Քաղկեդոնի ճակատամարտ ( մ․թ․ա․ 73 թվականի գարուն), երրորդ Միհրդատյան պատերազմի ժամանակ պոնտական զորքերի և հռոմեական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։

Քաղկեդոնի ճակատամարտ
Third Mithridatic War?

Թվական մ. թ. ա. 74
Վայր Քաղկեդոն
Արդյունք պոնտացիների հաղթանակ
Հակառակորդներ
Պոնտոսի թագավորություն Հռոմեական հանրապետություն
Հրամանատարներ
Միհրդատ VI Մարկոս Ավրելիոս Կոտտա,
Պուբլիոս Ռուտիլիոս Նուդոս

Մ.թ.ա. 74 թվականի աշնանը մահացել է Նիկոմեդոս Ֆիլոպատորը, ով իր կտակում Բյութինիան հանձնել էր Հռոմեական հանրապետության իշխանությանը։ Այնուամենայնիվ, հանգուցյալը Նիսայի հետ ամուսնությունից երեխաներ է ունեցել (որդի Լիկոմեդոսը և դուստր Նիսան), որոնց նա անօրինական է ճանաչել նրա դավաճանության պատճառով[1]։ Պոնտոսի արքա Միհրդատ VI-ը պաշտպանել է իր քրոջորդու թոռան գահ բարձրանալու իրավունքը և մ․թ․ա․ 73 թվականին Բյութնիայի և Մյուսիայի քաղաքները ընդունեցին նոր իշխանությունը[2]։

Միևնույն ժամանակ պոնտացի հրամանատար Դիոֆանտոսը կրկին գրավեց Կապադովկիան՝ դրանով իսկ հարավից ծածկելով Պոնտոսը և ապահովելով կապը Կիլիկյան ծովահենների հետ։ Պոնտական բանակի մի մասը Էվմախի և Մարկոս Մարիոսի[en] գլխավորությամբ ներխուժել է Փռյուգիա և Պերգամոն, որտեղ շատ քաղաքներ անցել են նրանց կողմ։ Բայց գալատացիների և հռոմեական մի քանի ջոկատների դիմադրության պատճառով (որոնցից մեկը, ի դեպ, ղեկավարում էր Գայոս Հուլիոս Կեսարը), Պերգամոնում մարտերը շարունակվեցին փոփոխական հաջողությամբ։

Ասիայի նահանգում հռոմեական զորքերի հրամանատարը նշանակվել է Լյուցիոս Լիցինիոս Լուկուլլոսը, մինչդեռ Բյութանիայում բանակը ղեկավարում էր գործող հյուպատոս Մարկոս Ավրելիոս Կոտտան[3]։ Վերջինս դարձել է Միհրդատի թիրախը, որը նրան բլոկադայի է ենթարկել Քաղկեդոն քաղաքում ինչպես ցամաքից, այնպես էլ ծովից։ Ավրելիոսը չսպասեց Լուկուլլոսի օգնությանը, և ճակատամարտի ընթացքում նրա բանակը լիովին ջախջախվեց, մարտի դաշտում մնաց մոտ 8000 զինվոր։ Դրանից հետո քաղաքային նավահանգիստը գրավվել է պոնտական զորքերի կողմից, որի ընթացքում նրանց կորուստները կազմել են 730 մարդ։ Հռոմեացիներից սպանվել են 5300 մարդ և 4500 մարդ ընկել է գերի, կորցրել են 64 նավ (4-ը այրվեց, 60-ը գրավվեց[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Габелко О. История Вифинского царства. — СПб.: ИЦ «Гуманитарная Академия», 2005. — 576 с. — ISBN 5-93762-022-4
  • Молев Е. Властитель Понта. — Н. Новгород: Изд-во Нижегородского ун-та, 1995. — 145 с. — ISBN 5-230-04333-4
  • Наумов Л. А. Митридатовы войны. — М.: Волшебный фонарь, 2010. — 512 с. — ISBN 978-5-903505-38-8
  • Сапрыкин С. Ю. Понтийское царство: Государство греков и варваров в Причерноморье. — М.: Наука, 1996. — 347 с. — ISBN 5-02-009497-8