565 համարը՝ «հրաշք ջրաղաց»։

Քաղցր շիլան
գերմ.՝ Der süße Brei
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819
 Sweet Porridge

Սյուժե խմբագրել

Մի աղքատ ընտանիքի տանը, որտեղ ապրում էին մայր ու աղջիկ, ոչինչ չկար ուտելու։ Անտառում աղջիկը հանդիպում է մի ծեր տատիկի, որը նրան նվիրում է կախարդական կճուճիկ։ Նրան անհրաժեշտ էր միայն ասել. «Կճուճի՛կ, եփի՛ր», և այն սկսում էր եփել քաղցր ու հրաշալի շիլա ցանկացած քանակով։ Նրան կանգնեցնելու համար անհրաժեշտ էր ասել. «Կճուճի՛կ, մի՛ եփիր»։ Մի անգամ, երբ աղջիկը տանը չէր, նրա մայրը շիլա է եփում, բայց նա մոռացել էր կճուճիկին կանգնեցնելու համար անհրաժեշտ բառերը։ Ամբողջ քաղաքը լցվում է համեղ շիլայով, մինչև աղջիկը վերադառնում է և արտասանում անհրաժեշտ բառերը։ Մինչ այդ կճուճիկն այնքան շիլա էր եփել, որ անցորդներն ստիպված էին շիլայի միջով ճանապարհ բացել իրենց համար։

Սյուժեի վերլուծություն և տարբերակներ խմբագրել

Համաձայն Գրիմ եղբայրների ծանոթագրության՝ հեքիաթը նրանց կողմից գրի է առնվել Հեսսենում Դորոթեա Վիլդի պատմածից։ Էրասմուս Ֆրանկիսկիսն ունի պատմություն աղքատներին կերակրելու մասին, որին նույնպես ծանոթ են եղել Գրիմ եղբայրները։ 1530 թվականին Հանս Զաքսը տպագրել է հայտնի երևակայական պատմությունը կորեկաձավարի լեռան մասին, որը գտնվում է հեքիաթային երկրի մուտքի մոտ, որտեղով հոսում են կաթի գետեր[1]։

Հեքիաթի սյուժեն հնագույն լեգենդին նման է նրանով, որ ուտելիքի անընդհատ արտադրությունը կարող է կառավարել միայն անապականությունը։ Գոյություն ունի նաև հնդկական լեգենդ կավե անոթի մասին, որը բրնձի մեկ հատիկից անվերջանալի շիլա էր եփում։ Շիլան կամ հացը հիմնական սնունդն են, և Թյուրինգիայում ուտում են մասլենիցայի ժամանակ, որպեսզի ամբողջ տարին ոչնչի պակաս չլինի։ Լուտց Ռեհրիխը նկատել է, որ կորեկաձավարը հեքիաթում պահպանվել է, ըստ երևույթին, միջնադարում բնակչության ցածր դասերի օրաբաժնից։ Ինչ վերաբերում է կախարդական բանաձևերին, ապա ամեն ինչ կախված էր ճշգրիտ, բառացի, անհրաժեշտ բառերի արտասանումից[2]

Հեքիաթի մոտիվները կապված են լայնածավալ այնպիսի երևույթների հետ, ինչպիսին է սովը։ Նրա սյուժեն ավելի հին է այն ժամանակներից, երբ Եվրոպայում բոլորի համար հասանելի է դարձել շաքարեղեգի (առավել ևս ճակնդեղի) շաքարը, դրանից առաջ շիլան թեթևակիորեն քաղցրացնում էին մեղրով ու մրգերով, դրանց բնական քաղցրությունը կորեկաձավարի շիլային տալիս էր հիանալի համ։ Բացի այդ, կորեկաձավարի ուռչելու հատկությունը ավելին է, քան բրնձինը. եփելու ժամանակ նրա չափերը մեծանում են 6-7 անգամ[3]։

Մեկնաբանում խմբագրել

Հրաշքի հույսը, որը կարող է օգնել միայն որոշ դեպքերում, եղել է թափառող սյուժեների աղբյուր, որոնք երկար ժամանակ շրջել են բանավոր ավանդույթներում։ Շիլայով լցված ուրախ և արտասովոր քաղաքը հետևյալ ուսմունքի վառ արտահայտությունն է. երբ ինչ-որ մեկին վստահվում է հրաշքը, դուք չպետք է փորձեք տիրել նրան, նույնիսկ եթե այն երեխայինն է, իսկ դուք նրա մայրն եք։ Դա կարող է անախորժությունների հանգեցնել։ Այն, որ հեքիաթում հրաշքին տիրում է հասարակ աղջիկը, պետք է ծառայի երեխաների մոտ ինքնավստահության ամրապնդմանը։

Տաք սննդի պատրաստման կճուճիկը, որը նվիրել էր պառավը, հոգեբանության մեջ մեկնաբանվում է որպես մատերիայի սկզբնօրինակ[4]։ Ֆրիդել Լենցի մեկնաբանությունը հիմնված է արևի և լուսնի հին հնդկական նշանակության վրա, ըստ որի՝ դրանք շիլայով երկու կաթսաներ են, որոնց կարող է հասնել միայն մանկական հոգին[5]։

Էկրանավորում խմբագրել

«Շիլայով կճուճիկ» – խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ 1984 թվականին թողարկել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hans-Jörg Uther: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. de Gruyter, Berlin 2008, ISBN 978-3-11-019441-8, S. 232—234.
  2. Lutz Röhrich: Märchen und Wirklichkeit. Steiner, Wiesbaden 1956, S. 76, S. 103.
  3. Крупа на ekulinar.ru
  4. Hedwig von Beit: Symbolik des Märchens. Francke, Bern 1952, S. 167—168.
  5. Friedel Lenz: Bildsprache der Märchen. 8. Auflage. Freies Geistesleben und Urachhaus, Stuttgart 1997, ISBN 3-87838-148-4, S. 66-68.

Արտաքին հղումներ խմբագրել